Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր. Ժաննա Անդրեասյան

20/04/2026 schedule15:13

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ իրականացվող «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում այսօր՝ ապրիլի 20-ին, Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստողների վկայականների հանձնումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Վկայականները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նախարարության և դեսպանության ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի միջանկյալ արդյունքների ամփոփումը՝ ընդգծելով, որ Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր։

«Համոզված եմ՝ այն համակարգը, որը միասին ձևավորում ենք, կդառնա ֆրանսերենի շարունակական զարգացման և ընդլայնման կարևորագույն գործիքակազմերից մեկը։ Արդեն ունենք 24 վերապատրաստող, որոնք առանցքային դեր են կատարում ֆրանսերենի դասավանդման կարողությունների զարգացման գործում և կշարունակեն իրենց կարևոր առաքելությունը՝ ապահովելով ուսուցիչների մասնագիտական աճի և շարունակական կատարելագործման լայն հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Նա ուրախությամբ փաստել է՝ ծրագրի շրջանակում ընդլայնվել է ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների թիվը, և ընդգծել՝ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:

«Առանձնահատուկ կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է համագործակցություն ֆրանսերենի դասագրքերի մշակման ուղղությամբ։ Նախատեսում ենք նաև հնարավորություն ընձեռել վերապատրաստողներին՝ շարունակելու իրենց հետագա բարձրագույն կրթությունն ու մասնագիտական զարգացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերը կարևոր դեր կունենան Հայաստանում ֆրանկոֆոն միջավայրի զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային 10-րդ խաղերը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը և ծրագրում ներգրավված մասնակիցներին՝ ներդրած ջանքերի և համատեղ աշխատանքի համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ վերահաստատելով, որ ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է։

«Աշխարհում կան ավելի քան 80 երկրներ և բազմաթիվ ֆրանսախոս համայնքներ։ Ֆրանկոֆոնիայի համատեքստում Հայաստանը կարևոր և ակտիվ դերակատարում ունի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է։ 2018 թվականին Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, իսկ 2027 թվականին նախատեսվում է անցկացնել մարզական խաղերը»,- նշել է դեսպանը՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունները։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության ոլորտում համագործակցությունը ձեռք է բերել ավելի համակարգային և առարկայական բնույթ։

«Արդեն ունենք շոշափելի ձեռքբերումներ։ Ֆրանսերենի խորացված ծրագրում ընդգրկված աշակերտների թիվը վերջին տարիներին աճել է շուրջ 50 տոկոսով։ Միաժամանակ էականորեն բազմապատկվել են դեպի Ֆրանսիա իրականացվող կրթական շարժունակության այցերը թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար»,- ընդգծել է նա։

Դեսպանի գնահատմամբ՝ ծրագրի նշանակալի արդյունքներից է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող մասնագետների ներկայությունը, ինչը փաստացի ապահովում է վերապատրաստողների ազգային ցանցի ձևավորումը․ «Այս ցանցը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ այն հասանելի դարձնելով տարբեր մարզերում և համայնքներում»,- եզրափակել է Օլիվիե Դըկոտինյին՝ շնորհակալություն հայտնելով գործադրած ջանքերի համար։

«Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում ֆրանսիական France Education International օպերատորի կողմից Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համատեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
696 դիտում

Որքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին

ՊԵԿ-ը կաշառքի համար ձերբակալված աշխատակիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Քոչարյանը քաղաքական դիակ է. նրա շուրջը հավաքվածները պետք է գետինը մտնեն. Գագիկ Սաֆարյան. տեսանյութ

Իրանը չի ընդունի Վաշինգտոնի չափազանցված պահանջները. Փեզեշքիան

Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում. ՀՖՖ

Քոչարյանը, մեղմ ասած, սուտասան սրիկա է. հասկանում են, որ հայտնվելու են քաղաքական աղբանոցում. Գասպարյան

Մենք Գյումրիում պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ, որպեսզի Գյումրին կարողանա ծաղկել. Փաշինյան

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավոր

Հայտնի է՝ երբ կբանավիճեն ընտրություններին մասնակցող կուսակցությունները

Գյումրին ծփում է. ՔՊ կուսակցականները կադրեր են հրապարակել

«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից

ՀԷՑ-ի գործընթացը գրեթե ավարտական փուլում է, հաջորդը կլինի «Արարատցեմենտը». Խուդաթյան

«Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. 3 անձ հոսպիտալացվել է

Կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել են ՊԵԿ աշխատակիցներ

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը

Կալուգացու նոր սուտը․ ովքեր են իրականում հայաթափել Հայաստանը․ Ռուբեն Ռուբինյան

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է

Բաց տեքստով սպառնում են՝ «եթե մեզ չընտրեք, մեր արտաքին տերերի ձեռքով ձեր բիզնեսը կխեղդենք». Մանավազյան

Նիկոլ Փաշինյանը մոտեցել է հաշմանդամություն ունեցող տղային և քարտեզ ամրացրել. տեսանյութ

Բնականաբար, ես Կանադայում տուն չունեմ. կալուգացին երկրորդ ներողությունը կխնդրի. վարչապետ

ՍԱՄՈзванец-ը չի գործարկելու TRIPP-ը. նրան ձայն տալու դեպքում հիշեք՝ Հայաստանը մնալու է շրջափակված. Հակոբյան

Հայաստանը կմասնակցի առաջիկա ԵԱՏՄ գագաթնաժողովի աշխատանքներին․ Միրզոյան

Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի քննությունն ավարտվել է

Փաշինյանին տապալելու ծրագիրը. ռուսական հետախուզությունից արտահոսած փաստաթղթեր՝ ՀՀ-ում իշխանափոխության մասին

Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով

Մեկնարկում է հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Անգամ ծիծաղելի չէ հետևել՝ ինչպես են լուրջ դեմքով չեղած կառավարության նիստ անում, օրենք ընդունում. Աբրահամյան

Մինչև մայիսի 28-ի զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումները խստիվ արգելվում են

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կդառնա շուկայական. Պեսկով

Պերեվառոտ են անելու․ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեծահարուստ «կալուգանման օլիգարխ» անհայրենիքների մասին

Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով ՀՀ բիզնես առաջնորդներին

Ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%

Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ

«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր ձայնագրություն

Տեղի է ունեցել 6-րդ պալատի նիստը՝ Նապոլեոնի, Մակեդոնացու և իրեն վարչապետ հռչակածի մասնակցությամբ․ Չախոյան

Օլիգարխը դարձյալ ստել է. Հայաստանում արդեն 3 տարի է՝ 1000-ի հասնող աշխատակիցներով մետաղաձուլարան է գործում

«Ֆեմ» ՍՊԸ-ի «Հավի շաուրմա»-ի արտադրությունը կասեցվել է

Իշխանական ճաշ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ղուրբանդ էղնիմ, մենք խաղաղությանը տեր ենք, մեր վարչապետը դու ես․ գյումրեցիները՝ Փաշինյանին․ տեսանյութ