Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների

05/06/2026 schedule14:08

Ուկրաինայի նախագահը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահին՝ կոչ անելով ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների։

Նամակը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Նամակում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարության ավելի քան 26 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները քաղաքացիական ու տնտեսական համագործակցությունից վերածվել են պատերազմի, հարվածների և կորուստների շուրջ քննարկումների։

Նա պնդել է, որ պատերազմը Ռուսաստանի նախագահի անձնական որոշման հետևանք է, և ընդգծել, որ ուկրաինական կողմը պատրաստ է շարունակել դիմադրությունը, եթե պատերազմը չդադարեցվի։ Բաց նամակում անդրադարձ է կատարվում նաև ռազմաճակատում ռուսական բանակի կրած կորուստներին, Ռուսաստանի տնտեսական և քաղաքական խնդիրներին, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների ազդեցությանը։ 

«Ձեր իշխանության գրեթե կեսը Դուք անցկացրել եք Ուկրաինայի դեմ պատերազմ վարելով։ Ինչ էլ որ ասեք ՆԱՏՕ-ի, աշխարհաքաղաքականության կամ ռուսաց լեզվի մասին, այս պատերազմը Ձեր անձնական ընտրությունն է, պատերազմ առանց իրական պատճառի։ Պատմությունը հենց այդպես էլ կհիշի այն...։

Ձեր ռեսուրսները զգալիորեն նվազում են։ Դուք այլևս բավարար գումար կամ քաղաքական կապիտալ չեք ունենա՝ ռուսաստանցիների հավատարմությունը գնելու համար այնպես, ինչպես արել եք վերջին 26 տարիներին։ Իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի աշխարհը օգնի այդ պահը մոտեցնել։ Ինչպես Դուք եք սիրում ասել՝ «պետք է թվերը հաշվել»...։

Մենք կորցնում ենք մեր մարդկանց, և յուրաքանչյուր կորուստ ցավալի է մեզ համար։ Նույնիսկ եթե ուկրաինական և ռուսական կորուստների հարաբերակցությունը մեկի դիմաց հինգ կամ վեց է, դա մեզ համար մեծ նշանակություն ունի։ Նշանակություն ունի նաև այն, որ Դուք պարբերաբար հետաձգում եք մեր շրջանների, հատկապես Դոնեցկի մարզի գրավման Ձեր իսկ սահմանած ժամկետները։ Եվ այս տարի նույնպես Դուք չեք գրավի այն, բայց մենք Ուկրաինայում չենք ցանկանում հավերժական պատերազմ։ Մենք շատ լավ գիտենք, որ առանց պատերազմի կյանքը անհամեմատ ավելի լավ է, և մենք ցանկանում ենք հասնել դրան։

Համոզված եմ, որ ռուսաստանցիների մեծամասնությունը նույնպես դրական կարձագանքի դրան, և Դուք դա գիտեք։

Շատերը չէին հավատում, որ Ուկրաինան կկարողանա այսքան երկար դիմանալ։ Դուք էլ չէիք հավատում։ Եվ չէին հավատում նաև նրանք, ովքեր խորհուրդ էին տալիս Ձեզ։ Դա սխալ էր։

Դուք չէիք սպասում Ուկրաինայի լիարժեք դիմադրությանը և չէիք կանխատեսում, որ ամեն ինչ այսքան հեռու կգնա, սակայն ահա մենք այստեղ ենք՝ լայնածավալ պատերազմի հինգերորդ տարում։

Մի՛ վախեցեք ընտրել այս պատերազմից դուրս գալու ճանապարհը։ Հենց դա է այժմ Ձեզանից պահանջվում։

Ուկրաինան պահպանել է իր անկախությունը և կպահպանի այն՝ հակառակ բոլոր կանխատեսումներին։

Մենք ստանում ենք աջակցություն, դուք ստանում եք պատժամիջոցներ, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի համար արդարություն չի հաստատվել, այն արդարությունը, որին մենք ձգտում ենք, և որը հնարավոր է իրականացնել։ Մենք թույլ չենք տա, որ հաջողության հասնեն նրանք, ովքեր փորձում են համոզել Ձեզ, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները էապես կթուլացվեն, իսկ Ուկրաինային աջակցությունը զգալիորեն կնվազի առանց Ձեր դիրքորոշման որևէ էական փոփոխության։

Մենք պատերազմը տեղափոխեցինք Ձեր տարածք, և Դուք չէիք կարողանա դիմանալ դրան առանց օգնության։

Դուք Ռուսաստանի առաջին ղեկավարն եք, որը օգնության համար դիմել է Փհենյանին, Դուք ամբողջությամբ կախված եք Չինաստանից նույնպես առաջին անգամ Ռուսաստանի պատմության մեջ...։

Աշխարհը չի հոգնել Ուկրաինայից, ինչպես Դուք երկար ժամանակ հույս էիք փայփայում, բայց աճում է հոգնածությունը Ռուսաստանից, նույնիսկ նրանց շրջանում, ովքեր օգնում են Ձեզ շրջանցել պատժամիջոցները և պահել տնտեսությունը։ Դուք չեք կարող դա չնկատել...։

Ուկրաինան առաջարկում է ավարտել այս պատերազմը։ Դա պետք է արվի ազնվորեն, արժանապատվորեն և այնպիսի երաշխիքներով, որոնք չեն թույլ տա պատերազմի վերսկսումը։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ կենտրոնացած է Իրանի հարցի վրա, և սխալ կլինի պարզապես սպասել, մինչև Եվրոպայում պատերազմը կրկին հայտնվի նրա ուշադրության կենտրոնում։ Ուկրաինան առաջարկում է ավարտել այս պատերազմը մեր և Ձեր միջև ուղղակի երկխոսության միջոցով։ Ես առաջարկում եմ հանդիպում։

Բոլորը լսեցին, թե ինչպես էին Ձեր ներկայացուցիչները ժպտալով ասում, որ ես իբր կարող եմ գալ Մոսկվա, սակայն այս 26 տարիներից հետո ուկրաինացի առաջնորդը Ձեր մայրաքաղաքում անելիք չունի, ինչպես ռուս առաջնորդը՝ Կիևում։

Կան երկրներ, որոնք ավանդաբար հյուրընկալել են առաջնորդներին պատերազմի և խաղաղության հարցեր լուծելու համար։ Շվեյցարիան, Թուրքիան, արաբական աշխարհի երկրները, շատերն ունակ և պատրաստ են հյուրընկալել նման հանդիպում։ Հենց առաջնորդներն են լուծում հիմնական հարցերը։ Այդպես միշտ է եղել և միշտ էլ կլինի։

Ես առաջարկում եմ հստակ ամսաթիվ սահմանել նման հանդիպման համար։

Ուկրաինան պատրաստ է բոլորի դիմաց բոլորի սկզբունքով ռազմագերիների փոխանակման։ Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն նաև պատերազմի ընթացքում տեղափոխված խաղաղ բնակիչներին և երեխաներին վերադարձնելու համար։

Մենք պետք է որոշենք, թե ինչ ապագա է սպասվում այն ուկրաինացիների և ռուսաստանցիների սերունդներին, որոնք գալու են մեզանից հետո։

Եթե Դուք անձամբ չգաք այն եզրակացության, որ ժամանակն է ավարտել այս պատերազմը, Ուկրաինան կշարունակի պայքարել իր գոյության համար։ Մենք կունենանք մեզ աջակցողներ, բայց Դուք նույնպես ստիպված կլինեք շատ ավելի դժվար պայքարել Ձեր սեփական գոյության համար ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ձեր։

Եվ սա ոչ թե սպառնալիք է ինձնից կամ Ուկրաինայից, սա ռուսական պատմության փաստ է, որը Դուք լավ գիտեք․ երբ Ռուսաստանը հոգնում է, փոփոխություններ են գալիս։ Մենք կարող ենք աշխատել այդ հոգնածությունը խորացնելու ուղղությամբ։ Դուք կարող եք դադարեցնել Ձեր պատերազմը։

Հավերժ հիշատակ բոլոր նրանց, ում կյանքը խլեց այս պատերազմը։

Փառք Ուկրաինային»,- ասվում է նամակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
357 դիտում

ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել

Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան

Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների

Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է

Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն

Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն

«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են

Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել

ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ

Արման Սահակյանը կալանավորվել է

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն

208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա

Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար

Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ

ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը