Ստիպված` բիզնեսը դադարեցրել է

22/11/2012 schedule12:00

Երեկ մենք զրուցել ենք Տավուշի մարզի 46-ամյա բնակիչ Բեգլարի հետ, որը վերջերս է որդու հետ վերադարձել Ռուսաստանից: Գարնանը, ըստ ամենայնի, նրանք կրկին կմեկնեն Ռուսաստանում աշխատելու: Բեգլարն այստեղ մի քանի տարի փոքր բիզնես է ունեցել, բայց աստիճանաբար կուտակվող խնդիրները ստիպել են հրաժարվել այդ գործից ու եկամուտ փնտրել արտերկրում: Նա չի բացառում, որ հաջորդ անգամ իր հետ Ռուսաստան կտանի նաեւ ամբողջ ընտանիքը: Իսկ դա կնշանակի, որ եւս հինգ մարդ կհամալրի արտագաղթողների ստվար շարքերը:

Ստորեւ ներկայացնում ենք Բեգլարի հետ մեր զրույցը:

- Որքա՞ն ժամանակ է, որ արտագնա աշխատանքի եք մեկնում, արդեն քանի՞ տարի:
- Այս տարի եմ առաջին անգամ գնացել: Ռուսաստանում վերջին անգամ յոթ տարի առաջ եմ եղել: Յոթ տարի Հայաստանում եմ աշխատել` Իջեւանում: Մեր իշխանությունը չթողեց, որ նորմալ աշխատենք, հարկերը շատ էին: Հրուշակեղենի փոքր արտադրամաս ունեի, ութ հոգի էլ աշխատում էին, իրենց հացի կոպեկը առնում. փակեցի, լուծարեցի, գնացի Ռուսաստան: Հարկերը շատ էին, աշխատանքը` քիչ: Արտադրանքը քիչ էր իրացվում, քիչ էինք աշխատում, բայց հարկերը պետք է վճարեինք առաջվա նման: «Առաջ» ասելով` էլի մի հինգ տարի առաջ լավ էր, նորմալ էր, քիչ թե շատ արտադրանքը սպառվում էր: Հետո շատ քիչ վաճառվում էր, շատ հարկ էին պահանջում: Դրա համար լուծարեցի ու գնացի արտերկիր: Տղայիս էլ հետս տարել եմ, աշխատում ենք:

- Իսկ ի՞նչ աշխատանք եք այնտեղ կատարում:
- Շինարարարություն:

- Ձեր տղան քանի՞ տարեկան է:
- Տղաս 23 տարեկան է: Այս տարի նա արդեն երկրորդ սեզոնն է գնացել Ռուսաստան:

- Ինքն ավելի շուտ էր գնացել, քան դո՞ւք:
- Հա, ես մտածեցի` միգուցե լավանան այստեղ պայմանները, միգուցե մի բան փոխվի, իշխանությունը մի բան մտածի ժողովրդի համար: Չեղավ: Այնտեղից երեք հազար դոլար ուղարկել եմ, որ հարկայինի տուգանքները փակեմ, այնքան պարտք էր կուտակվել: Վարկ եմ վերցրել` այդ հարկերը վճարել, հետո էլ Ռուսաստանից ուղարկել եմ, որ վարկերը փակեմ:

- Արտագնա աշխատանքով նորմալ վաստակո՞ւմ եք: Կարելի՞ է իմանալ, թե ամսական որքան գումար եք աշխատում:
- Ես եւ տղաս ամսական յուրաքանչյուրս մոտ 50-60 հազար ռուբլի (3-4 հազար դոլար):

- Հայաստանում որքա՞ն էր ձեր եկամուտը:
- Հայաստանում դրա տասը տոկոսն էլ չէինք վաստակում, կարելի է ասել: Եթե վաստակեի, կաշխատեի, իմ տունը կպահեի: 

- Իսկ ուսումնասիրություններ արե՞լ եք, փորձե՞լ եք պարզել` եթե այդ նույն շինարարական աշխատանքը Հայաստանում անեիք, ի՞նչ աշխատավարձ կտային:
- Նախ, այդքան փող չեն տա, երկրորդն էլ` այդքան գործ չկա: Հիմա եթե էս ընտրությունները նորմալ չանցան, կարող է նույնիսկ ընտանիքս վերցնեմ, ու թողնենք, Հայաստանից գնանք:

- Ի՞նչ ընտանիք ունեք:
- Կինս է, մի տղա ունեմ, մի աղջիկ ունեմ, հարս ունեմ, թոռ ունեմ: Տղաս երկու տարի է ամուսնացել է, արդեն 2 տարի Ռուսաստանում է աշխատում, 6 ամիս էնտեղ, 6 ամիս էստեղ` ընտանիքը թողած:

- Այնտեղի աշխատանքով երեւի նաեւ նեղ օրվա համար եք կարողանում կուտակել:
- Հա, բա ոնց: Ընտրություններ են գալիս, տեսնենք` ոնց է լինելու, նորմալ ընտրություննե՞ր են կատարվում, որ ժողովրդի ուզածով անց կենա, ոչ թե գրեն, ջնջեն, թվեր նկարեն, ոնց որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:

- Դրանից կախված էլ` կորոշեք` մյուս տարի Ռուսաստա՞ն գնալ, թե մնալ:
- Հա, եթե այս ընտրությունները նորմալ անցան, ու ինչ-որ մի բան փոխվեց, կմնամ, կաշխատեմ, արտադրամաս կաշխատեցնեմ: 

- Իսկ ի՞նչ հույս ունեք, որ ընտրությունները նորմալ կանցնեն:
- Հույսը շատ քիչ է, բայց միգուցե նոր իշխանություն ձեւավորվի, ժողովրդի մասին մի քիչ մտածեն: Շատ հույս չունեմ, բայց` մի քիչ:

- Ասացիք` ձեր արտադրամասում ութ մարդ էր աշխատում: Տեղյա՞կ եք` նրանք  ինչով են զբաղվում, գործազո՞ւրկ են, թե աշխատանք ունեն:
- Համարյա բոլորը գործազուրկ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
369 դիտում

Ամերիկյան համալսարանը չի հրապարակել իր՝ ՔՊ-ի անդամ բազմաթիվ դասախոսներից գոնե մեկի անունը, քանի որ չկան

Շամպայն ու կոնյակ, 400 լիտր սպիրտ, դատարկ շշեր, պիտակներ, QR կոդեր. ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերվել

Վարչապետին սպանելու կոչերը ՌԴ-ից էինք լսում. աշխարհիկները ձախողել են, հերթը հոգևորականներինն էր. Ադամյան

Թիվ 2 երթուղու տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Օպել»-ի վրա

Ռազմական բժիշկներն ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը

Ճամբարակի մուտքի հենապատի վերականգնումն ընթացքի մեջ է. պետբյուջեից 97 միլիոն 281 հազար դրամ է տրամադրվել

ՇՄ նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը քննարկել են COP17-ի կազմակերպչական հարցերը

Ապամոնտաժվել է Ամիրյան 9 հասցեում անօրինական գործող ծաղկի կրպակը. տեսանյութ

Քահանաները ծեսերի ժամանակ անիծում են ու քաղաքական կոչեր անում. դա կազմակերպված է վեհափառի կողմից. Խաչատրյան

Ու դու ես ընտրողը ինչպես ապրել՝ վախո՞վ, թե՞ սիրով. Իվետա Մուկուչյանի նոր ֆոտոշարքը

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով. «ՀայՓոստ»-ի անունից կեղծ հաղորդագրություն են ուղարկում

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

Երևանում ուժեղ շոգ, Լոռիում՝ տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստանը ծանրամարտի չեմպիոն ունի. գյումրեցի Գոռ Ղազարյանը պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել

Կառավարությունը կգնի Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» բացառիկ ձեռագիրը և կտեղափոխի Մատենադարան

Կոռուպցիոն սկանդալ, արձակուրդ և հրաժարական. Լիտվայի վարչապետը լքել է պաշտոնը

Մայիսյան գյուղում խոզաբուծարան կհիմնվի. համայնքում կստեղծվի շուրջ 49 նոր աշխատատեղ

Աշխատանք կա՞, տրամադրությունը լա՞վ է. նախագահն այցելել է Գորիս. տեսանյութ

Ստամբուլում Թիմբերլեյքի համերգի ժամանակ աhաբեկչություն է կանխվել

Թե բա՝ այս ապաշնորհ իշխանությունների պատճառով ծիրանը թափվում է ծառերի տակ. 58,2% ավել է արտահանվել ՌԴ. Պապոյան

Եվրոն ու դոլարն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 31-ին

ՀՀ կառավարությունը ներել է տաքսիստների նախկին պարտքերը

Դիլիջան և Իջևան համայնքներին են վերադարձվել շուրջ 130 մլն դրամ արժեքով 2 մանկապարտեզի մասնաշենքերը

Ես հերոս չեմ. Կամչատկայի հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդ ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվել

COP 17 համաժողովին ընդառաջ ԲԸՏՄ օրակարգում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցը

Առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, որոշ տեղերում՝ կարկուտ

Սաուդյան Արաբիայում «360°» կոչվող ատրակցիոնը շարժման ժամանակ ընկել է. կա ավելի քան 20 տուժած. տեսանյութ

Հաշմանդամ ու ծեր մորը չխնամելու համար որդին կնոջ հետ բարձով խեղդել է նրան, այնուհետև թաղել դաշտում

«Ազգային առաջընթաց»-ի և խմբակցության հայտարարությունները կապ չունեն մարությանական ելույթների հետ. Գրիգորյան

Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի և այլ մարդու հետ, կրակել

Միայն 2025 թվականի հուլիսին պետական բյուջե է վերականգնվել 2,5 մլրդ դրամ. ՔԿ

Հովիկ Աբրահամյանի եղբոր ձկնաբուծարանը պետբյուջե չի վճարել մոտ 144 մլն դրամի հարկ. վնասի կեսը վերականգնվել է

Թուրքիա-Վրաստան տնտեսական հանձնաժողովը նիստ կգումարի. օրակարգում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ու անցակետերն են

Պետք է ուշադիր լինենք․ կան դեպքեր, երբ հայկական կոնյակ է վաճառվում, սակայն արտադրված չէ Հայաստանում. Գրիգորյան

Կոստանյանը և Լատվիայի ԱԳ նախարարության պաշտոնյան մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք գագաթնաժողովի մասին

ԱՄՆ սենատորը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները իրավապաշտպան Գուբադ Իբադօղլուի նկատմամբ

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Խորվաթիայի քաղաքական հարցերով պետքարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Լաստ Պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք. ՍԱՏՄ

Ունենալու ենք 1.7 անգամ ավելի շատ տարեկան արտահանում. Պապոյանը մանրամասնել է անելիքները