ՄԻՊ-ում քննարկվել են «Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը

13/05/2026 schedule14:18

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում 2025 թվականի նոյեմբերի 14-ին իրականացված մշտադիտարկման չհայտարարված այցի ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ։

Քննարկումը վարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի ներկայացուցիչները։

Լաուրա Գասպարյանը ողջույնի խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են արձանագրված խնդիրների արդյունավետ լուծմանը և համագործակցության ամրապնդմանը։ «Մենք ողջունում ենք շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև համագործակցության պատրաստակամությունը մշտադիտարկման արդյունքում արձանագրված մի շարք խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ դեռևս մտահոգիչ են մնում մի շարք համակարգային խնդիրներ, և մեր ակնկալիքն է, որ դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվեն հետևողական ու արդյունավետ քայլեր»,- նշել է Լաուրա Գասպարյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կանխարգելման ազգային մեխանիզմի արձանագրած հիմնական խնդիրներին, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի ապահովմանը, զսպման միջոցների կիրառմանը, բժշկական փաստաթղթերի վարմանը, բժշկական օգնության և սպասարկման շրջանակում խնամարկյալների իրազեկված համաձայնության ապահովմանը, բժշկական պարագաների օգտագործմանն ու դեղորայքի պահպանմանը, ատամնաբուժական ծառայությունների հասանելիությանը, սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպմանը, խնամարկյալների մոտ արձանագրված վնասվածքների վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, վատ վերաբերմունքների դեպքերի արդյունավետ քննարկմանը, օրական սննդի չափաբաժինների համապատասխանությանը և այլն։

Լաուրա Գասպարյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կիրառվող ցանկացած միջամտություն իրականացվի բացառապես մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքի հիման վրա օրենքի պահանջների խիստ պահպանմամբ և արդյունավետ վերահսկողության պայմաններում։

Քննարկման արդյունքում առաջարկվել է ձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ արձանագրված խնդիրների հաղթահարման ուղղությամբ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ արձանագրված խնդիրների լուծման, ներկայացված առաջարկությունների կատարման, ինչպես նաև դրանց վերաբերյալ հետադարձ տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ոլորտի մշտադիտարկումը և հետևողական աշխատանքը արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
152 դիտում

ՄԻՊ-ում քննարկվել են «Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը

Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չարաշահվել․ հայտարարություն

Ընտրություններին մասնակից ուժերի ներկայացուցիչների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ

Մի երկրում մեկի տղենա պատանդ, մյուսինը՝ բիզնեսը, դուք ուզո՞ւմ եք, որ ձեր երկիրը ղեկավարեն պատանդները․ վարչապետ

Փոխանցում են քարտի, բանկից ստանում եմ, ղրգեն, կտամ 100-ը․ «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Ծագման երկիրը՝ «Հայաստան»․ տրվել է ՀՀ-Թուրքիա ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը․ Էկոնոմիկայի նախարարություն

ՔՊ թիմը շարունակում է քարոզարշավը նաև Լոռու մարզում․ Պապիկյան․ տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը էլ իրենը չէ, հիմա ձերն է. վարչապետը՝ ժողովրդին․ տեսանյութ

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծառուկյանի փեսայի առանձնատան, հողամասի, բաժնետոմսերի նկատմամբ

Ամերիկյան AECOM-ի ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

Վարչապետ ջան, անսպասելի հանդիպում էր, թե չէ մի քանի էսքան հազար կլինեինք․ ՔՊ-ն Արագածոտնի մարզում է․ տեսանյութ

Թրամփի Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը մնում է ուժի մեջ․ Պեսկով

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի համար

«Անդակո» ընկերության 2 տեսակի աղցանի արտադրությունը կասեցվել է

Քննարկվել է կրթության ոլորտների 2027-29թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտը

Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը․ ԱԳՆ

Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ, առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր

ՀՀ-ի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական ​​աշխատանքն ավարտվել է․ Թուրքիայի ԱԳՆ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կիրականացնի լրացուցիչ ընդունելություն

Հրապարակվել է վիզաների ազատականացման ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը

Ներկայացվել են ՀՀ օրենսդրական կարգավորումները ՄԻՊ գործունեությանը միջամտության անթույլատրելիության վերաբերյալ

Արգելված ինչ իրեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում ապրիլին․ հաշվետվություն

Ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Վաղարշապատին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կա 2 տուժած

Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ․ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ուղևորվել է Արագածոտնի մարզ․ տեսանյութ

ՔՊ թիմը քարոզարշավ կանցկացնի Արագածոտնի մարզում․ Նիկոլ Փաշինյանը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ

Հիմա էլ պարզվում է՝ հղի կանանց ամուսիններին չի կարելի բերման ենթարկել․ Իոաննիսյան

Հունգարիան նոր ԱԳ նախարար ունի

Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ժամանակ

Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման և համագործակցության ընդլայնման հարցերը

Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը

Խորհրդարանում հյուրընկալված ԵԽԽՎ պատվիրակությունը ծանոթացել է ընտրությունների քարոզարշավին, զարգացումներին

Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

ՊԵԿ-ի պարզաբանումը Վրաստանի իրավապահների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ

Գյումրիում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, հայտնվել մայթեզրին

ՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկության կարիք ունեինք. ընդդիմությունը փրկիչ է փնտրում սխալ տեղում. Բադալյան. տեսանյութ