Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար

12/05/2026 schedule12:34

«Բաղրամյան 26» ալիքի տեղեկությունների համաձայն՝ «կալուգացիները» պլանավորել են զգալի միջոցներ հատկացնել Ռուսաստանում բնակվող ախալքալաքցի հայերին, որպեսզի նրանք ընտրությունների ժամանակ գան Հայաստան և քվեարկեն նրանց օգտին։

Մասնավորապես ալիքը նշում է, որ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորիկ Թևանյանը Արա Աբրահամյանի հանձնարարությամբ ապրիլի վերջին մոսկովյան ռեստորաններից մեկում խնջույքի է հավաքել Ռուսաստանում գործող մոտ 200 ախալքալաքցի հայ ձեռնարկատերերի։ Խնջույքից հետո Թևանյանը առանձին հանդիպումներ է ունեցել այդ ձեռնարկատերերի խմբերի հետ և հանձնարարել է նրանց կազմակերպել Հայաստանի քաղաքացիություն ունեցող գյուղացիներին՝ առաջիկա ընտրությունների ժամանակ Հայաստան գալու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար։

Ալիքի տեղեկությունների համաձայն՝ Ջավախքում լուրեր են շրջանառվում, որ Թևանյանի հանձնարարությամբ Ռուսաստանում բնակվող ախալքալաքցի հայ գործարարները պլանավորում են իրենց համագյուղացիներին մեկ անձի համար 100 դոլար ընտրակաշառք վճարել։

«Հույս ունենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները զգոն կլինեն այս կազմակերպված հանցագործության դեմ և համապատասխան միջոցներ կձեռնարկեն կաշառք ստացած և մի քանի օրով Հայաստան ժամանած անձանց նկատմամբ։ Հնարավոր է՝ բավարար հիմքեր գտնվեն այս անձանց ՀՀ քաղաքացիությունը չեղյալ համարելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Ընտրակաշառքի համար Հայաստան գալ պլանավորող որոշ մարդիկ, իրենց ամբողջ կյանքը Ռուսաստանում կամ Վրաստանում ապրելով, այնուամենայնիվ, կենսաթոշակ են ստանում ՀՀ-ից: Հնարավոր է՝ ժամանակն է մտածել այս անձանց կենսաթոշակները չեղյալ համարելու մասին: ՀՀ քաղաքացիները չպետք է իրենց ամբողջ կյանքը կենսաթոշակ վճարեն նրանց, ովքեր ապրում են ՀՀ-ից դուրս և պատրաստ են մասնակցել ՀՀ-ի ոչնչացմանը 100 դոլարի դիմաց»,- ասվում է «Բաղրամյան 26» ալիքի հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1981 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին