Երևան
12 °C
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում․ Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է կենսաչափական նոր համակարգ, և այս կարգավորումը միտված է պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելուն։ «Լայն համատեքստում սա ևս մեկ քայլ է Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը»,- ընդգծել է նախարար Սարգսյանը։
ՆԳ նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը ստացել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, որտեղ հատուկ ընդգծում կա «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի վերաբերյալ, և այն պետք է հավակնի համակարգային ձևով կազմակերպելու կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, 6-16-տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների համար ծննդյան վկայականն է դիտարկվելու որպես անձը հաստատող փաստաթուղթ։
«Ներկայումս քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց։ Կարծում եմ՝ կառավարության այս ճկուն քաղաքականությունը թույլ կտա մեզ հանրային ծառայությունների և առհասարակ անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում ունենալու շատ ավելի ինստիտուցիոնալ կառուցվածքային լուծում»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Նախարարը փաստել է, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը այս օրենքի տրամաբանությամբ համապատասխանելու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO 9303 ստանդարտին։
Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև, որ օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը ևս պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ, նաև հստակեցրել, որ թեև օրենսդրությունը այսպիսի հնարավորություն տալիս էր, բայց գործառնական որևէ քայլ այս տեսանկյունից չէր իրականացվել։
Հաջորդ կարևոր փոփոխությունը, ըստ նախարարի, 1-ին անգամ հանրապետության կտրվածքով մեծամասշտաբ լուծում է տրվում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, և, բնականաբար, օրենսդրությունը ևս պետք է պատշաճ ընթացակարգեր նախատեսի դերաբաշխումները ճիշտ իրականացնելու համար։ «Ուզում եմ ևս 1 անգամ շեշտադրել, որ պետությունը պահպանում է որոշումների կայացման իր լիարժեք իրավունքը, մասնավորը որևէ գործողություն, անգործություն կամ որևէ այլ քայլ չի կարող կատարել, որը փաստական հետևանքներ է առաջացնելու մեր քաղաքացիների համար»,- ասել է նախարարը։
Ամփոփելով խոսքը՝ ՆԳ նախարարը փաստել է, որ այս օրենքը և կենսաչափական համակարգը գալու են սպասարկելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող թվայնացման քաղաքականությանը։
«Շատ հաճախ մենք տարբեր լուծումներ ենք դիտարկում, բայց դրանք երբեմն դանդաղում են, կամ հնարավոր չի լինում արագ և լիարժեք կերպով իրականացնել, որովհետև կենսաչափական համակարգ Հայաստանի Հանրապետությունը չունի, և մենք հենվում ենք տարիներ շարունակ որևէ ներդրում չունեցած համակարգի վրա։ Կարծում եմ՝ արդեն 2026 թվականի աշնանը մենք լիովին նոր իրավիճակ կարձանագրենք Հայաստանի Հանրապետությունում, և թվայնացման տեմպերը գնալով էլ ավելի կարագանան»,- ԱԺ նիստի ժամանակ ընդգծել է Արփինե Սարգսյանը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են
Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումների ժամկետները
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի կայունության և բարգավաճման ամրապնդման գործում. Կոշտան՝ Փաշինյանին
Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից հունիսի 7-ը ստացված ընտրական հանցագործությունների դիմումների արդյունքը
ԲՀԿ-ին չի հաջողվել հաղթահարել 4 տոկոսի շեմը. որ ուժերն են անցնում խորհրդարան. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել
Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Կրիստեն Միխալ
Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը սատարելու համար. Մակրոնը՝ Փաշինյանին
Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին
Ժողովուրդը տեր եղավ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. ՔՊ-ն կձևավորի կառավարություն. վարչապետ
Երևանում դանակահարված երիտասարդի սպանության վարույթով 3 անձ ձերբակալվել է
Առաջին անգամ Հայաստանն ընտրություն կատարեց խաղաղության պայմաններում և տեր կանգնեց խաղաղությանը. Կոնջորյան
Մենք բոլորս ձեզ հետ միասին անցնելու ենք Հայաստանն ավելի գեղեցիկ և բարեկեցիկ դարձնելու գործին. Թորոսյան
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրական տեղամասերից ստացված տվյալները. ՔՊ-ն առաջատարն է
ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3 կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը
Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետին
Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի
ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյունքները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT