Երևան
12 °C
Մեզ մոտ միայն ժպիտի խնդիրը չէ, շատ կեղծ բաներ կան, որ կարելի էր էդ համակարգչի միջոցով տարբերել: Օրինակ, կեղծ ընդդիմությունը` իրականից, կեղծ պատգամավորը` գործարարից, կեղծ նախագահը` ազգընտիրից, կեղծ առաջխաղացումը` համաշխարհային ամեն ինչի կենտրոն դառնալու սիմուլյացիայից...
Տեսանկյան խնդիրը
Մի համակուրսեցի ունեի,
որը միշտ
պնդում էր,
որ կյանքում
ամեն ինչ
կախված է
նրանից, թե
ինչ տեսանկյունից
ես նայում
իրավիճակին: Մասնավորապես,
ասում էր,
եթե Պետական
համալսարանի ճակատին
ոչ թե
«Երեւանի պետական
Համալսարան» գրված
լիներ, այլ
ասենք` «Երեւանի
գլխավոր գժանոց»,
մենք լրիվ
այլ աչքերով
կնայեինք բավականին
էքստրավագանտ հագնված
ու օրը
ցերեկով դեմքներին
երեկոյան մակիաժ
լղոզած աղջիկներին,
իրար աջ
ու ձախ
չլփոցով պաչող
տղաներին, իբր
շտապող, բայց
իրականում ոչինչ
չանող ջահելներին`
ոչինչ չարտահայտող
դեմքերով: Այդ
իրավիճակում նրանք
լրիվ օրինաչափ
կնայվեին եւ
որեւէ մեկի
զարմանքը չէին
հարուցի:
Իմ էդ համակուրսեցին վաղուց արդեն արտասահմանում է ապրում, ու ես նրան հիշելու որեւէ պատճառ չէի ունենա, եթե հայկական հեռուստատեսությունը սկզբում պատգամավորների` ԿԸՀ-ում մանդատներ ստանալու մանրամասները, իսկ հաջորդ օրն արդեն ուղիղ եթերում նորընտիր ԱԺ-ի անդրանիկ նիստը չցուցադրեր:
Ի դեպ, բառերի ստուգաբանությամբ ու իմաստային վերլուծությամբ զբաղվել սիրողները գուցե հենց «նորընտիր» բառի վերաբերյալ մեծ վերապահումներ ունենան, քանի որ մեր խորհրդարանը, գուցեեւ մասամբ, նոր է (չնայած սա էլ է վիճելի, ոնց նայում ենք` մեծամասամբ նույն կերած-խմած մարդիկ են, նրանք, որոնց թերեւս միայն անդրանիկ նիստերին, մեկ էլ` երբ կարեւոր օրինագծեր անցկացնելու անհրաժեշտություն է առաջանում, կարող ենք հանդիպել, իսկ մնացած ժամանակը սրանք իրենց բիզնեսներով ու հաճույքներով են զբաղված եղել ու շարունակելու են զբաղված լինել), բայց անգամ եթե համարենք, որ ինչ-որ տեղ այս խորհրդարանը նոր է, ապա «ընտիր»` ոչ մի կերպ համարել չի կարելի: Ոչ թե այն իմաստով, որ էդտեղ, համենայն դեպս` առաջին նիստի ժամանակ, ընտիր բան գրեթե չկար, այլ այն իմաստով, որ «ընտիր» բառի արմատը «ընտրելն» է, իսկ այն, որ այդ պատգամավորների մեծ մասը ընտրված չէ, այժմ անգամ եվրոպացի դիտորդների մոտ կասկած չի հարուցում:
Հիմա, ես պատկերացնում եմ, որ եթե մեզ ասեին, որ ցուցադրում են ոչ թե պատգամավորների մանդատ ստանալու արարողությունը, այլ, ասենք, մի հատված հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդկանց մասնագիտացված հաստատությունից, ես կարծում եմ, որ ոչ մեկի մոտ տվյալ պահը կասկած չէր հարուցի: Հեռու հեռվից, թռվռալով, անձրեւանոցը ձեռքին, չնայած ոչ շատ արեւ է, ոչ էլ, առավել եւս, անձրեւ է գալիս, ժամանում է նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը ու երջանկությունից ինչ-որ մեկին ձեռքով է անում: Պատի տակ կանգնած է նախկին երգչուհի Շուշան Պետրոսյանը, դեմքից երեւում է, որ ոչինչ չի հասկանում ու, երբ բարձրախոսը մոտեցնում են, հաստատում է` թե անհասկանալի զգացմունքներ ունի: Ռուբեն Հայրապետյանը նիստի ընթացքում կանգնում է տեղում ու հերթով ձեռքով բարեւում է դահլիճը լքող հոգեւոր հայրերին, իսկ մեկի հետ նույնիսկ հասցնում է փաթաթվել: Յուվեցի Կարոն բղավում է, թե հինգ տարի ինքը «նենց ա արել», որ մենք լավ զգանք, ճոխ ապրենք, հանգիստ ֆռֆռանք: Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ ինքը «շատ օրենք ա արել ու էլի շատ օրենք ա անելու»: (Որ Սամվելը անել սիրում է, հաստատում են նաեւ պրոսպեկտի շուկան քանդելու կողմնակից կանայք, որոնք պնդում էին, որ «ինքը շուկան անելու ա»): ԱԺ շենքը վաղուց կարոտող Գեղամյանը խոստանում է քրտնաջան աշխատել ու դա ասում է, չգիտես ինչու, մի տեսակ լացակումած ձայնով: Մի խոսքով, եթե ասեն, որ ոչ թե ԱԺ հինգերորդ գումարման անդրանիկ նիստին ես ներկա, այլ ասենք` ֆիլմ ես նայում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց կյանքից, հաստատ կհավատանք:
Էկրանների հսկաները
Բայց ազնիվ չի
լինի, եթե
ասենք, թե
մենակ պատգամավորներն են
նման ասոցիացիաներ
առաջացնում: Մարդիկ
էլ կան,
որոնք պատգամավոր
չդառնալու պատճառով
են սկսել
տարօրինակ բաներ
ասել: Հմայակ
Հովհաննիսյանն ու
Դավիթ Հակոբյանը
ձեզ օրինակ:
Առաջինը գրեթե
խոստովանեց, որ
ընդդիմադիր ՀԱԿ-ի ու
ՀՅԴ-ի
ձայներից ԲՀԿ-ի օգտին
խլելու նպատակով
է մտահղացվել
միասնական շտաբը,
ու հիմա
իրեն Արտակ
Ալեքսանյանը պիտի
շնորհավորի, քանի
որ ինքը
պատգամավոր է
ընտրվել, ժողովրդի
ընտրյալն է:
Իզուր է
Արտակը ուզում
նրան սթափեցնել,
իզուր է
ասում, որ
Հմայակը պսեւդոիրականությունում է
ապրում, որ
ինքը, այնուամենայնիվ, պատգամավոր
չէ, Հմայակը
պնդում է,
որ ուղղակի
Գագիկ Ծառուկյանը
աստված էր
ու իրեն
մանդատից զրկեց:
Հակոբյանը, դե՛
նրա մոտ
էքսցենտրիկ մտքերը
ամենատարօրինակ ձեւակերպումներով արտահայտելը
արդեն վաղուց
դարձել է
դիագնոզ: Բայց
որ ինքը
էլի է
փորձելու նախագահ
դառնալ, ամենակատաղի
երեւակայությունն իսկ
չէր պատկերացնի:
Բայց էլի
բաներ կան,
որ ամենակատաղի
երեւակայության բանը
չեն. օրինակ,
որ Հայրիկյանը
կվկայակոչի ու
կփաստարկի ՀՀԿ-ի «Հավատանք,
որ փոխենք»
կարգախոսը: Այն,
որ ինքը
մեր անկախության
առաջամարտիկն է,
որ առաջինը
ինքն է
համարձակվել խոսել
անկախության մասին,
որ ինքը
ստեղծել է
կատարյալ ժողովրդավարության բանաձեւը,
էս ամենը
արդեն նորություն
չէր, բայց
որ «հավատանք,
որ փոխենք»-ը կարելի
է համարել
ավելի ռոմանտիկ,
քան նյութապաշտական «փոխենք,
որ հավատանք»-ը, խոստովանեք`
չէիք պատկերացնի:
Մանավանդ, որ
խորհրդարանում այդպես
էլ ոչինչ
չփոխվեց. գուցե
լա՞վ չհավատացինք:
Ինչո՞ւ եք գնում
Հետաքրքիր բաներ են
կատարվում Հայաստանում,
չնայած Հմայակ
Հովհաննիսյանը պնդում
է, որ`
չեն կատարվում:
Հմայակը համոզված
է, որ
Հայաստանից մարդիկ
գնում են,
քանի որ
այստեղ իրենց
համար հետաքրքիր
չէ ապրելը:
Աղքատները չեն
գնում, ասում
է, միջին
խավն է
գնում, քանի
որ իր
համար հետաքրքիր
չէ: Բայց
սա էդքան
էլ այդպես
չէ: Օրինակ,
վերջերս հայկական
հեռուստատեսությամբ հետաքրքիր
հաղորդում են
ցուցադրում` «Արմ
Քոմեդին», սա
քի՞չ է:
Թոք շոուներից
մեկի ժամանակ
էլ պարզեցի,
որ DIY-ը գեյ-ակումբ չէ,
ուղղակի գեյ-friendly
ակումբ է:
Էլ աշխարհում
ուրիշ որտե՞ղ
էդպիսի հետաքրքիր
բաներ կան,
որ գնում
են: Դավիթ
Հարությունյանը ի
լուր բոլորի
հայտարարում է,
որ ընդդիմությունը իրեն
պիտի երջանիկ
զգա, քանի
որ շնորհիվ
Դոնթի բանաձեւի,
որ իրենք
ընդունել են,
ընդդիմությունը այսուհետ
կունենա «երաշխավորված
մեկ հանձնաժողովի
նախագահի տեղակալի
տեղ»: Զգացի՞ք`
ինչ հպարտ
է հնչում,
ու դա
ՀՀԿ-ի
բարի կամքի
շնորհիվ: Հետո
Հովիկ Աբրահամյանը
«շնահակալություն է
հայտնում վստայության
համար» ու
վերջում, ԱԺ
նախագահ ընտրելու
համար, ժամանակավոր
հաշվիչ հանձնաժողովի
նախագահ Ռաֆիկ
Գրիգորյանը առաջարկում
է` ով
ուզում է
կողմ քվեարկի,
ջնջի դեմ-ը, ով
ուզում է
դեմ քվեարկի`
ջնջի կողմ-ը:
Բայց դե` որ վերեւը գրված է Ազգային Ժողով...
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT