Երևան
12 °C
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան իրենց արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Կառավարությունը նման որոշում է կայացրել Ռուսաստանի կողմից հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումը սահմանափակելու ֆոնին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը, պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական Եվրամիություն հայկական ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով Եվրոպայի ստանդարտները և հայկական ապրանքների որակը, ասել է.
«Շատ իրատեսական է, որովհետև մեր արտահանելի պտուղ-բանջարեղենն ունի Global Gap սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է։ Այսինքն՝ դա այն է, ինչ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Բայց այստեղ կան այլ ծախսեր, օրինակ, տրանսպորտային ծախսերը։ Ես մեկ օրինակ բերեմ. մենք արտադրում ենք ելակն այն նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով և նույն ջերմատներում, որոնք Եվրոպայում են։ Տարբերությունը ո՞րն է՝ տարբերությունն այն է, որ ֆրանսիացին, օրինակ, հոլանդացի ֆերմերից սածիլը գնում է, 200 կիլոմետր տեղափոխում է, տնկում է, հետո 200 կիլոմետր էլ տեղափոխում է ելակն ու վաճառում։ Այդտեղ ծախսը կարող է լինել մաքսիմում 500 դոլար։ Մեր պարագայում մենք 8000 դոլար պետք է տանք, սածիլը բերենք հասցնենք այստեղ, հետո մի հատ 8000 դոլար էլ պետք է տանք, որ ելակը հասցնենք Եվրոպա, դեռ 8.8-14 տոկոս էլ մաքսատուրք պետք է տանք։ Ժամանակին ասում էին, թե մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ-բանջարեղենը միայն ՌԴ են մտնում։ Այդպիսի բան հիմա չկա, այդ ստանդարտներն արդեն ԵԱՏՄ-ում էլ են ամենաբարձրը, ԵՄ-ում էլ են ամենաբարձրը, ու մեր ապրանքներն էլ այդ ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են։
Հիմա տրանսպորտային հարցերն են մնացել, դրա հետ կապված փոխհատուցման ծրագիր ենք այսօր ներկայացրել Կառավարություն, կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկային»։
Նա շեշտել է, որ Կառավարությունն այդ աջակցության ծրագրով պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն։
«Շատ մեծ գումարներով աջակցելու ենք, ամեն ապրանքային ուղղությամբ հաշվել ենք փոխհատուցման ծախսերը։ Օրինակ՝ ծաղիկի դեպքում մինչև տարվա վերջ՝ 5.5 միլիոն դոլար, լոլիկի դեպքում՝ 3.5 միլիոն դոլար, 3.5 միլիոն դոլար պղպեղի դեպքում»,- ասել է նախարարը։
Հարցին, թե Եվրամիության որ երկրներ կկարողանան հայ տնտեսվարողներն ապրանք արտահանել, Պապոյանն ասել է.
«Բոլոր եվրոպական երկրներ՝ սկսած Հունաստանից, վերջացրած Գերմանիայով»։
Խոսելով Ռուսաստանի կողմից հայկական տարբեր ապրանքների նկատմամբ ներմուծման սահմանափակումների կիրառմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասել է, որ իր տեղակալն Աստանայում հանդիպել է Ռուսաստանի գործընկերների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT