Տեղի է ունեցել Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքների վերամեկնարկի արարողությունը

21/05/2026 schedule18:19

Գյումրիում կառուցվող «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել: Մայիսի 21-ին տեղի է ունեցել համալիրի վերամեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պաշտոնատար անձինք, մարզասերներ:

Հայտնի մարզիկի անունը կրող մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները՝ մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, մենապայքարային և խաղային մի շարք մարզաձևերի համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, աթլետիկական վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ինչպես նաև այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

b113b402f0f3c0b0d4fce6ec5c40f324.jpg (510 KB)

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ համալիրի նախագիծը լրամշակվել է՝ պայմանավորված տեխնիկական որոշ բարդություններով և աշխատանքների որակական չափանիշների պահպանմամբ․ «Մեր ընդգծված մոտեցումը հետևյալն է․ մարզադպրոցը պետք է համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին: Այն պետք է լինի սպորտային միջավայր ոչ միայն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ավանդույթը շարունակող պատանիների, այլև բոլոր նրանց համար, ովքեր այստեղ գալու են տարբեր սպորտային միջոցառումների մասնակցելու»:

Նա ընդգծել է աշխատանքների պատշաճ որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ զուգահեռ նախատեսվում է իրականացնել գույքի ձեռքբերման աշխատանքներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս տեղեկացրել է՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ներգրավվել է նոր կապալառու, որը երկու տարվա ընթացքում պետք է ավարտին հասցնի մարզահամալիրի կառուցումը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

da74322584662db84ced78bccc373575.jpg (945 KB)

«Մարզահամալիրն իր նշանակությամբ եզակի է Հայաստանում. այստեղ հնարավոր է լինելու և՛ մարզվել տարբեր մարզաձևերով, և՛ անցկացնել մրցաշարեր, ներառյալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ինչը Կառավարության քաղաքականության առաջնահերթություն է: Համալիրը ստեղծում է բացառիկ հնարավորություն, որպեսզի Գյումրին իսկապես դառնա սպորտի կենտրոն: Մարզադպրոցը սպորտով զբաղվելու մեծ հնարավորություն է մեր երեխաների համար՝ զարգացնելով մանկապատանեկան սպորտի ուղղությունը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ մարզահամալիրը կրում է Արթուր Ալեքսանյանի անունը, ինչը մարզիկի ամենօրյա հոգատարության մասին է վկայելու. «Մարզահամալիրում Արթուր Ալեքսանյանի ներկայությունը օրինակ է լինելու երեխաների համար, նրա խորհուրդները ոգևորելու են նրանց՝ ձգտելու շարունակական հաղթանակների»:

Նրա ընդգծմամբ՝ սա Կառավարության կարևոր և հետևողական քաղաքականությունն է թե՛ մարզիկներին նշանավորելու և հանրահռչակելու, թե՛ սպորտը զարգացնելու ուղղությամբ։

8f3dfe3045a0950c9f9b287e7e08e468.jpg (371 KB)

Արթուր Ալեքսանյանի գնահատմամբ՝ իր մրցումային փորձը ցույց է տալիս, որ համալիրի բոլոր ենթակառուցվածքները լիարժեք համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: Նա վստահություն է հայտնել, որ իր փորձը կծառայեցնի համալիրի ամբողջական կայացմանն ու պատանիների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին:

Նշենք նաև, որ վերջերս տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքը, Երևանում լայն թափով կառուցվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքը, մեկնարկել է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1975 դիտում

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել

Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան

Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան

Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ

Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել