Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան

11/05/2026 schedule20:52

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը։

Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող գիտաժողովի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների շահառուները ներկայացնելու են իրենց գիտական խմբերի հետազոտությունների արդյունքները՝ «Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիր», «Գիտական խմբերի/լաբորատորիաների մեկնարկի կամ ամրապնդման աջակցության ծրագիր», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» և «Արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր»: Այս տարի ցանկում ընդգրկվել է նաև «Նպատակային ծրագրեր» դրամաշնորհը, որը միտված է պետական կառավարման ոլորտի ռազմավարական խնդիրների լուծմանը և գիտական արդյունքների կիրառական նշանակության ընդլայնմանը։

Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ ամենամյա գիտաժողովը դարձել է գիտության զարգացման շուրջ համատեղ քննարկումների, փորձի փոխանակման և տարբեր գիտական ուղղությունների միջև համագործակցության ձևավորման կարևոր հարթակ։ Նախարարի խոսքով՝ այս տարվա թեման և խորագիրը շեշտադրում են գիտության առանցքային դերը հանրային և պետական զարգացման գործում:

«Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է, որովհետև հենց գիտական միտքն է առաջ մղում մտածողությունը, մեր առջև դնում նոր խնդիրներ ու զարգացման ուղիներ բացում։ Բոլորովին պարտադիր չէ, որ հենց սկզբից պարզ լինի, թե որ թեմաներն են հետագայում կարևոր զարգացում ունենալու։ Գուցե հարյուր թեմաներից միայն երկուսն են դառնալու նշանակալի ուղղություններ, բայց եթե այդ հարյուրի շուրջ չաշխատենք, չենք ունենա նաև այդ երկուսը։ Գիտության զարգացման տեսանկյունից պետք է շատ ուշադիր լինենք հասկանալու, թե ինչպես է գիտությունն ազդում պետության և հասարակության կյանքի վրա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ համաժողովում առաջին անգամ քննարկվելու են նպատակային ծրագրերը, որոնց միջոցով պետական մարմինների կարիքներից բխող հետազոտական թեմաներ են իրականացվելու գիտնականների մասնակցությամբ։

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ կարևոր է նաև, որ պետական գերատեսչություններն ունենան բավարար կարողություններ՝ հասկանալու, որ բազմաթիվ ոլորտային խնդիրների լուծման համար պահանջում է գիտական հետազոտություն։

Նախարարն անդրադարձել է նաև գիտական գործունեության կազմակերպման խնդիրներին՝ նշելով, որ տարիներ շարունակ ձևավորվել է մոտեցում, ըստ որի՝ գիտնականը պետք է միաժամանակ լինի և՛ հետազոտող, և՛ կառավարիչ, և՛ կազմակերպիչ։

«Ակնհայտ է, որ մենք կարիք ունենք աշխատանքի ճիշտ կազմակերպման, գործառույթների հստակ բաշխման և գիտական գործունեության պրոֆեսիոնալ կառավարման համակարգերի ձևավորման, որպեսզի դրանք դառնան ոչ թե բացառություն, այլ բնականոն գործելակերպ»,- նշել է նա։

Նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև գիտության հանրային հաշվետվողականությունը՝ հիշեցնելով, որ 2018 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 2.8 անգամ, էապես ավելացել են սարքավորումների ձեռքբերման և դրամաշնորհային ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրումները։

«Հանրությունը՝ որպես այդ ներդրումների փաստացի ֆինանսավորող, պետք է հասկանա, թե ինչ է ֆինանսավորվում և ինչու։ Շատ կարևոր է, որ գիտության հանրային հաշվետվողականությունը դառնա մեր առօրյա գործունեության անբաժանելի առանցքներից մեկը: Կարևոր է նաև, որ կարողանանք գիտության լեզուն դարձնել ավելի հասկանալի, հետաքրքիր և գրավիչ լայն հասարակության համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ գիտության հանրայնացումը կարևոր նշանակություն ունի նաև երեխաների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու տեսանկյունից։

«Մենք պետք է ոչ թե պարզապես սովորեցնենք օրենքներ ու թեորեմներ, այլ բացատրենք, թե ինչպես է աշխատում գիտությունը, ինչպես են մարդիկ հետազոտում և նոր գիտելիք ստանում։ Այդ կերպ կարող ենք երեխաների համար ճանապարհ բացել դեպի գիտության աշխարհ»,- նշել է նախարարը՝ ընդգծելով գիտական համայնքի և դպրոցների միջև անմիջական կապի կարևորությունը։

Նա կարևորել է Գիտությունների ազգային ակադեմիայի դերը՝ որպես կրթական և գիտական համակարգերի միջև համագործակցության ամուր օղակ: Անդրադառնալով գիտական գիտելիքների հանրայնացման խնդիրներին՝ նախարարը նշել է, որ ապատեղեկատվության և մեդիա աղմուկի պայմաններում առավել կարևոր է դառնում գիտական փաստերի և ճշմարիտ տեղեկատվության մատչելի ներկայացումը։

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ Կառավարության որոշմամբ՝ արդեն հաստատվել են ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրն ու գերակա ուղղությունները՝ ընդգծելով, որ առաջիկա տարիներին ոլորտում մեծ և համատեղ աշխատանք կա իրականացնելու։

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովին առաջին անգամ հրավիրվել են մասնակցելու նաև «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր», «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր», «PostDoc-Armenia» դրամաշնորհների շահառուները: Դրամաշնորհային ծրագրերի ղեկավարների բանավոր զեկույցներից բացի՝ «Gong Show» ձևաչափով կներկայանան նաև երիտասարդ հետազոտողները՝ կարճ ելույթներով խոսելով իրենց հետազոտությունների մասին:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ իրականացվող գիտական միջոցառումը, որը մեկնարկել է 2022 թվականին որպես «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով», կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ։ Գիտաժողովը նպատակ ունի խթանելու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը, ամրապնդելու միջգիտակարգային կապերը, նպաստելու Հայաստանում ժամանակակից գիտական միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը։ Արդեն 5 տարի գիտաժողովը հարթակ է ստեղծում մասնագիտական քննարկումների և միջգիտակարգային ակտիվ փոխգործակցության ձևավորման համար։ Ներկայացված զեկույցները վերաբերում են գիտության տարբեր ճյուղերին՝ բնագիտական, ճարտարագիտական, բժշկական, ագրարային, հայագիտական, հումանիտար, հասարակագիտական և այլ ուղղություններ։

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
647 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին