Ո՞ւր է իմ 220 լիտր կաթը

19/04/2013 schedule08:46

«Լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ: Այսպես, եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3,5 անգամ եւ հասնում ավելի քան 70 հազար տոննայի»,- բացատրում է նախարարությունը: Եւ ահա, ըստ նախարարության, քանի որ ձմռան ամիսներին կաթը քիչ է արտադրվել, ուստի պանիր էլ է քիչ արտադրվել: Այլ պայմաններում գյուղնախարարության այս պարզաբանումը կարելի էր ընդունել ի գիտություն եւ համբերատար սպասել, բառացիորեն առաջնորդվելով՝ «Գարուն կգա յոնջեն կաճի...» հայտնի ասացվածքով: Բայց շատ հետաքրքիր է, թե որտեղից է գյուղնախարարությունը վերցրել կաթի արտադրության ծավալների մասին տեղեկատվությունը: Հասկանալի է` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է նման թվեր: Այդ թվերն էլ տալիս են գյուղապետերը: Բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք այդ թվերը համապատասխանում են իրականությանը: Եթե հավատանք, որ համապատասխանում են, ապա պետք է նաեւ արձանագրենք, որ Հայաստանը իր գյուղատնտեսության արդյունավետությամբ արդեն հասել է անասնապահական ամենաարդիական տեխնոլոգիաներ ունեցող երկրներին: Մասնավորապես ԱՄՆ-ին: Հայաստանում, ըստ վիճակագրության, մեկ շնչի հաշվով արտադրվում է 220 լիտր կաթ, ԱՄՆ-ում 230 լիտր: Տեսականորեն հնարավոր է: Բայց եթե այդպես լիներ, ապա Հայաստանը, ինչպես ԱՄՆ-ն, իր արտադրած կաթնամթերքի 14-15 տոկոսը պետք է արտահաներ: Արտահանո՞ւմ է: Ոչ: Անցանք առաջ: Եթե չի արտահանում, ապա գոնե պետք է չներմուծի: Որովհետեւ մեկ շնչի հաշվով 230 լիտր կաթ արտադրող ԱՄՆ-ն չի ներմուծում: Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 5 հազար տոննա կարագ: Սա Հայաստանում սպառվող կարագի մոտ 93 տոկոսն է: Իսկ մեկ կիլոգրամ կարագ ստանալու համար անհրաժեշտ է 21 լիտր կաթ: Այսինքն, Հայաստանը պայմանականորեն ասած, կարագի տեսքով, մեկ շնչի հաշվով ներկրում է եւս մոտ 40 լիտր կաթ: Մոտ հազար տոննա էլ կաթի փոշի ու խտացրած կաթ է ներմուծվում: Եւ ուրեմն ինչ է ստացվում: Ստացվում է, որ Հայաստանում մեկ շնչի հաշվով կաթնամթերքի սպառումը, ըստ պաշտոնական վիճակագրության, մոտ 50 տոկոսով գերազանցում է ԱՄՆ-ի նույն ցուցանիշը: Եւ դա այն դեպքում, երբ ամերիկացիները իրականում ավանդաբար շատ ավելի են օգտագործում կաթնամթերքներ, քան հայերը: Եւ այսքանը բավարար է պնդելու համար, որ Հայաստանում արտադրվող կաթի քանակի պաշտոնական ցուցանիշները իրականության հետ ոչ մի կապ չունեն եւ դրանք նկարվում են ընդամենը Հայաստանի տնտեսական «աճը» ապահովելու համար: Եթե շարունակենք զուգահեռները ԱՄՆ-ի հետ, ապա կստացվի, որ Հայաստանում տարեկան արտադրվում է ոչ թե 600-650 միլիոն լիտր կաթ, ինչպես պնդում է մեր պաշտոնական վիճակագրությունը, այլ ընդամենը 400-450 միլիոն լիտր կաթ՝ առավելագույնը: Պաշտոնական վիճակագրության, մասնավորապես կաթի արտադրության ծավալների ցուցանիշները մեղմ ասած՝ կասկածելի են դառնում, երբ դրանք նայում ենք կովերի կաթնատվության ցուցանիշի ներքո: Ըստ այդմ, օրինակ 2009-ին Հայաստանում եղել է 273 հազար գլուխ կով, որոնք բոլորը միասին տվել են 653 միլիոն լիտր կաթ: 2012 թվականին, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, Հայաստանում եղել է 303 հազար գլուխ կով եւ դրանք բոլորը միասին տվել են ընդամենը 618 միլիոն լիտր կաթ: Ստացվում է, որ մեկ կովի միջին կաթնատվությունը 2009-ին եղել է 2 հազար 391 լիտր, իսկ 2012-ին` 2 հազար 39 լիտր: Այսինքն, կաթնատվությունը նվազել է 15 տոկոսով: Սա էլ, մեղմ ասած, խիստ կասկածելի ցուցանիշ է: Կաթնատվության նման վայրիվերումներ՝ նորմալ, վստահելի վիճակագրություն ունեցող երկրներում չեն լինում: Նշանակում է՝ կամ կովերի թիվն է ուռճացված, կամ կաթի ծավալներն են թերագնահատվել: Ի դեպ, գյուղնախարարությունը սպառնացել է, որ այս տարի կաթի արտադրության ծավալները կավելանան 40 միլիոն լիտրով: Հաշվի առնելով արտագաղթի ծավալները՝ այս տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով արտադրվող կաթի քանակով մենք կանցնենք ԱՄՆ-ին: Սովետում էլ էր այդպես: Հիշո՞ւմ եք. ՍՄԿԿ հերթական համագումարներում հայտարարում էին, որ կոմկուսի առաջնորդությամբ կաթի ու մսի արտադրությունը աճել է այսքան տոկոսով...: Բայց խանութներում կարագն ու միսը դառնում էին «չեկով»: Հիմա ամեն ինչ նույնն է, միայն լենինյան կուսակցությանը հիմա փոխարինում է նժդեհյան կուսակցությունը, որը մեզ խոստանում է էլ ավելի ապահով Հայաստան: Էլի քաշվանք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1218 դիտում

Քրեական հետապնդում է հարուցվել Կամո Արեյանի, Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների նկատմամբ. մանրամասներ

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7, այնուհետ կբարձրանա 4-5 աստիճանով․ անձրև և ամպրոպ կլինի

Ի վերջո, ինչ կլիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ինչ խափանեց նա, և ինչու հասկացավ ու ընդունեց նրան ժողովուրդը

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը պետք ա նստի, ձև չկա․ Փաշինյան․ տեսանյութ

Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորները կաշխատեն դպրոցներում և երիտասարդական կենտրոններում և ՀԿ-ներում

ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ Զախարովա

Տեղի է ունեցել Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքների վերամեկնարկի արարողությունը

Կալուգացու պաշտպանը մանկապիղծ Էփշթեյնի փաստաբանն է եղել․ Թորոսյանը նամակագրություն է հրապարակել․ տեսանյութ

Արտասահմանյան հեռախոսահամարներով հաղորդագրություններ են ուղարկվում, անտեսեք․ ՆԳՆ կիբեռոստիկանություն

Յունիսպորտը՝ ֆուտզալի Հայաստանի գավաթակիր

Ընդհանրապես դասալիքները չեն նահատակվում․ ձեր մանկլավիկներին էլ ասեք՝ ոտքի տակ չընկնեն․ Պապիկյանը՝ Կարապետյանին

Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին․ Մակրոն-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ամալյան ու Գայանեն 100-նոց են. «Ուժեղ Հայաստան»-ի Ալավերդու պատասխանատուն կաշառք է բաժանել. նոր ձայնագրություն

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան

Սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մի տղաս զոհվեց, 2-ը հիմա պայմանագրային են, շնորհակալ եմ խաղաղության համար. քաղաքացին՝ Փաշինյանին

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից»

Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը տեսանյութ է տարածել, որում անհայտ անձը սուտ տեղեկություն է հայտնում. ՊՆ

Հայաստանում ընտրություններից առաջ Կրեմլի օգտին աշխատող ապատեղեկատվական արշավը մեծ ծավալ է ստացել. Euronews

Փոփոխություններ 2026թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման կարգում

Սև թութը հասել ա, ով չի վանկարկում, բարձրանալու ա, քաղի. Փաշինյանը՝ թիմակիցներին

ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են. Factor

Գործակալները և նրանց օտարերկրյա տերերը փորձում են ինչ-որ կերպ մեզ տրամադրել Հայաստանի դեմ. դա նրանց չի հաջողվի

Իրավիճակը կառավարելի է. Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան

Քանի աշակերտ կավարտի դպրոցն այս տարի. Անդրեասյանը մանրամասներ է հայտնել

Ռոսսելխոզնադզորն արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի ռազմական կցորդների նկատմամբ

Պարոն վարչապետ, խնայեք Ձեզ․ հեռավոր Ավստրիայից, Բելգիայից բոլոր հայերը սատարում են Ձեզ. քաղաքացին՝ վարչապետին

Եվս 12 անդամ դուրս կգա ցուցակից. ինչու են «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ինքնաբացարկ հայտնում

Հարբած տղամարդը կանչի վայր մեկնած շտապօգնության անձնակազմի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել. նա ձերբակալվել է

«Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կրակոց կարձակվի. զորահանդեսի նախապատրաստություններ են

Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը Հայաստանից հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին

Վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վկայականների վերականգնման համար նախագիծը դրվել է քննարկման

Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համար Հայաստան-Թուրքիա համատեղ նիստ

Հնդիկները շնորհակալ են, որ ՀՀ-ն այսքան խաղաղ ու ապահով է. քաղաքացին՝ Փաշինյանին

ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք նման ցանկություն չենք ներկայացրել. Միրզոյան

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին