Կա նոր անուն ոսկե մեդալակիրների շարքում. Սամվել Գասպարյանն ամփոփել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

27/04/2026 schedule11:52

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց հավաքականների ելույթները:

«Մենք այս առաջնությանը ներկայացել էինք լավ մարզավիճակում և ի սկզբանե 4-5 ոսկե մեդալի ակնկալիք ունեինք: Ցավոք սրտի, չստացվեց: Այս առաջնությունում եղան մարզիկներ, որոնք բարելավեցին իրենց բարձրացրած քաշերը, եղան նաև մարզիկներ, որոնք չկարողացան ապահովել ցանկալի կիլոգրամներ: Ընդհանուր առմամբ առաջնությունը կգնահատեմ շատ լավ, քանի որ ունենք Եվրոպայի առաջնության երեք չեմպիոն: Նախորդ տարվա համեմատ նոր անուն կա ոսկե մեդալակիրների շարքում: Նախորդ տարվա բրոնզե մեդալակիրներն այս տարի դարձել են արծաթե մեդալակիրներ: Հենց այս առաջնությունից էլ հստակ է դառնում աշխարհի առաջնությանը մասնակից մարզիկների կազմը»,- ասել է Գասպարյանը:

Անդրադառնալով Սիմոն Մարտիրոսյանի ելույթներին՝ Գասպարյանն առանձնացրել է, որ հայ ծանրորդը համաշխարհային ծանրամարտի համար լեգենդար կերպար է, ու պայմանավորված քաշային կարգերի փոփոխություններով՝ մեծանում ու շատանում է վնասվածքներ ստանալու հավանականությունը: Ըստ նրա՝ մեծ է հավանականությունը, որ Մարտիրոսյանն առաջիկա մրցաշարերին կմասնակցի այլ քաշային կարգում:

«Ծանրամարտում մեծ խնդիր է, որ վերջին շրջանում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անընդհատ փոխում է քաշային կարգերը: Մենք՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, բազմիցս է այս հարցը բարձրացրել միջազգային կառույցում: Մեզ համար մոտ 90 տոկոսով պարզ է, թե մարզիկներից ով որ քաշում է ֆավորիտ մարզիկ ու հենց այդ քաշում էլ հանդես կգա: Բայց մենք դեռևս մարզչական խորհրդի քննարկումներ կունենանք այս հարցերի շուրջ»,- ասել է նա:

Գասպարյանն ընդգծել է, որ Եվրոպայի այս առաջնությունում մասնակից մարզիկների բարձրացրած քաշերը Աշխարհի առաջնության մակարդակի քաշեր էին:

Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Վարազդատ Լալայանը, Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը:

Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը՝ արծաթե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
832 դիտում

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում