Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի են

30/05/2026 schedule14:41

Դեպի Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում մայիսի 30-ին անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային և Երևանի քաղաքային փուլերում 1-ին տեղերը գրաված դպրոցների թիմերը (ընդամենը 11 թիմ, կազմում՝ 5 տղա և 2 աղջիկ):

Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Հաղթողի կոչմանն արժանացել է Վայոց ձորի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի Կապանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի թիմը։ Տղաներից անհատական մրցանակի է արժանացել Վաչագան Գասպարյանը, իսկ աղջիկներից՝ Մերի Մանուկյանը։

2026 թվականին մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 470 դպրոցի 3290 աշակերտ (2025 թվականին՝ 381 դպրոցի 2667 աշակերտ):

709035733_1317791900543021_7692966794410501901_n.jpg (247 KB)711752534_1317791940543017_1121805363215833916_n.jpg (430 KB)

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ անգամ եղանակային պայմանները չեն խանգարում լիարժեք վայելելու օրվա մթնոլորտը, որը, ըստ նրա, առաջին հերթին մասնակիցների կամքի, համառության, ուժի, նպատակասլացության և թիմային ոգու արտահայտությունն էր։ Նախարարը շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ հենց այս կարևոր հատկանիշներն էին այսօր առավել տեսանելի մրցավազքի ընթացքում։ Նրա խոսքով՝ օրվա ոգևորությունն ու տրամադրությունը պետք է ուղեկցեն երեխաներին դեպի նոր հաղթանակներ ու հաջողություններ։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ շնորհավորել է նաև այն թիմերին, որոնք համառ ու հետևողական պայքարի արդյունքում կանգնել են պատվո հարթակի տարբեր աստիճաններին՝ նշելով, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է՝ համառ և շարունակական աշխատանքը միշտ տալիս է իր արդյունքը։

«Սա ամենօրյա ջանքի արդյունք է։ Գրեթե բոլորդ պատրաստվել եք ամենօրյա ռեժիմով, պարապել եք, վազել։ Սա նշանակում է, որ դուք արդեն ձևավորել եք կենսակերպ, որը ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ վստահ եղեք՝ դա ձեր կյանքի որակի, առողջության և ակտիվ ապագայի ամենակարևոր ներդրումներից մեկն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ դիմելով մասնակից դպրոցականներին։

709135289_1317791867209691_8184920286663063431_n.jpg (111 KB)

Անդրադառնալով մրցաշարի ընդգրկվածությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնակից դպրոցների շարունակական աճը։ Նրա խոսքով՝ վազքով զբաղվելու հնարավորությունը հասանելի է ամենուր, և դրա համար անհրաժեշտ է միայն ցանկություն։ Նախարարը նշել է, որ ուրախ է տեսնել մասնակիցների վճռականությունն ու հետևողականությունը և հույս հայտնել, որ նրանց օրինակը կոգեշնչի մյուս դպրոցներին ևս մասնակցելու մրցաշարին։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը միայն մարզական մրցաշար չէ, այլ նաև հնարավորություն՝ նոր ընկերներ ձեռք բերելու, միմյանց հետ շփվելու և ժամանակ անցկացնելու Հայաստանի գեղեցիկ բնության գրկում՝ Պարզ լճում։ Նախարարն իր խոսքում նաև բոլոր մասնակիցներին մաղթել է հաճելի ամառային արձակուրդներ՝ հույս հայտնելով, որ նրանք այդ ժամանակահատվածը կօգտագործեն ոչ միայն հանգստի, այլև ինքնակրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ֆիզիկական ակտիվ կյանքը շարունակելու համար՝ նոր ուսումնական տարին սկսելով նոր ուժով ու նոր ոգևորությամբ։

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին՝ ընդգծելով, որ երեխաների գրանցած արդյունքներում մեծ է նրանց հետևողական ու նվիրված աշխատանքի ներդրումը։

708289785_1317791400543071_5258991069992656760_n.jpg (344 KB)

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակից դպրոցականները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով։ 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4 մլն ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2 մլն 500 հազար ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1 մլն 500 հազար ՀՀ դրամով: Պարգևատրման գումարը նախատեսված է դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Պարգևատրվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300 հազար ՀՀ դրամ:

709066803_1317791987209679_890833657098500825_n.jpg (186 KB)710118768_1317791773876367_5721743479307205916_n.jpg (239 KB)

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի աշակերտները պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1614 դիտում

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան

Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ

Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է

Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը

Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան