Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին․ տեսանյութ

29/04/2026 schedule20:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել իրականացված ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Գավառ համայնքը, որտեղ ներկա է գտնվել Բերդկունք բնակավայրի նոր մանկապարտեզի բացմանը։

65783_b.jpg (877 KB)65778_b.jpg (776 KB)

Վարչապետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 464 մլն դրամ, որի 75 %-ը կամ ավելի քան 348 մլն դրամ հատկացրել է Կառավարությունը։

65781_b.jpg (889 KB)

Արդյունքում կառուցվել է 1865 քմ մակերեսով երկհարկանի մանկապարտեզի շենք, որը նախատեսված է 90 սաների համար։

Գավառ համայնքում երկրի ղեկավարը ծանոթացել է Սարուխան բնակավայրի թիվ 2 և Նորատուս բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցների վերանորոգման աշխատանքներին։

65767_b.jpg (907 KB)65765_b.jpg (709 KB)

Դպրոցները վերանորոգվել են ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի շրջանակում։

65753_b.jpg (535 KB)

270 աշակերտի համար նախատեսված Սարուխանի դպրոցի վերանորոգման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 248 մլն դրամ, 340 աշակերտի համար նախատեսված Նորատուս բնակավայրի դպրոցի համար՝ ավելի քան 427 մլն դրամ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարտունի համայնք, ծանոթացել Ծովասար բնակավայրի նոր մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է ավելի քան 202 մլն դրամ, որի 65 %-ը կամ ավելի քան 131 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։

65749_b.jpg (830 KB)65743_b.jpg (654 KB)

Արդյունքում կառուցվել է երկհարկանի 650 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենք, բարեկարգվել է բակը։ Մանկապարտեզը նախատեսված է 90 սանի համար։

Մարտունի քաղաքում վարչապետին ներկայացվել են Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնց համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 677 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվում է 1,755 կմ ճանապարհ։ Տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածքներ, կառուցվել են մայթեր։

Մարտունի համայնքում վարչապետը ծանոթացել է Աստղաձոր բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 927 մլն դրամ, որի արդյունքում շահագործման է հանձնվել մեկհարկանի, 1290քմ ընդհանուր մակերեսով, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենքը, բարեկարգվել է բակը, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչներ։

Մարտունի համայնքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Վարդենիկ բնակավայրի 150 սանի համար նախատեսված մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 358 մլն դրամ, որի 75%-ը կամ ավելի քան 268 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում կապիտալ վերանորոգվել է երկհարկանի 1600 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքը, բարեկարգվել է բակը, երեսպատվել է արտաքին պատերը ալիկաբոնդով։

Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև Հ-7,/Մ-4/-Շորժա-Վարդենիս-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 889 մլն 800 հազար դրամ, որի արդյունքում նորոգվել է շուրջ 18,9 կմ ավտոճանապարհ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եղել է Գեղամասար բնակավայրում, որտեղ ներկա է գտնվել 50 սանի համար նախատեսված վերակառուցված նախադպրոցական հաստատության բացման արարողությանը։ Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 161 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեի մասնաբաժինը՝ ավելի քան 159 մլն դրամ։ 1874 քմ ընդհանուր տարածքի վրա հիմնանորոգվել է 463 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, որից 93 քմ՝ նկուղային հատված:

Ճամբարակ քաղաքում վարչապետը ծանոթացել է Գ․ Նժդեհ փողոցի սկզբնամասում հենապատի վերակառուցման աշխատանքներին։ Ծրագրի (2024թ. 1-ին փուլ) ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 69 մլն դրամ, վերականգնվել է 135 գծամետր հենապատ և մեկ վթարային վիճակում գտնվող կամուրջ։ 2025 թ.-ին ծրագրի 2-րդ փուլի համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 99 մլն դրամ, վերականգնվել է 256 գծամետր հենապատ։

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Ճամբարակ քաղաքում, ծանոթացել կենտրոնական փողոցի և Վերին Ճամբարակ թաղամասի փողոցների, ինչպես նաև Թթուջուր և Վահան բնակավայրերի Հ-30 հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 182 մլն դրամ է, որից 70 %-ը կամ ավելի քան 127 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում 10 փողոցներում կկառուցվի 11780 գծամետր նոր լուսավորության ցանց։ Ճամբարակում ընթացքի մեջ են նաև 1,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Վարչապետը եղել է նաև Ճամբարակի Տիգրան Մեծի 9 և Հ. Նադարյան 3 հասցեներում կառուցված վորքաութ տեսակի մարզահրապարակներում, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 31 մլն դրամ։

Սևան համայնքում Նիկոլ Փաշինյանը եղել է Լճաշեն բնակավայրում մասնավոր հատվածի կողմից Կառավարության աջակցությամբ հիմնված 10.7 հա մակերեսով լոլիկի և վարունգի ջերմատանը։ Պետական ծրագրի շրջանակում Կառավարությունը սուբսիդավորել է ավելի քան 3 մլրդ և 2 մլրդ 70 մլն դրամ։

65651_b.jpg (833 KB)65653_b.jpg (813 KB)

Միաժամանակ ներդրումային ծրագրի շրջանակում էլեկտրամատակարարման և գազիֆիկացման ենթակառուցվածքների կառուցման նպատակով տրամադրվել է ավելի քան 257 մլրդ դրամ փոխհատուցում։

65638_b.jpg (1.17 MB)65636_b.jpg (718 KB)

«Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ն օգտվել է նաև Կառավարության՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
919 դիտում

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ