ՀՀ քաղաքացիներն իրենց մասնակցությամբ վերահաստատեցին՝ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է

08/06/2026 schedule17:16

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան։ Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման, հանրային պատասխանատվության և պետական ինստիտուտների կայացվածության համար։

Քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ ձևավորված արդյունքներն այն իրավական ու բարոյական հիմքն են, որի վրա հենվում է պետական իշխանության լեգիտիմությունը։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց մասնակցությամբ վերահաստատեցին, որ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է։

Շնորհակալություն եմ հայտնում ընտրական գործընթացի կազմակերպման, օրինականության և թափանցիկության ապահովման գործում ներգրավված բոլոր անձանց և մարմիններին, տեղական և միջազգային դիտորդական առաքելություններին ու զանգվածային լրատվամիջոցներին։

Ժողովրդավարական համակարգում ընտրությունները քաղաքական գործընթացի ավարտ չեն, այլ նոր և առավել մեծ պատասխանատվության սկիզբ։

Գաղափարական ու ծրագրային մրցակցությունը ժողովրդավարության կենսատու ուժն է, և ընտրություններից հետո բոլորիս գործունեության ուղեցույցը պետք է լինի մեկ գերակա նպատակ՝ Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահը։

Շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքացիների վստահությունն ու խորհրդարանական մեծամասնություն ստանալու կապակցությամբ։ Ընտրությունների արդյունքները նախորդ ժամանակահատվածում իրականացված գործունեության հանրային գնահատականն են, ինչպես նաև երկրի հետագա զարգացման, ներկայացված ծրագրերը կյանքի կոչելու համար տրված քաղաքական լիազորություն։

Շնորհավորում եմ Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունք ստացած քաղաքական ուժերին, որոնց ստացած մանդատը երկրի կառավարման պատասխանատվությանը մասնակից լինելու պատվիրակում է։

Ազգային ժողովը պետական մտածողության, արգասաբեր երկխոսության և քաղաքական բարձր մշակույթի հարթակ է։ Մեր պետության առջև ծառացած արդի մարտահրավերները պահանջում են ռազմավարական հեռատեսություն և միասնականություն։

Մաղթում եմ անդուլ ու արդյունավետ աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր ժողովրդի բարօրության»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
323 դիտում

Սերժ Սարգսյանը հրահանգել է կոչ անել չվերցնել մանդատները․ հետաքրքիր է՝ Ծառուկյանն իրեն ինչպես կդրսևորի

Տաշիրում խմած քաղաքացին ընտրատեղամասում խուլիգանություն է կատարել, միջամտել պաշտոնատար անձի գործունեությանը

Ավստրիան ՀՀ-ի կողքին է խաղաղության, տարածաշրջանային կայունության, ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների ճանապարհին

Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին. Պեդրո Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին

Կալուգացիք արդյունքները լավ չեն ընկալում, քանի որ ձայնագրությունները ուշադիր չեն լսել․ Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիներն իրենց մասնակցությամբ վերահաստատեցին՝ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր Սարատովկայի ղեկավար Գառնիկ Մարդոյանին պատկանող ապօրինի ռազմամթերքը հայտնաբերվել է

Ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի խաղաղ, ժողովրդավարական ապագայի մասին․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար

ՌԴ-ն սպասում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներին

Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ

Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Հայաստանն ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Չկա գեթ մեկ քվե կեղծված լինելու արժանահավատ ահազանգ, բոլոր տեղերում իրենց վստահված անձինք են եղել. Իոաննիսյան

Նոր Արեշում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առաջիկա օրերին գործարարներն ու հանրությունը կոնկրետ կլսեն. Միրզոյանը՝ դեպի ԵՄ երկրներ արտահանումների մասին

Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ափսոսանք հայտնել

Կարապետ Պողոսյանը կալանավորվել է

Սրտանց շնորհավորում եմ ՀՀ ընտրությունների հաղթանակի առթիվ՝ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտության. Սանդու

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նոր տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլա

Աննա Հակոբյանը մայրիկի հետ մասնակցել է Գինու օրերին. տեսանյութ

Նրանք այլևս շանս չեն ունենա. պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Ռուբինյան

Ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկելուց հետո երկիրն արագ լքելու մտադրության մասին

Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. մի շարք տեղերում կլինի վերահաշվարկ. ԿԸՀ նախագահ

Ժամը 20:00-ից առաջ էին զինվորները տեղամասի դռան դիմաց. կամ պետք է քվեարկեին, կամ իրենց վրա դուռը կողպվեր. ԿԸՀ

Շնորհավորում եմ ՀՀ-ին ժողովրդավարական և ազատ ընտրությունների, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով. Զելենսկի

3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են

Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումների ժամկետները

Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի կայունության և բարգավաճման ամրապնդման գործում. Կոշտան՝ Փաշինյանին

Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից հունիսի 7-ը ստացված ընտրական հանցագործությունների դիմումների արդյունքը

ԲՀԿ-ին չի հաջողվել հաղթահարել 4 տոկոսի շեմը. որ ուժերն են անցնում խորհրդարան. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Կրիստեն Միխալ

Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը սատարելու համար. Մակրոնը՝ Փաշինյանին

Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին

Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին

Ժողովուրդը տեր եղավ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. ՔՊ-ն կձևավորի կառավարություն. վարչապետ

Երևանում դանակահարված երիտասարդի սպանության վարույթով 3 անձ ձերբակալվել է