Մեր դեմ անձնական ուղղորդված մեղադրանքները ապօրինի ծագման գույքի օրենքի պատճառով են. Վարդապետյան

07/05/2026 schedule12:41

Մեր դեմ անձնական ուղղորդված մեղադրանքները ապօրինի ծագման գույքի պատճառով է։

Այս մասին մայիսի 7-ին՝ ԱԺ-ում Գլխավոր դատախազության գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա նշել է. «Կցանկանամ, որ Գեղամ Մանուկյանը, խոսելով Արթուր Սարգսյանի մասին, մինչև վերջ անկեղծ լինի և քրեական վարույթի վերաբերյալ իր սեփական տեսակետը այս ամբիոնից գոչելու հետ մեկտեղ գոնե նշի, որ 2025 թվականի հունիսի 27-ին Հակակոռուպցիոն դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում ունենք։ Գուցե սա՞ է աղմուկի պատճառը։

Մենք պահանջում ենք Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հոգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2 անշարժ գույք Երևանի կենտրոն վարչական շրջանում, 2 անշարժ գույք Սիսիան քաղաքում, 3 ավտոմեքենա, 6 իրավաբանական անձում մասնակցություն, առևտրային բանկում ներդրված հինգ ավանդ՝ 11 հազար 865 ամերիկյան դոլարի և 1 մլն 104 հազար դրամի չափով, մեկ փոխառության պահանջի իրավունք՝ 1,4 մլն դրամի չափով, 1 միլիարդ 53 միլիոն 193 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար։

Մեկ շաբաթ առաջ պետաիրավական հանձնաժողովի նիստին ես առաջարկել էի հարգարժան պատգամավորին, եթե այդքան վստահ է իր ներկայացրած ապացույցների վերաբերյալ, բա ինչի՞ է փաստաբանական թիմը ձգձգում դատաքննությունը սկսելը, ինչի՞ մենք ոչ մի ձև չենք կարողանում հասնել արդեն տևական ժամանակ, և որ այդ ապացույցները հանրային, հրապարակային դատաքննության փուլում և ոչ թե Ազգային ժողովի ամբիոնից լսվեն։

Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։

Առնվազն մեկ շաբաթ առաջ ես առաջարկել էի հարգարժան պատգամավորին առաջին պատահած բարձրախոսով գոչելու հետ մեկտեղ գալ վարույթն իրականացնող մարմին, ստորագրել, որ տեղեկացված է սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին և այն ամենը, ինչը բարձրագոչ հայտարարում է գրել որպես ցուցմունք։ Խիստ կասկածում եմ, որ կանի։ Ամեն դեպքում առաջարկը մնում է ուժի մեջ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
759 դիտում

ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել

Ուկրաինայի նախագահը նաև գտնվել է Ադրբեջանում, բայց որևէ մտահոգություն չլսեցինք ՌԴ-ից. Մակունց. տեսանյութ

Աջակցում եմ խաղաղությանը, որ բանակում զոհեր չլինեն․ Անդրանիկ Հարությունյանը մասնակցում է ՔՊ քարոզարշավին

Գյումրու կիսաքանդ շինությունների մեջ քաղաքացիները զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն

Համագյուղացուն 50 հազար դրամ ընտրակաշառք տված տղամարդը ձերբակալման պահին փորձել է փախչել․ տեսանյութ

Վարչապետին ուղղված խոսքում ատելություն, թշնամանք քարոզած բլոգերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ

Օձիքից քաշել է ՀՀ քարտեզը, կինը ընկել, գլխով հարվածել է գետնին․ խուլիգանություն կատարողը ձերբակալվել է

Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

Ովքեր և ինչի համար են ձերբակալվել Բրյուսովի համալսարանում․ մանրամասներ

«Ուսանող եմ, 3 օրով եմ եկել, քարոզարշավին մասնակցեմ», «Եկեք մեր տուն կոֆե խմենք»․ քաղաքացիները՝ վարչապետին

Բրյուսովում ձերբակալություններ են. ձերբակալվածների թվում են ամբիոնի վարիչ, դասախոսներ

Իմ ձեռքի աշխատանքն է․ վարչապետին ձեռագործ սրբապատկեր են նվիրել․ տեսանյութ

ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար

Էժան սադրանքներ են, Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա չի լինելու. Փաշինյան

Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ Փաշինյան

Սպառնալիքներ, կաշառք «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարի կողմից. հրապարակվել են ձայնագրություններ

Հովհաննես Սարգսյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ հայց է ներկայացրել դատարան

102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Փաշինյան

Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ

Արամ Սարգսյանը Հայաստանի անվտանգությունը տեսնում է բանակի հզորացման ճանապարհով

Գյուղերում նոր դպրոցական ավտոբուսներ կներդրվեն․ Անդրեասյան

Դպրոցների տնօրենները պաշտոնից չեն ազատվել, ազատման դիմումներ են գրել, որոնք մակագրված չեն. վարչապետ

«Ձեզ Գարեգին Նժդեհ 2-րդ մականունն են տալու», «հարձակվելու են ձեզ վրա, սենց բան մի ասեք». Փաշինյանը՝ քաղաքացուն

ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ

Հայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակը

Դոդի Գագոն Քոչոյի կուտը կերավ, Կարապետյանն էլ՝ «պուտինկայի». քո սիրտը մեծ ա. քաղաքացին՝ վարչապետին

Ֆենոմեն է, 90-ամյա մարդը մոտենում է և խոսում ազատության մասին, հասկանո՞ւմ եք՝ ինչ արժեք է. վարչապետ

Միրզոյանը ականջիս մի բան ասեց, ամբողջ մամուլով տարածվեց. վարչապետը՝ իր ականջին «բան» ասող քաղաքացուն

Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսած պատիժը կխստացվի. նոր օրենսդրական նախաձեռնություն

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ. մանրամասներ

Սիրելի՛ օլիգարխներ, կլինի՞ մի միտք արտահայտեք, որը լիակատար հիմարություն չի լինի. Ռուբինյան

Անչափահաս աղջկան առևանգել, 4 հոգով բռնաբարել են. Վարդան Ղուկասյանի եղբորորդու և մյուսների գործով վերդիկտը

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում իրականացվում են քննչական գործողություններ

Վրիպակ է, 2 զրո ավելի է գրվել. Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ դրամ աշխատավարձ ստանալու մասին

Թրամփն ու Ծինփինը բանակցություններ են ունեցել. ԱՄՆ նախագահը հանդիպումը որակել է «գերազանց»

Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուս արգելափակվել է խցանման մեջ, կլինեն ուշացումներ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև

«Ինտերը» հաղթել է «Լացիոյին» և 10-րդ անգամ նվաճել Իտալիայի գավաթը. տեսանյութ