Երևան
12 °C
ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում մայիսի 22-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Նրա խոսքով՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ինչպես նաև մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործական աշխատանքի առանձնահատկությունների հաշվառման անհրաժեշտությամբ։
«Մշակույթի, կինոյի և մի շարք այլ ոլորտային օրենքներ նախկինում ձևակերպված են եղել այնպիսի տրամաբանությամբ, որը ոչ թե նպաստել է ոլորտի զարգացմանը, այլ ավելի շատ սահմանափակել, վերահսկել և խոչընդոտել մշակութային գործունեության իրականացումը, մշակույթի տնտեսականացումը և մշակութային գործարար միջավայրի ճկունությունը։ Մեր վարած քաղաքականության տրամաբանությունն ու արդեն իսկ արձանագրված արդյունքները ցույց են տալիս, որ մշակույթն այսօր ունի տնտեսական զարգացման մեծ ներուժ»,- ընդգծել է Դանիել Դանիելյանն ու նշել՝ այդ զարգացումների հիման վրա անհրաժեշտ են նաև օրենսդրական կարգավորումներ, որպեսզի ոլորտի գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպվի, համահունչ լինի ժամանակակից պահանջներին և հնարավորություն տա ավելի հստակ պլանավորելու ու զարգացնելու մշակութային գործունեությունը։
Առաջարկվող առաջին փոփոխությունը վերաբերում է «մշակութային կազմակերպություն» և «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունների տարանջատմանը։ Դանիել Դանիելյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ մշակութային գործունեությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունները կդիտարկվեն որպես մշակութային կազմակերպություններ, իսկ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունները կկազմեն դրանց առանձին խումբ՝ հատկապես շեշտադրելով հիմնադրի իրավական կարգավիճակը։ Այս դեպքում հիմնականում նկատի են առնվում պետության կամ համայնքների ստեղծած ՊՈԱԿ-ներն ու ՀՈԱԿ-ները։
Առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների պաշտոնների անվանացանկին, օրինակելի նկարագրերին, ստեղծագործական աշխատողների կարգավիճակին, նրանց ներկայացվող պահանջներին, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության գնահատմանը և ատեստավորման գործընթացներին։
«Այս ամբողջ համակարգը, որը չափազանց կարևոր է ոլորտի արդյունավետ գործունեության համար, չպետք է լինի միասնական ու ստանդարտացված ամբողջ համակարգի համար, այլ լինի առավել թիրախային և ոլորտային առանձնահատկություններին համապատասխան։ Այդ կարգերը սահմանելու է լիազորված պետական մարմինը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ մշակույթի ոլորտում ատեստավորումն էապես տարբերվում է, օրինակ, հանրակրթության ոլորտում կիրառվող ատեստավորման համակարգից։ Եթե հանրակրթության կամ բժշկական ոլորտներում ստանդարտացված մոտեցումն արդարացված է, ապա մշակույթի ոլորտում նման մոտեցումը կարող է հակառակ արդյունք տալ։ Նա նշել է, որ, օրինակ, եթե Կապանի որևէ դպրոցի ուսուցիչ ատեստավորվում է, ապա այդ ատեստավորումը նույն ուժն ունի Երևանի ցանկացած դպրոցում, մինչդեռ մշակույթի ոլորտում գործ ունենք տարբեր ժանրերի, տարբեր չափերի և տարբեր ուղղվածությունների կազմակերպությունների հետ։ Այդ պատճառով առաջարկվում է, որ ատեստավորման ձևերն ու բովանդակությունը լինեն առավել թիրախային և համապատասխանեն տվյալ ոլորտի առանձնահատկություններին, օրինակ՝ դրամատիկական թատրոնի, դասական երաժշտության, ժամանակակից կամ այլընտրանքային երաժշտության ոլորտներում։
«Այս կարգավորումը նաև մեծ հնարավորություններ է ստեղծում աշխատավարձերի և հավելավճարների բարձրացման համար։ Այսինքն՝ մեր մշակութային գործիչները, որոնք աշխատում են պետական համակարգում, կունենան իրենց վարձատրությունը բարձրացնելու իրական հնարավորություն»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով, որ վերջին երկու տարիներին ներդրված նոր ֆինանսավորման մոդելի շրջանակում տարբեր պետական մշակութային կառույցներ ունեցել են զգալի աճ թե՛ բյուջեների, թե՛ աշխատավարձերի մասով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ այս տարի ևս մեկ կառույց կընդգրկվի այդ նոր մոդելի շրջանակում և կօգտվի այն հնարավորություններից, որոնք նախատեսված են ոլորտի ներկայացուցիչների համար։
«Հաջորդիվ Կառավարության իրավասությունների մասով առաջարկվում են մի շարք հստակեցումներ։ Կառավարությունը հաստատելու է պետական բյուջեով նախատեսված մշակութային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգը, ինչպես նաև աջակցելու է պետություն-մասնավոր համագործակցությանը։ Այստեղ ևս նախկինում առկա էին բազմաթիվ սահմանափակումներ։ Փաստացի նախապես որոշված էր, թե ինչ ձևաչափով պետք է իրականացվի համագործակցությունը, մինչդեռ ազատ շուկայի և մրցակցային տնտեսության պայմաններում համագործակցության պայմանները պետք է ձևավորվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Սա նաև հնարավորություն կտա ներգրավելու նոր ֆինանսական միջոցներ տարբեր ծրագրերի շրջանակում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է մշակութային կազմակերպությունների և միջոցառումների ֆինանսավորման փորձնական մոդելների ներդրմանը։ Դանիել Դանիելյանի խոսքով՝ ոլորտում մինչ օրս կիրառվում են դեռևս 1990-ականներից պահպանված նորմատիվներ, որոնք այլևս չեն համապատասխանում շուկայական ներկայիս պայմաններին։ Այսինքն՝ եթե պետությունը ֆինանսավորում է որևէ ծրագիր, ապա գործում են վճարման առավելագույն չափեր, որոնք զգալիորեն ցածր են շուկայական իրական արժեքներից։ Արդյունքում ծրագրեր իրականացնողները դժվարանում են ներգրավել բարձրակարգ մասնագետների, մինչդեռ լավ մասնագետները շուկայական տնտեսության պայմաններում պետք է համապատասխան վարձատրվեն։
«Մշակույթի ոլորտն այսօր մեր վարած քաղաքականության շնորհիվ տնտեսական զարգացման նոր հնարավորություններ է ստացել, և ոլորտում արդեն հնարավոր է արժանապատիվ եկամուտներ ապահովել։ Սակայն գործող որոշ կարգավորումներ դեռևս խոչընդոտում են այդ գործընթացը։ Մենք ցանկանում ենք, որ մեր մշակութային գործիչները կարողանան արժանապատիվ վարձատրություն ստանալ, և եթե առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, հաջորդիվ կաշխատենք գործող նորմատիվները հնարավորինս մոտեցնել շուկայական պայմաններին»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Վերջին փոփոխությունը վերաբերում է միջազգային միջոցառումների և նախագծերի մասնակցության պետական աջակցությանը։ Առաջարկվում է սահմանել պետական աջակցության մեխանիզմներ, որպեսզի մշակութային գործիչները կարողանան մասնակցել միջազգային մրցույթների և նախագծերի, ներկայացնել իրենց աշխատանքները միջազգային հարթակներում։ Այդ աջակցության տրամադրման կարգն ու չափորոշիչները սահմանելու է պետությունը։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված նախագծին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT