Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը. Ռոբերտա Մեցոլա

04/05/2026 schedule11:06

«Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը»:

Այս մասին լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին:

«Ինձ համար շատ հաճելի է գտնվել այստեղ՝ գեղեցիկ Երևանում: Ես շատ շնորհակալ եմ այն հրավերի համար, որը մենք ստացանք վարչապետ Փաշինյանից նրա՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթից մի քանի շաբաթ անց և ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ մենք ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեցինք բանաձև, որը ողջունում է Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը, ինչպես նաև եվրոպական արժեքներին, որոնց մենք բոլորս դավանում ենք:

Այսօր գնալով ավելի անկանխատեսելի դարձող այս աշխարհում մենք նաև ողջունում ենք այն փաստը, որ Կանադայի վարչապետ պարոն Քարնին գտնվում է այստեղ: Մենք այստեղ ենք՝ քննարկելու մեր դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ աշխարհում հետագա ինտեգրման ուղիները: Երեկ ես հանդիպում ունեցա վարչապետի հետ և կարող եմ ձեզ ասել, որ այն հիանալի էր. մենք քննարկեցինք հետագա քայլերը, որոնք կարող ենք ձեռնարկել՝ ավելի մոտ լինելու նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները և հավատարմությունը մեր հասարակության հիմնարար սկզբունքներին:

Մենք կքննարկենք պայքարը ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ: Դրանք այլևս հեռավոր ռիսկեր չեն. դա մի բան է, որի ուղղությամբ Եվրոպական խորհրդարանը հատկապես հանձնառու է աշխատել շահագրգիռ կողմերի հետ՝ երաշխավորելու դրանց արմատախիլ անելը, քանի որ դրանք իրական սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարությանը: Պատերազմները մղվում են ոչ միայն ցամաքում, այլև թվային տիրույթում, և դրանք թիրախավորում ու խարխլում են մեր հասարակության ամենախոցելի հատվածները:

Ուստի այս առումով մեր հանձնառությունն է նաև աշխատել սոցիալական հարթակների հետ: Նրանք մեր գործընկերներն են՝ ապահովելու, որ մարդկանց միավորելու համար ստեղծված գործիքները չօգտագործվեն ի վնաս ժողովրդավարությունների: Վերջապես, ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, մենք գիտակցում ենք մտահոգությունները, բայց դա չպետք է խանգարի մեզ օգտագործել արհեստական բանականությունը մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները լուծելու համար՝ երաշխավորելու մեր ժողովրդավարությունների պաշտպանությունը: Այսպիսով, ես թվարկեցի խնդիրները, մենք գիտենք՝ ինչպես լուծել դրանք, բայց հիմա մեզ անհրաժեշտ է քաղաքական կամք դա անելու համար: Եվ ես համոզված եմ, որ մենք այսօր կգտնենք այդ քաղաքական կամքը: Շատ շնորհակալություն»,- նշել է Եվրախորհրդարանի նախագահը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
441 դիտում

Եվրոպացի առաջնորդները ազատ շրջում են Երևանում, ընդդիմությունը համոզում է, թե Հայաստանում աղետ է. Չախոյան

Ալիևը տեսակապով միացել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին

««Հայր մերը» գիտե՞ս», «ալբանացի եմ». Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե «Հայր մերը» երեք լեզվով գիտի. տեսանյութ

Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կհասնի պարարտանյութի նոր խմբաքանակ

Դիմավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին. վարչապետ

Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը. Ռոբերտա Մեցոլա

Դիմավորում եմ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին. վարչապետ

Դիմավորում եմ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին մասնակցել է 607 դպրոցի աշակերտ

Դիմավորում եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան

Իսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Սերդար Քըլըչը կժամանի Հայաստան

Երևան եմ ժամանել երկու կարևոր հանդիպման համար․ Անտոնիու Կոշտա

Մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ՀՀ վարչապետը դիմավորում է առաջնորդներին

Աշխարհի այսքան երկրի ղեկավար է գալիս, ասում են՝ ՀՀ-ի ռեյտինգն ընկել է, կալուգացին էլ խոստանում է «տեղը գցել»

Վարչապետը Բարտ դե Վևերի հետ մասնակցել է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացմանը

«Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար»․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել

Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը

Հայաստան է ժամանել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին

Հեռուստաաշտարակը փոխել է գույները մեր հյուրերի պատվին և ի նշանավորումն Երևանում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովի

Պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահը․ լուսանկարներ, տեսանյութ

Հայաստան է ժամանել Սան Մարինոյի ԱԳ, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարարը

Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման

ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն

Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը

Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների՝ տրվել է ընթրիք․ լուսանկարներ

Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան. տեսանյութ

Հուսով եմ՝ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամությանը. Խաչատուրյան

Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դրոն-շոու՝ նվիրված ԵՔՀ գագաթնաժողովին

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և BMW-ն․ կա տուժած

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը

Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան. լուսանկարներ

Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը

Կոսովոյի վարչապետը Փաշինյանին հայտնել է՝ տպավորված է Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով