«Տաշիր պիցցա»-ում քաղաքական ճնշումների մասին ահազանգ․ աշխատակիցների ազատում՝ հանրահավաքին չմասնակցելու համար

29/04/2026 schedule11:28

Ըստ «Ականատես» դիտորդական առաքելության ստացած ահազանգի՝ «Տաշիր պիցցա»-ի Երևանի մասնաճյուղերից մեկում երեք աշխատակից ազատվել է աշխատանքից «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով, ինչն առաքելությունը գնահատում է որպես աշխատանքային իրավունքի խախտում։

«Ականատես» դիտորդական առաքելությունը ստացել է մտահոգիչ ահազանգ «Տաշիր պիցցա» սննդի կետերի ցանցի Երևանի մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած քաղաքական ճնշումների վերաբերյալ։

Ըստ ստացված տեղեկությունների՝ ընկերության երեք աշխատակից ստիպված է եղել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել ապրիլի 11-ին կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով։

Առաքելությանը փոխանցված տվյալների համաձայն՝ ընկերության ղեկավարությունը պարտադրել է անձնակազմին ապահովել ներկայություն նշված քաղաքական միջոցառմանը, սակայն որոշ աշխատակիցներ չեն ենթարկվել հրահանգին, ինչի հետևանքով հեռացվել են աշխատանքից։

Աշխատանքից հեռացվածների թվում է նաև մասնաճյուղի մենեջերը, որի նկատմամբ ճնշումները, ըստ ահազանգի, կրել են թիրախային բնույթ՝ կապված նաև վերջինիս՝ «Միասնության թևեր» կուսակցության համակիր հանդիսանալու հանգամանքի հետ։

«Ականատեսն» արձանագրում է, որ աշխատակիցներին հավաքների մասնակցությանը պարտադրելը և հակառակ կարծիք ունենալու համար աշխատանքից ազատելը/ազատման դիմում ներկայացնելուն պարտադրելը ոչ միայն աշխատանքային օրենսդրության խախտում է, այլև պարունակում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ և 203-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ (հավաքին մասնակցելուն հարկադրելը, խտրականությունը)։

«Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն իսկ համապատասխան հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ պահանջելով իրականացնել քննություն և պատասխանատվության ենթարկել աշխատակիցների նկատմամբ ապօրինի ճնշումներ գործադրած, նրանց աշխատանքից ազատման դիմում գրելուն պարտադրած անձանց։

Հորդորում ենք բոլոր գործատուներին զերծ մնալ աշխատակիցների նկատմամբ աշխատանքային կախվածությունն օգտագործելով հավաքներին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն պարտադրելուց և հիշեցնում ենք, որ քաղաքացու կամքի վրա նման կերպ ներազդելը քրեորեն պատժելի արարք է»,- ասվում է հաղորդագրությունում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
756 դիտում

Ծախված լրատվամիջոցներ, ձե՞ռք եք առնում. այո՛, վախեցնում եմ, բոլոր ընտրակաշառք վերցնողները պետք է ձերբակալվեն

Իրավապահները գործողություններ են կատարել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում․ կան բերման ենթարկվածներ

Չնախատեսված կանգառ Գավառի Հացառատ թաղամասում. վարչապետ

2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով. Գլխավոր դատախազ

Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման քայլերը

Պետությանը վերադարձված 124 գույք, օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռ. դատախազը ներկայացրել է 2025-ի հաղորդումը

Փոքրում փորձեք, արդյունք ցույց տվեք, հետո կխոսենք. վարչապետը՝ Նորատուսում մեծ ֆուտբոլի դաշտ ունենալու մասին

ՊԵԿ նախագահի մասնակցությամբ քննարկվել են մաքսային համակարգում ընթացող բարեփոխումները և նոր նախաձեռնությունները

Սարուխան բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ

Կոճակս էր պոկվել, մտա կարելու. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Չարլզ III-ը Թրամփին նվիրել է HMS Trump սուզանավի զանգը և կատակել. տեսանյութ

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին

«Տաշիր պիցցա»-ում քաղաքական ճնշումների մասին ահազանգ․ աշխատակիցների ազատում՝ հանրահավաքին չմասնակցելու համար

«Կոլա-պերաշկի» գործով ձերբակալվել է Վրույր Այվազյանը. ձայնագրություն էր հրապարակվել. տեսանյութ

Երևան է ժամանել ադրբեջանական պատվիրակություն փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի գլխավորությամբ

Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է. բացմանը ներկա է եղել վարչապետը

ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. տրվել է ոչնչացման հանձնարարական

Թրամփի նկարը՝ ԱՄՆ անձնագրերի էջերին, իսկ դուք կարմիր գույնից եք բողոքում․ Աբրահամյան

Բարի առավոտ, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պետբյուջեի միջոցներով վերականգնվում են Գյումրիի Շիրակացու և Խորենացու փողոցները. տեսանյութ

Առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների իրացում, մինչև 93 մլն դրամ փողերի լվացում. 3 վարույթի նախաքննության ավարտ

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 10 քաղաքացի

Փոխանցեք ձեր մեկ դրամը և տեր կանգնեք խաղաղությանը․ ՔՊ կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է

1 դրամ ստացող միլիարդատերի ՀԷՑ-ը ինչո՞ւ էր ավել հոսանքի փող գրում Հալիձորի մանկապարտեզի վրա. Ալեքսանյան

Կալուգացի օլիգարխը անտեղյակ է Հայաստանից, անգամ կենսաթոշակի չափը չգիտի. թող նա հնարավորինս շատ խոսի. Չախոյան

Մայրս սիրահարված էր Չարլզ թագավորին. Դոնալդ Թրամփ

Իրանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Փոխվարչապետ Խաչատրյանը և ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենը քննարկել են համագործակցության մասին հարցեր

Կեցցե՛ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը. Ժան-Նոել Բարոն և Միրզոյանը միասին տեսանյութ են հրապարակել

Կանդազների մասին վաղուց էինք զգուշացնում. Հարությունյանը հրապարակել է ՀՀ վարչապետի 2024-ի ելույթը. տեսանյութ

Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից

Իրականում որոշ մարդկանց անհանգստացնում է ոչ թե անձնագրի գույնը, դիզայնը, այլ վիզաների ազատականացումը. Թունյան

Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Աբրահամյան

Կանդազը ինքնուրո՞ւյն է ղալաթներ արել. տականքներին վարձել են, որ ՀՀ-ի դեմ տեղեկատվական դիվերսիա անեն. տեսանյութ

ԳՇ պետ Ասրյանը և Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են 2 երկրի համագործակցության մասին հարցեր