«Կարգին հաղորդումը» անցյալ է դառնում

13/03/2010 schedule19:14

Դրա փոխարեն հեռարձակվում է «Կարգին հաղորդում-Նոստալգիա» հաղորդաշարը, որն իրենից ներկայացնում է «Կարգին հաղորդման» արդեն ցուցադրված մանրապատումների կրկնություն: Հաղորդաշարի դերասան-հաղորդավար Մկրտիչ Արզումանյանը` նույն ինքը` Մկոն, երեկ մեզ հետ զրույցում նոր «Կարգին հաղորդում»-ների բացակայությունը պատճառաբանեց այն հանգամանքով, որ իրենց ստեղծագործական խումբը մտադիր է հեռուստատեսային այլ` նոր ու թարմ նախագիծ իրականացնել: Միեւնույն ժամանակ, սակայն, Մկրտիչ Արզումանյանը չի կարծում, որ արդեն 7 տարվա պատմություն ունեցող «Կարգին հաղորդումը» սպառել է իրեն: ««Կարգին հաղորդումը» այնպիսի պրոյեկտ է, որ միշտ էլ կարելի է իրականացնել, որովհետեւ այն շատ հետաքրքիր, զվարճալի եւ տարբեր կերպարներով լի հաղորդումներից է, եւ հումորն էլ է շատ հաղորդման մեջ, ու ցանկացած պահի կարող ենք վերսկսել այն»,- հույս է հայտնում նա: Այժմ հաղորդաշարի ստեղծագործական խումբը, մի քանի այլ դերասանների հետ մասին սերիալ է նկարահանելու, որը դարձյալ հումորային կլինի: «Կարգին հաղորդման» վրա իրականացվող աշխատանքները դրա ստեղծողներին արդեն հոգնեցրել էին: «Ճիշտն ասած` շատ բարդ էր մեզ համար, որովհետեւ կյանքի գնով էինք ապահովում եթերը, ֆիզիկապես մենք ուղղակի չէինք հասցնում այդ 20 րոպեն 7 տարի շարունակ նկարահանել, իսկ հիմա, թեեւ նորից դժվար բան ենք պատրաստվում անել, բայց տաղավարային պայմաններում, որը համեմատաբար հեշտ է: Բայց ընդհանուր որակով եւ սցենարի առումով, կարող եմ ասել, այն ավելի դժվար, եւ ավելի հետաքրքիր կարող է լինել»,- կարծում է Մկոն: Իսկ թե ինչպես է կոչվելու հումորային սերիալի տեսքով նոր նախագիծը, դեռեւս որոշված չէ: Մկրտիչ Արզումանյանը վստահեցնում է, որ «Կարգին հաղորդում» հաղորդաշարի դադարեցումը որեւէ կապ չունի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչների հետ, որոնք արգելում են քարոզել, ասենք, օրինազանցություն, հանցագործ կենսակերպ, հանցագործների հերոսացում եւ ռոմանտիզացիա, թմրամոլների նմանակում, գռեհկաբանություն եւ այլն: Իսկ չլինի՞ մեր շատ իշխանավորների վրա, ովքեր չգիտեն` ինչ բան է օրենքը կամ այնքան էլ հեռու չեն հանցագործությունից, հեռուստատեսությունն է բացասական ազդեցություն գործել: Այս հարցին ի պատասխան, Մկոն ուղղակի ծիծաղում է` հավելելով` չգիտեմ ինչ ասել: Իսկ անդրադառնալով հումորին ու չափորոշիչներին` մեր զրուցակից կարգինագետը կարծիք է հայտնում, որ հումորը պետք էլ լինի ազատ ու անկաշկանդ: «Համենայնդեպս, այդ տեսակետը մեզ մոտ կա, որ, ասենք, հումորը մի քիչ ուրիշ ժանր է, իսկ այն, ինչ որ լուրջ ձեւով կարելի է ասել, պրոպագանդվում է, դա այլ է: Այսինքն` մենք մեր հաղորդումներում ծաղրում ենք, չէ՞, այդ վատ երեւույթները, ոչ թե ասում` էրեխեք ջան, այս տեսակի մարդիկ լավն են, կամ թմրամոլ լինելը լավ է: Բնականաբար ոչ... Մերը ուսումնական ծրագիր չէ, մերը հումորային ծրագիր է, իսկ հումորը ամբողջ աշխարհում էրոտիկայի վրա է հիմնված, հիմնված է քաղաքականության վրա եւ այլն, եւ այլն: Այսինքն` հումորի ասպարեզում այդ թեմաներն են ամենահետաքրքիրը եւ պահանջվածը ամբողջ աշխարհում»,- տարակուսում է Մկոն: Ու թեեւ վերջինս պնդում է, որ չափորոշիչները այստեղ որեւէ կապ չունեն, այնուամենայնիվ, նրա խոսքերից տպավորություն է ստեղծվում, որ իրենց մեղադրել են նմանատիպ երեւույթներ ներկայացնող հաղորդումներ հեռուստաեթեր բերելու մեջ: Ու քանի որ այդ հաղորդումներում հեռուստադիտողը ոչ հազվադեպ է քաղաքական ենթատեքստեր տեսնում, դերասան-հաղորդավարից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է «Կարգին հաղորդման» դադարեցումը մի քիչ էլ քաղաքական դրդապատճառ ունի: Մկոն դա բացառում է, նշելով, որ իրենք փորձում են ակտուալ լինել ու շարժվել ժամանակին համընթաց, հայտարարում է, որ ուղղակի համընկան նոր նախագիծ ներկայացնելու իրենց որոշումն ու ՀՌԱՀ-ի չափորոշիչները: Իսկ «Կարգին հաղորդումը» դադարեցնելու եւ հեռուստադիտողին նոր նախագծով ներկայանալու որոշումն, ըստ նրա, կայացվել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ: Իսկ թե նշված որոշումն ինչպես է պատճառաբանում հեռուստաընկերության ղեկավարությունը, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ նրանց բջջային հեռախոսներն անհասանելի էին, քաղաքայիններով չէին պատասխանում: Նրանց մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ հաղորդաշարի դադարեցումը պայմանավորված է ՀՌԱՀ-ի չափորոշիչներին չհամապատասխանելով: Իսկ չեն համապատասխանում հատկապես սարսափ ներշնչող եւ էրոտիկ բնույթի տեսարաններ ներկայացնելու համար: Ու թեեւ Մկոն հույս էր հայտնում, որ մի որոշ ժամանակ անց հնարավոր է «Կարգին հաղորդումը» «վերադառնա», մեր աղբյուրների փոխանցմամբ, դա, ըստ ամենայնի, տեղի չի ունենա: «Հիմա «Կարգին հաղորդում- Նոստալգիան» է եթերում: Դա նշանակում է, որ «Կարգին հաղորդումը» աստիճանաբար հուշ է դառնում»,- նկատում են նրանք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1546 դիտում

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա