Ովքե՞ր են պայմանավորվող կողմերը

15/02/2013 schedule14:19

 

Հարգելի պարոն Փաշինյան, ողջունում եմ Ձեզ եւ Ձեր առաջարկը` ամեն ինչ զրոյից սկսելու հոգեբանություն որդեգրելու վերաբերյալ: Իհարկե, ես դա ընկալում եմ իմ պատկերացմամբ, այն է` «զրոյից սկսել» ասվածը ենթադրում է շատ ավելին անելու եւ նոր ու մեծածավալ մարտահրավերների ընդունման պատրաստակամություն, ներկան ոչ թե հնի շարունակություն, այլ ապագայի սկիզբ ընկալելու մտածելակերպ: Իսկ այդ «զրո» ասվածը «0» կամ «ոչինչ» չէ, քանի որ գոնե 2007-ից մինչ օրս այդ ուղղությամբ արվել է հսկայական գործ, եւ կան արմատական տեղաշարժեր հասարակական մտածելակերպի մեջ` ի պատիվ, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Համաժողովրդական շարժման եւ ՀԱԿ-ի գործունեության: Անշուշտ, կան նաեւ մեծ կորուստներ այդ ճանապարհին, ինչը ցավալի է, բայց ինչ-որ տեղ` բնական: Իսկ հոգեբանության վերաբերյալ, իհարկե, կարծում եմ` այդպես մտածելու ճիշտ ժամանակն է մեր հասարակության համար: Ներկայացնեմ Քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ նախնական դիտարկումից առաջացած մի քանի հարցեր եւ առաջարկներ:

1. Ու՞մ միջեւ է կնքվում պայմանագիրը, ովքե՞ր են կողմերը, Դուք եւ ժողովու՞րդը, թե՞ պայմանագրին բոլոր միացածները իրավահավասար են, եւ յուրաքանչյուր անդամ առանձին կողմ է հանդիսանում:

2. Պատրա՞ստ է արդյոք «Պայմանագիրը» համագործակցել այլ քաղաքական ու քաղաքացիական ուժերի հետ` առանց դրանք իր մեջ ներառելու: Ասենք` հնարավո՞ր է համագործակցությունը, օրինակ, ՀԱԿ-ի հետ:

Եւ չե՞ք կարծում, որ սահմանափակելով կուսակցականների անդամագրումը եւ համագործակցությունը կուսակցությունների ու այլ միավորումների հետ` խիստ կճնշվի ընդլայնման գործընթացն ու բաց կթողնվեն մեծ մարդկային ու մտավոր ռեսուրսներ: Կարծում եմ` նվազագույնը անհրաժեշտ է ապահովել քաղաքական ուժերի հետ համագործակցությունը, որովհետեւ գծագրվող համախումբը, որքան էլ քաղաքացիական պետք է լինի, այնուամենայնիվ այն մեծամասամբ գործելու է քաղաքական դաշտում:

3. Կարո՞ղ են «Պայմանագրի» անդամները որեւէ ընտրության ժամանակ առաջադրել որեւէ թեկնածուի կամ հայտարարել մեկի թեկնածությունը պաշտպանելու մասին:

4. «Հանրության հարուստ հատվածը սոցիալական պատասխանատվություն է կրում հանրության աղքատ հատվածի նկատմամբ»: Սրա փոխարեն, կարծում եմ, ավելի լավ կլիներ գրել «յուրաքանչյուրը սոցիալական պատասխանատվություն է կրում իրենից աղքատ հատվածի նկատմամբ»` չդնելով հարուստի կամ աղքատի հստակ սահմանագիծ:

5. Ասելով` «համաժողովի ընթացքում կձեւավորվեն Պայմանագրի կառավարման ընտրովի մարմիններ, որոնք կստանձնեն Քաղաքացիական պայմանագրի ամբողջական կառավարումը», ի նկատի ունեք, որ Դուք կդադարեցնե՞ք ղեկավարի Ձեր լիազորությունները` համապատասխան ձեւավորված կառավարման նոր կարգի:

6. Ասելով «կառավարման ընտրովի մարմիններ»` ի՞նչ ի նկատի ունեք, ո՞վ պետք է ընտրի այդ մարմիններին, կառավարման խորհու՞րդը, թե՞ պայմանագրի բոլոր մասնակիցները: Պետք է մշակել այս հարցերը, քանի որ ժողովրդի համար պետք է հստակ տեսանելի լինի, թե ինքն ինչ ճանապարհով է գնալու: Հենց այդ պատճառով է, որ մարդիկ հաճախ շատ ավելի մեծ հաճույքով գնում են մի լիդերի հետեւից, քան մի ամբողջ կուսակցության, որը չունի ընդգծված լիդեր: Լավ կլինի նույնիսկ, մոտ ժամանակներում ներկայացնել խորհրդի անդամների նախնական ցուցակ:

Մակար Ղազարյան
ՀՀ քաղաքացի 

Նիկոլ Փաշինյանի պատասխանը - Հարգելի պարոն Ղազարյան. տվյալ դեպքում, իհարկե, գործ ունենք բազմակողմ պայմանագրի հետ, այսինքն՝ պայմանավորվող կողմ են բոլոր նրանք, ովքեր մասնակցում են պայմանագրին: Պայմանագրերն, ինչպես գիտեք, կարող են լինեն երկկողմ, եռակողմ, ինչպես նաեւ բազմակողմ, եւ փաստաթղթին միացած յուրաքանչյուր ոք դառնում է նրա լիիրավ, իրավահավասար անդամ: Միջազգային բազմակողմ պայմանագրային հարաբերություններում կա այսպիսի հասկացություն. ավանդապահ: Երբ երկուսից ավելի կողմեր պայմանագիր են ստորագրում, կողմերից մեկը դառնում է ավանդապահ, որը նաեւ որոշակի դերակատարում ունի: Նախ պայմանագրի հետ կապված առաջարկները սովորաբար կենտրոնանում են ավանդապահի մոտ, ապա եւ բաշխվում նրա միջոցով: Եւ հետո՝ երբ պայմանագիրը բաց է, այսինքն՝ ուրիշ մարդիկ էլ կարող են դրան միանալ հընթացս, որեւէ մեկը պայմանագրին միանալու իր որոշումը հայտնում է ավանդապահին. հասկանալի է՝ խոմ չի՞ գնալու պայմանագիրն արդեն իսկ ստորագրած (օրինակ) հազար հոգու հետ առանձին-առանձին պայմանագիր կնքի: Ավանդապահն, ըստ էության, պայմանագրի շրջանակներում բոլորի ասելիքը բոլորին հասցնելու գործառույթ ունի, Պայմանագրին վերաբերող տեղեկատվությունը կառավարելու եւ պահպանելու գործառույթ:

Իմ դերն, ըստ այդմ, Քաղաքացիական պայմանագրում նախեւառաջ այսպիսին է: Պայմանագրի մասնակիցներից մեկն եմ, որը նախագծի հեղինակ լինելով` ավանդապահի գործառույթներ է ստանձնում: Համաձայնեք` անտրամաբանական կլիներ, եթե մարդիկ չիմանային՝ ով է պայմանագրի նախագծի հեղինակը, չիմանային, ում պիտի դիմեն դրա հետ կապված հարցերով, չիմանային՝ ում պիտի վստահեն իրենց անձնական տվյալները՝ Պայմանագրի մասնակից դառնալով:

Եւ հետո, Քաղաքացիական պայմանագիրը գործունեության ծրագիր է, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի կերտման ռազմավարության ու մարտավարության մասին շարադրանք, հանուն որի անմնացորդ պայքարելու խոստում եմ տվել: Պայմանագրի հիմնական խնդիրներից է՝ համախմբել բոլոր այն մարդկանց, ովքեր կիսում են առաջադրված նպատակները, միջոցները, կամ կկիսեն դրանք` որոշակի խմբագրումներից հետո: Ու որպեսզի Քաղաքացիական պայմանագիրը գործող մարմին դառնա, այն պետք է որոշակի կառույցներ ձեւավորելու մեխանիզմներ նախատեսի: Ընդ որում, այդ մեխանիզմի ծագումնաբանությունը պետք է լինի բոլորին տեսանելի, ոչ ոքի մոտ հարց չպիտի ծագի, թե ինչը ինչպես եւ ինչու է տեղի ունենում:

Քաղաքացիական պայմանագրի կառույցների նախնական ձեւավորման պատասխանատվություն եմ ստանձնում, եւ դա անում ուղղակիորեն եւ հպարտությամբ: Չէի կարող այս պատասխանատու հարցը անորոշ թողնել, հույս ունենալով, թե ինչ-որ մեկը ինչ-որ տեղից կհայտնվի եւ հոգ կտանի Պայմանագրի հաջողության համար: Եւ հետո, եթե նույնիսկ հայտնվեր՝ հարց պիտի ծագեր՝ ով, ինչու, ինչ հիմքով:

Իմ այս լիազորությունները, սակայն, գործելու են միայն սկզբնական փուլում: Ինչպես գիտեք, Պայմանագրում նախատեսված է Համաժողովի անցկացում՝ Պայմանագրի տեքստի պաշտոնական հրապարակումից հետո՝ երեք տարվա ընթացքում: Համաժողովը, հասկանալիորեն, Քաղաքացիական պայմանագրի բարձրագույն մարմինն է լինելու, եւ իրավասու՝ լուծել Պայմանագրի հետ կապված ցանկացած հարց, այդ թվում նրա հետագա ճակատագրի: Համաժողովը, բնականաբար, ընտելու է նաեւ Պայմանագրի ղեկավար մարմիններ: Իսկ թե ինչպիսի ղեկավար մարմիններ կունենա, դա կորոշվի Համաժողովում:

Ինչ վերաբերում է իմ հետագա դերակատարմանը. այդ հարցն էլ ի վերջո, հենց Համաժողովում է որոշվելու: Համաժողովն է նաեւ որոշելու, թե ովքեր լինեն ղեկավար մարմինների անդամներ: Այս փուլի հիմնական խնդիրը, որ հետապնդում եմ՝ հետեւյալն է. Համաժողովը պետք է անցնի ժողովրդավարության, մտքերի ազատ արտահայտման, գաղափարների մրցակցության եւ ի վերջո՝ կատարելապես ազատ ընտրությունների պայմաններում: Սա ապահովելու դետալների մասին դեռ կխոսենք, բայց մտքում պետք է ձեւակերպենք մի շատ կարեւոր խնդիր. Պայմանագիրը հանրությանը պետք է ներկայանա անուններով, վստահելի, խիզախ ու իրական փոփոխություններ բերելու ընդունակ անուններով, նոր անուններով: Պայմանագրի ներկայացրած թիմը պետք է վստահություն ներշնչի հանրությանը, որ կարող է իրագործել իրական փոփոխություններ, դրա համար ունի անհրաժեշտ գիտելիքներ, համարձակություն, վճռականություն եւ որ կարեւոր է՝ բավարար չափով սեր եւ մտահոգություն Հայաստանի եւ Հայ ժողովրդի նկատմամբ: Որեւէ երաշխիք չկա, որ մեզ կհաջողվի սա անել: Բայց պարտավոր ենք առավելագույն ջանքեր գործադրել այս խնդիրը լուծելու համար. ուստի՝ հայաստանցիներին եւ Սփյուռքին կոչ ենք անում՝ աջակցել: Անձնապես, մտոք, տեխնիկապես, ֆինանսապես, բարոյապես...

Հաջորդ հարցը՝ ովքեր են մասնակցելու Քաղաքացիական պայմանագրի համաժողովին: Դա կախված է նրանից, թե քանի անդամ կունենա պայմանագիրը՝ Համաժողովի հրավիրման պահին: Եթե մասնակիցների թիվը այնքան մեծ կլինի, որ նրանց հնարավոր չի լինի տեղավորել մեկ դահլիճում, ուրեմն Համաժողովի պատվիրակ կդառնան ոչ թե Պայմանագրի բոլոր մասնակիցները, այլ ընտրված պատվիրակներ: Պատվիրակների ընտրման կարգը կսահմանի Կառավարման խորհուրդը: Իսկ եթե հնարավոր կլինի բոլորով հավաքվել եւ որոշումներ կայացնել՝ քվեարկություններ, ելույթներ, քննարկումներ կազմակերպել, ուրեմն կազմակերպության բոլոր անդամները կմասնակցեն Համաժողովին: Յուրաքանչյուր տարբերակ քննարկելի է, ասածս այն է, որ այս պահին ինքս ինձ իրավունք չեմ վերապահի որեւէ տարբերակ կանխորոշել, որովհետեւ Պայմանագիրը որոշումներ պիտի կայացնի իրական քննարկումների արդյունքում:

Համաժողովի ժամկետների մասին: Պայմանագրում, որպես ժամկետ նշվում է Պայմանագրի պաշտոնական հրապարակումից հետո՝ երեք տարվա ընթացքում:  Երեք տարվա միջակայքը նշանակում է, Համաժողով կարող է տեղի ունենալ մեկ ամիս հետո, վեց ամիս հետո, երկուսուկես տարի հետո: Երեք տարին բավարար է՝ ցայտնոտի մեջ չընկնելու, շտապողականությունից ի սպառ խուսափելու համար: Սա լրջագույն գործընթաց է, որը չի ների ափալ-թափալ քայլեր:

Հարգելի պարոն Ղազարյան, անդրադառնամ հիմա Ձեր երկրորդ հարցին: Նախ որեւէ քաղաքական կամ քաղաքացիական ուժի հետ համագործակցության մասին կամ թեկնածուների առաջադրման մասին խոսելը վաղ  է: Պայմանագիրը դեռ պետք է ինքն իր մեջ համագործակցի, կայանա, որպեսզի հնարավոր լինի խոսել այդ հարցերի մասին: Ինչ վերաբերվում է կուսակցականների մասնակցությանը Պայմանագրին, դա որեւէ կերպ սահմանափակված չէ, ասված է ընդամենը, որ կուսակցականի միանալը պայմանագրին նշանակում է, որ միանալու պահից նա դադարեցնում է իր կուսակցական պատկանելությունը, դուրս է գալիս կուսակցությունից: Սա շատ կարեւոր նրբություն է, որովհետեւ պատկերացրեք՝ Քաղաքացիական պայմանագրին կարող են մասնակցել ամենատարբեր կենսագրության տեր մարդիկ, եւ եթե իրենց հետ Պայմանագիր բերեն նաեւ իրենց քաղաքական եւ քաղաքացիական անցյալի, կուսակցական տարբերություններն ու հակասությունները, Պայմանագիրը կարող է վերածվել կուսակցական հակասությունների եւ կուսակցությունների պայքարի թատերաբեմի: Սա չի կարելի թույլ տալ: Մի մոռացեք, որ Քաղաքացիական պայմանագիրը զրոյական կետ է, որը մեզնից յուրաքանչյուրին նոր շրջան, նոր ասելիք, ինչ-որ առումով նոր կյանք սկսելու շանս է տալիս, եւ բոլորիս հույսն է, որ դրա արդյունքում նոր կյանք, նոր շունչ, նոր լիցք կստանա նաեւ Հայաստանը:

Ինչ վերաբերվում է կառավարման (ժամանակավոր) խորհրդին, ինչպես գիտեք այն պետք է ձեւավորվի Պայմանագրի պաշտոնական հրապարակումից հետո: Ցանկն, իհարկե, պետք է հրապարակվի: Բայց այս պահին չեմ կարող որեւէ տարբերակի մասին բարձրաձայնել, որովհետեւ խոսք է գնում շատ բարդ եւ պատասխանատու մարմնի ձեւավորման մասին: Բայց ի դեպ, եթե որեւէ մեկը Քաղաքացիական պայմանագրի կառավարման (ժամանակավոր) խորհրդի անդամի թեկնածու ունի, կարող է առաջարկով հանդես գալ, առաջարկն ուղարկելով [email protected] հասցեով: Նախապես պայմանավորվենք, սակայն, որ եթե որեւէ մեկի առաջարկը այս կամ այն պատճառով չընդունվի՝ դա չպետք է կողմնապահություն համարվի: Չմոռանանք` մինչեւ համաժողովի հրավիրումը Կառավարման (ժամանակավոր) խորհրդի գործունեության ժամկետը 6 ամիս է, դրանից հետո նոր խորհուրդ պետք է ձեւավորվի: Բացի դա, Քաղաքացիական պայմանագրի կարեւորագույն խնդիրը արժանիներին ըստ արժանվույնս գնահատելն է: Բայց սա հեշտ գործ չէ եւ չի տրվում միանգամից: Եթե հեշտ լիներ, մինչեւ հիմա արված կլիներ: Բայց չգիտեմ ինչու՝ հավատում եմ, մենք կանենք:

Հարգելի պարոն Ղազարյան. Լավագույն մաղթանքներս: Ձեր կոնկրետ առաջարկին, տեղի պակասի պատճառով, կանդրադառնամ հընթացս, այլոց հարցերին պատասխանելիս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
479 դիտում

Ուկրաինան միշտ հարգել է Վրաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդին․ Երևանում հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Որքան մարդ է մասնակցել Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցած բողոքի ակցիային

ՀՀ-ն և Թուրքիան ստորագրել են պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքի իրականացման արձանագրությունը

Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը․ Փաշինյան-Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ

Փաշինյանը և Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային կայունության ջանքերին

Ամբողջ օրն ազգային արժեքների ոտնահարումից խոսող «ռուսամետ ընդդիմությունը» հայկական քանի՞ արժեք ճանաչեց. Եղոյան

Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ միասին է առաջ շարժվում. Մակրոնը գրառում է կատարել

Էս սրտիկները Ծառուկյանի և նրա ընկեր Լուկաշենկոյի համար են. Հարությունյան

Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր

Շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս կարևոր պատմությունը Հայաստանի համար. վարչապետը՝ ԵՔՀ անդամներին

Ինչպիսին էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը. լուսանկարներ

Հանրային հեռարձակողները պարտավոր են կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ. ԿԸՀ

Մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք. Ռոբերտա Մեցոլան՝ Ալիևին

8 տարի առաջ այս սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրներ Հայաստանը դիտարկում էին որպես ՌԴ դեֆակտո արբանյակ. Մակրոն

24 տարվա ընթացքում առաջին անգամ է Ուկրաինայի նախագահն այց կատարում Հայաստան, և սա նշանակալի փաստ է. Զելենսկի

Կոռուպցիոն դեպքերի նկատմամբ պետք է խիստ պատիժներ սահմանվեն. միլիոնատեր Ռոբերտ Քոչարյան

Լուսանկարներ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունից

Տասնյակ առաջնորդներ, Թուրքիայի փոխնախագահը պատմության մեջ առաջին անգամ են ՀՀ-ում. սա պատմական գագաթնաժողով է

ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում, որին հենց պատկանում է. Կոշտա

Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն և սովորում ենք ապրել խաղաղության մեջ. Ալիև

Եվրոպացի առաջնորդները ազատ շրջում են Երևանում, ընդդիմությունը համոզում է, թե Հայաստանում աղետ է. Չախոյան

Ալիևը տեսակապով միացել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին

««Հայր մերը» գիտե՞ս», «ալբանացի եմ». Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե «Հայր մերը» երեք լեզվով գիտի. տեսանյութ

Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կհասնի պարարտանյութի նոր խմբաքանակ

Դիմավորում եմ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին. վարչապետ

Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը. Ռոբերտա Մեցոլա

Դիմավորում եմ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին. վարչապետ

Դիմավորում եմ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին մասնակցել է 607 դպրոցի աշակերտ

Դիմավորում եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան

Իսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում