«Ապագա»-ն կամուրջ՝ երիտասարդների ու գործատուների միջև. ամփոփվեց «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը

21/05/2026 schedule21:51

Ուսանողներ, հույզեր, ուրախության արցունքներ…

Բուհը ավարտելու նախաշեմին պրակտիկայի հնարավորությունից մինչև աշխատանքի առաջարկ, կուտակած մեծ փորձ:

Ուսանողներին ու գործատուներին, պետական ու մասնավոր սեկտորին մեկտեղել էր «Ապագա» հիմնադրամը «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի շրջանակում:

«Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանի խոսքով՝ ծրագրի ամփոփումը միայն թվերի մասին չէ, այն ինքնավստահության, փորձի ու գիտելիքի մասին է, որ ստացել են ուսանողները կարճ ժամանակահատվածում:

Նկատենք, որ արդեն 3-րդ տարին է՝ «Ապագա» հիմնադրամն իրականացնում է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը, և տարեցտարի ուսանողների թիվն ավելանում է. այս տարի ծրագրին մասնակցել է 60 շրջանավարտ, և եթե ծրագրի մեկնարկի ժամանակ հիմնադրամը համագործակցում էր 3-4 բուհերի հետ, այսօր արդեն 13-ից ավելի բուհերի և 25-ից ավելի պետական և մասնավոր կառույցների հետ:

«Ֆիլիպ Մորրիս» ինթերնեյշնլ ընկերության հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է, որ ընկերության հիմքում կան արժեքներ, որից մեկը մարդկային կապիտալի զարգացումն է: Նրա խոսքով՝ 3 տարի առաջ համագործակցելով «Ապագա» հիմնադրամի հետ՝ տեսել են նախագծի հաջողությունը, ոգևորվել արդյունքներով և 3-րդ տարին շարունակ նախաձեռնության կողքին են:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ արդեն 2-րդ տարին է, որ համագործակցում են «Ապագա» հիմնադրամի հետ: Համագործակցության շրջանակում 9 ուսանող ԲՏԱ նախարարության տարբեր վարչություններում անցել է իրենց մասնագիտական պրակտիկան, նրանցից մեկը անցել է նաև աշխատանքի:

Լիլիթ Խաչատրյանը Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող է։ Համացանցում տեսել է «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից՝ աշխատանք մեկ քայլ» ծրագրի մասին, ապա ընկերների հորդորով որոշել է դիմել ծրագրին ու ստացել պրակտիկայի հնարավորություն, ապա նաև աշխատանքի առաջարկ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունում:

Լիլիթը խորհուրդ է տալիս իր հասակակիցներին հավատալ երազանքներին և չվախենալ դիմել ու մասնակցել հիմնադրամի ծրագրին, որը 4-րդ կուրսի ուսանողների համար հրաշալի հնարավորություն է ապագա կարիերան ճիշտ կետից կառուցելու առումով:

Ռոզա Սոլոմոնյանն էլ ընդգծում է՝ շատ են լսում, որ երիտասարդները չունեն մոտիվացիա, բայց իրենք հակառակ համոզմունքն ունեն, որ յուրաքանչյուր երիտասարդի պետք է առաջարկել իր հետաքրքրություններին համապատասխան ոլորտ, գործ, զբաղմունք, ու նրանք կանեն իրենցից կախված հնարավորն ու անգամ անհնարը:

Նկատենք, որ «Ապագա» հիմնադրամն այս տարի 60-ի փոխարեն պատրաստ է ընդունել արդեն 100 ուսանողի, որոնք մասնագիտական պրակտիկայից զատ՝ աշխատանքի անցնելու հնարավորություն կստանան լավագույն պետական և մասնավոր ընկերություններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1417 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա