ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում

11/05/2026 schedule12:40

«Կառավարության հետ համաձայնեցրել եմ և առաջարկում եմ էլ ավելի խստացնել թմրամիջոցների իրացման համար նախատեսված պատիժները»:

Այս մասին Ազգային ժողովի մայիսի 11-ին գումարված արտահերթ նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

«Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 10 տարվա պատիժ:

Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 15 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով «Տելեգրամ» կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ:

Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-15 տարվա պատիժ:

Առաջարկում եմ խստացնել նաև ոչ իրացման նպատակով, այսինքն՝ սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնելը, արտադրելը, ձեռք բերելը կամ պահելը՝ պատիժ-տուգանքը սահմանելով առավելագույնը 10-ապատիկի փոխարեն 20-ապատիկի չափով, ազատազրկման ձևով պատիժը 1 տարվա փոխարեն առաջարկում եմ սահմանել 2 տարի ժամկետով պատիժ:

Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ-տուգանքը 10-ապատիկից 30-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկից մինչև 40-ապատիկը, ազատազրկման ձևով պատիժը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ:

Անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում ազատազրկման ձևով պատիժը 2-5 տարվա փոխարեն սահմանել 3-6 տարվա պատիժ»,- ասել է պատգամավորը:

Առաջարկվում է նաև սեփական օգտագործման համար մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքի ձևով պատիժը կրկնապատկել՝ 200-400 հազարի փոխարեն սահմանելով 400-800 հազար դրամ: Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում 400-800 հազար դրամ պատժի փոխարեն սահմանել 800 հազարից մինչև 1 մլն 600 հազար դրամ պատիժ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
284 դիտում

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը

ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում

«Բարեկամություն» մետրոյից վազքով եկել եմ. կարելի՞ է ձեզ հետ նկարվել. քաղաքացին՝ Փաշինյանին

Հնդկաստանի վարչապետը կոչ է անում վերականգնել կորոնավիրուսի շրջանի հեռավար աշխատանքը՝ գումար խնայելու համար

«Զուռնա» ռեստորանի մոտ խուլիգանություն և վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև

Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

Այսօր Հայաստանը և Եվրոպական Միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

Երևանում բախվել են «Օպել»-ներ. կա տուժած

ՀԷՑ-ում կան ավելի քան 4,5 մլրդ դրամի խնայված միջոցներ, որոնք կուղղվեն բաշխման ցանցի արդիականացմանը. Պետրոսյան

Նեպալում վայրէջքի ժամանակ Turkish Airlines-ի ինքնաթիռը բռնկվել է. տեսանյութ

Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

«Բարսելոնան» Էլ Կլասիկոյում հաղթել է «Ռեալին» և ժամկետից շուտ հռչակվել Իսպանիայի չեմպիոն

Իրանում փողոցներ են անվանակոչում իմ անունով, ինձ ասում են «սիրելի Բիբի». Նեթանյահու

ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ նախարարն ընդունել է Իվանա Ժիվկովիչին

Այսօր շրջում ենք Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում. վարչապետ

ՌԴ-ն գնում է նման դրսևորումների, քանի որ համոզվել է՝ ՀՀ-ում իր ունեցած թեկնածուներով հաջողության չի հասնելու

Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում․ Պապիկյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած

Հետախուզահարվածային թռչող սարք. արտադրված է Հայաստանում. տեսանյութ

Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Ինստագրամ»-ի իմ էջը առաջին անգամ հատեց 30 օրում 100 միլիոն դիտման սահմանը. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանը սատարում է Սամվել Կարապետյանին. նա գնացել է օլիգարխի մոտ

Իմ տղայի անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին

Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով. Ֆիցո

Մեր հիվանդների մահճակալի կողքին երկրորդ աթոռն է հայտնվել՝ պետությունը. ՀՀ վարչապետ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք. մենք այն արդեն ունենք. Փաշինյան

Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան

Զառիթափ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արա, էս ի՞նչ ես դարձել, քյասիբցեր ես. քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ

Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի. շնորհակալ ենք. Բարձրունու բնակիչը՝ Փաշինյանին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա տուժած

Չկա սենց խաշլամա, լավաշ, պանիր. Փաշինյանին Մարտիրոսում հյուրասիրել են. տեսանյութ

Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան