2008-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման մինչև մարտի 1-ի գործողությունները. Վարդապետյան

07/05/2026 schedule15:18

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ամփոփելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որում ի թիվս այլնի՝ անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին:

Աննա Վարդապետյանը մասնավորապես նշել է. 

««Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի 205-րդ կետում դատարանն արձանագրել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության իրականացրած գործողությունը:

Դատարանը պարզել է, որ չի եղել որևէ համոզիչ ապացույց, որով կհաստատվեր, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել՝ անկարգություններ հրահրելու նպատակով, և մերժել է Կառավարության այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել էր Ազատության հրապարակում զենքերի որոնման նպատակով, և որ զինված ցուցարարներն էին առաջինը հարձակվել ոստիկանության վրա։ Դատարանը պարզել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանության գործողության հիմնական, եթե ոչ միակ, նպատակը եղել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը, և որ այնտեղ տեղի ունեցած բախումները, ամենայն հավանականությամբ, եղել են հավաքը ավարտելուն ուղղված ոստիկանության միջոցառումների, այդ թվում՝ ենթադրյալ չափից ավելի ուժի կիրառման հետևանք, այլ ոչ թե ցուցարարների կանխամտածված գործողությունների արդյունք:

Դատարանն այնուհետև նշել է Ազատության հրապարակում ենթադրաբար հայտնաբերված զենքերի, այդ թվում՝ ատրճանակների, նռնակների և «ոզնիներ» հիշեցնող սուր առարկաների առնչությամբ ցուցարարներից որևէ մեկի հետ կապ ունեցող ցանկացած ապացույցի բացակայությունը, և զարմանալի է համարել այն, որ Ազատության հրապարակում ոստիկանության գործողության ժամանակ ցուցարարները չեն կիրառել հրազեն, պայթուցիկներ կամ սառը զենքեր՝ հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել այդպիսի զենքերով՝ զինված անկարգություններ սկսելու մտադրությամբ: 

Վճռի 206-րդ կետում դատարանն արձանագրել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց հավաքը տեղի է ունեցել ինքնաբուխ և անկազմակերպ զարգացումների հետևանքով, մինչդեռ ավելի վաղ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը, այդ թվում՝ դրա կոպիտ բնույթը, ինչպես նաև նույն օրը տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ հնարավոր է՝ դեր են խաղացել բռնության հետագա սրման գործում՝ ի հակադրություն նախապես պլանավորված և կազմակերպված անկարգության կամ հեղաշրջման փորձի, չի եղել Կառավարության պնդումները հաստատող որևէ համոզիչ ապացույց, որ տարածքում բռնություն գործադրած ցուցարարները զինված են եղել ոչ թե ինքնաշեն առարկաներով, այլ հրազենով, ինչպես նաև որևէ ապացույց, որը կհաստատեր, որ մահերն առաջացել են ցուցարարների կողմից դիտավորությամբ կամ նույնիսկ անզգուշությամբ իրականացված գործողությունների արդյունքում։

Վերոշարադրյալ արձանագրումների և մի շարք այլ տվյալների վերլուծության արդյունքում Վճռի 226-րդ կետում դատարանը եզրակացրել է, որ արցունքաբեր գազի նռնակների օգտագործման վերաբերյալ պարզ, մանրամասն և պարտադիր հրահանգների բացակայությունը, համապատասխան պատրաստվածության և վերահսկողության բացը, ինչպես նաև արցունքաբեր գազի նռնակների վիճակի և գործադրման հետ կապված վերոնշյալ խնդիրները զգալի չափով նպաստել են այդ ամբոխի վերահսկման համար նախատեսված զենքերի ոչ պատշաճ գործադրմանը՝ անվտանգության կանոնների խախտմամբ, ինչի հետևանքով վրա է հասել 3 անձի մահ: 

Վճռի 227-րդ կետում դատարանը կասկածից վեր է համարել, որ հրազենի միջոցով պատճառված մյուս հինգ անձանց մահերը վերագրելի են պետությանը։ 

«Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի», «Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի», «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված վճիռներում ձևավորված դիրքորոշումները հիմք են տալիս կարծիք հայտնել այն մասին, որ մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների քրեաիրավական գնահատականների մասով դատարանի եզրահանգումները կապվում են պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված լիազորությունների անցման հետ, որի դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք: Այսինքն՝ գործ ունենք բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
855 դիտում

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք