Երևան
12 °C
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ողջունել է պաշտոնական այցով երկիր ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկինի Տյանանմեն հրապարակում, նրանք ունեցել են պաշտոնական ձեռքսեղմման արարողություն, լուսանկարվել:
Ռուսաստանի առաջնորդին դիմավորել են նաև զինվորական պահակախումբը և նվագախումբը, առաջնորդներն անցել են կարմիր գորգով։
Պուտինը Չինաստանի նախագահին հրավիրել է այցելել Ռուսաստան 2027 թվականին և նրան անվանել սիրելի ընկեր:
Ռուսաստանը և Չինաստանը համաձայնության են եկել երկարաձգել բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը։
Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Նախագահ Պուտինը և ես միաձայն հաստատեցինք Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի երկարաձգման վերաբերյալ»,- ասել է Չինաստանի առաջնորդը։
Պուտինը Չինաստան է ժամանել մայիսի 19-ին: Ռուսական պատվիրակության համար տեղի է ունեցել արարողություն, որին մասնակցել են պատվո պահակախումբը և երկու երկրների դրոշները ծածանող երեխաները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ինքնաթիռի մոտ դիմավորել է Ռուսաստանի նախագահին և ուղեկցել նրան դեպի չինական համարանիշերով Aurus մեքենան:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ ընդլայնել են համագործակցությունը Չինաստանի հետ Վլադիմիր Պուտինի գլխավորած ռուսական պատվիրակության այցից հետո։
Նրա խոսքով՝ Չինաստանի ճարտարապետական նախագծման և հետազոտությունների խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանում և Չինաստանում ենթակառուցվածքային և ներդրումային նախագծերի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Գործընկերության համաձայնագիր է ստորագրվել Չինաստան-Շանհայի առևտրի կենտրոնի ցուցադրական գոտու և ռուս-չինական առևտրային գիլդիայի հետ համատեղ ներդրումային նախագծերի մշակման վերաբերյալ։
Բացի այդ՝ հարաբերություններ են հաստատվել Վենչանի միջազգային տիեզերական քաղաքի վարչության և Չինաստանի շինարարական ութերորդ ճարտարագիտական բաժնի հետ՝ քաղաքացիական տիեզերական ենթակառուցվածքների ոլորտում ռուս-չինական համագործակցությունը աջակցելու համար: Դմիտրիևը ընդգծել է, որ այս նոր նախագծերը կօգնեն լուծել երկրների միջև համագործակցության բարդ հարցերը։
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը և նրա չինացի գործընկերները նաև իրականացրել են «ավելի քան 50 նշանակալի համատեղ նախագիծ», որոնց ընդհանուր ներդրումը կազմում է ավելի քան 800 միլիարդ ռուբլի։
Նախկինում Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը նշել էր, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի կայունության և բարգավաճման ամրապնդման գործում. Կոշտան՝ Փաշինյանին
Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից հունիսի 7-ը ստացված ընտրական հանցագործությունների դիմումների արդյունքը
ԲՀԿ-ին չի հաջողվել հաղթահարել 4 տոկոսի շեմը. որ ուժերն են անցնում խորհրդարան. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել
Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Կրիստեն Միխալ
Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը սատարելու համար. Մակրոնը՝ Փաշինյանին
Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին
Ժողովուրդը տեր եղավ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. ՔՊ-ն կձևավորի կառավարություն. վարչապետ
Երևանում դանակահարված երիտասարդի սպանության վարույթով 3 անձ ձերբակալվել է
Առաջին անգամ Հայաստանն ընտրություն կատարեց խաղաղության պայմաններում և տեր կանգնեց խաղաղությանը. Կոնջորյան
Մենք բոլորս ձեզ հետ միասին անցնելու ենք Հայաստանն ավելի գեղեցիկ և բարեկեցիկ դարձնելու գործին. Թորոսյան
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրական տեղամասերից ստացված տվյալները. ՔՊ-ն առաջատարն է
ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3 կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը
Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետին
Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի
ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյունքները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT