Լիսկան անձա՞մբ է կրակել

05/06/2013 schedule08:55

ՀՀԿ խորհրդի այս անդամը, սակայն, ով հանդիսանում է իշխող կուսակցության առանցքային ֆիգուրներից մեկը եւ ում անունն այս ընթացքում պարբերաբար կապվել է զանազան սկանդալային պատմությունների հետ, այս անգամ գերազանցել է բոլոր սպասելիքները: Արդեն լրատվական կայքերից հայտնի է, որ հունիսի լույս 2-ի գիշերը Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատարն է, վիրավորվել է: Հրազենից վիրավորվել է նաեւ Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից մեկը` Նիկոլայ Աբրահամյանը, ով նաեւ Լիսկայի ազգականն է: Վերջինս Գորիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Բուդաղյանը` ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը երեկ մեզ հայտնեց, որ Բուդաղյանը երկրորդ վիրահատությանն է ենթարկվել եւ եթե բարդություններ առաջանան, նաեւ երրորդ վիրահատությունը կարվի: Բուդաղյանի վիճակը ծայրահեղ կայուն ծանր է, իսկ Աբրահամյանինը` կայուն ծանր: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի զենքից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

ԶԼՄ-ներն ասում են…
Լրատվամիջոցներում արդեն գրվել է, որ Գորիսում հայտնի Սդղի լճի տարածքում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Խնջույքի ժամանակ Սյունիքի մարզպետի եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Բուդաղյանի միջեւ վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Ըստ կայքերի, Սուրեն Խաչատրյանը հայհոյել է Բուդաղյանին, վերջինս էլ զենքով գնացել է մարզպետի տուն, որտեղ եւ նրան սպանել են, իսկ եղբորը` ծանր վիրավորել: Կայքերը գրել են նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը երեկ Գորիսի ոստիկանությունում բացատրություն է տվել իր տան մոտ հնչած կրակոցների և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել է, թե կրակոցների պահին «լավ է քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»: Մարզպետի տանն իրականացրած խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք - զինամթերք: Կայքերից մեկին այդ կապակցությամբ Լիսկան ասել է. «Դա նորմալ է։ Դրանք իմ որսորդական զենքերն են, որոնք օրինական են։ Մի մոռացեք, որ ես սահմանամերձ մարզի մարզպետ եմ, ուստի ամեն վայրկյան պատերազմի վախը կա` ինչպես ցանկացած սյունեցու, այնպես էլ իմ սրտում։ Ես անցել եմ պատերազմի թոհուբոհով, ու եթե Աստված մի արասցե կրկին պատերազմ լինի՝ ես այդ նույն զենքերով կմասնակցեմ պատերազմին։ Իմ զենքերը արտաքին թշնամու համար են, դրանք հայ մարդու վրա չեն կրակում»: Նա նաեւ հայտարարել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչու են կրակել իր տան ուղղությամբ:

Ձերբակալել են
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախաքննության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ եւ այլ անհետաձգելի քննչական գործողություններ: ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը եւ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը: Տիգրան Խաչատրյանը Լիսկայի որդին է, իսկ Զարզանդ Նիկողոսյանը` Լիսկայի թիկնապահը, ով հայտնի է զանազան սկանդալային պատմություններով:

Դեպքը` իրականում
Իշխանական լավատեղյակ շրջանակներում երեկ խոսում էին, որ Ավո Բուդաղյանի վրա կրակողն իրականում եղել է Լիսկան: Նույն շրջանակներում նշում էին նաեւ, որ հրազենից վիրավորված` մարզպետի թիկնապահ եւ ազգական Նիկոլայ Աբրահամյանը, դեպքի պահին ներկա չի եղել, այլ Լիսկան է նրան կանչել եւ կրակել վրան, որպեսզի իրեն հեռացնի գործողությունների կենտրոնից: Լավատեղյակ աղբյուրները նշում էին նաեւ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փորձել է հաշտեցնել կողմերին, եւ իր գործը հաջողությամբ ավարտած համարելով, հեռացել, որից մի փոքր անց էլ տեղի է ունեցել միջադեպը: Միջադեպի մասին հենց այս տեղեկությունն է զեկուցվել Սերժ Սարգսյանին: Ըստ նույն աղբյուրների, Սուրեն Խաչատրյանի եւ Ավո Բուդաղյանի միջեւ հակասությունները տարիների պատմություն ունեն, դրանք ծագել են երկուսի բիզնես գործունեության ընթացքում, իսկ այնուհետեւ վերածվել թշնամության: Ի դեպ, Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ մեր զրույցում ասաց, թե եղել է թեթեւ ճաշ, որի ընթացքում, ինչպես պնդում էր նա, կողմերը ընդգծված հարգալից վերաբերմունք են ունեցել միմյանց հանդեպ եւ իրենք այդ մասին մեկ օր անց իմանալուց հետո ուղղակի շոկ են ապրել:

ՀՀԿ նիստը` չեղյալ
Երեկ առավոտյան տեղեկություններ կային, որ ՀՀԿ-ն երեկոյան գործադիր մարմնի արտահերթ նիստ է անելու եւ քննարկելու է Սուրեն Խաչատրյանի հարցը: Իրազեկ աղբյուրները, սակայն, փոխանցեցին, որ նիստը չեղյալ է համարվել Սերժ Սարգսյանի առաջարկով: Պատճառը, ըստ նույն աղբյուրների, այն է, որ Սարգսյանը մասնավորապես վերջին միջադեպից հետո, մտքափոխվել է սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու գաղափարից: Նա իր ենթականերին ասել է, թե Սյունիքի մարզում ուժեղ ֆիգուր է անհրաժեշտ եւ նիստն անհրաժեշտ է հետաձգել, այդ ընթացքում որոշում կայացնելու համար: Առայժմ նոր անուններ չեն շրջանառվում:

Լիսկան գնաց արձակուրդ
Դեռ առավոտից լուրեր կային, որ մինչեւ երեկո Սուրեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրելու: Կայքերը գրեցին նաեւ, թե Լիսկան փորձում է մտնել Սերժ Սարգսյանի մոտ, բայց վերջինս նրան չի ընդունում: Իրականում ընդունելություն եղել է, որին հաջորդեց Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը` մոտավորապես նույն մոտիվներով, ինչպես եղավ Ռուբեն Հայրապետյանի դեպքում՝ Վահե Ավետյանի սպանությունից հետո: Պարզվեց, սակայն, որ Լիսկան ոչ թե հրաժարականի դիմում է գրել, այլ արձակուրդ գնալու: «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»,- ահա այսպիսի սրտաճմլիկ հայտարարություն տարածեց Սուրեն Խաչատրյանը:

Լիսկային էլ կձերբակալե՞ն
Իշխանական շրջանակներում երեկ խոսում էին, թե առաջիկա օրերին հնարավոր է` ձերբակալվի նաեւ Սուրեն Խաչատրյանը: Դատելով, սակայն, այն ծառայություններից, որոնք այս ընթացքում նա մատուցել է Սերժ Սարգսյանին, այս տեղեկություններին խիստ դժվար է հավատալ: Համենայնդեպս, այս ամբողջ ընթացքում Լիսկայի եւ նրա մերձավորների բոլոր քաջագործություններն անպատիժ են մնացել: Հաջորդ ենթավերնագրերում ներկայացնում ենք դրանցից փոքրիկ մի ծաղկաքաղ:

Աղալար բռնաբարը
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Աղալարը, շուրջ մեկ շաբաթ առաջ տեղական մի խանութում, վաճառվող պահարանների արանքում փորձել է աղջիկ բռնաբարել: Ըստ «Առավոտի» վստահելի աղբյուրի՝ Աղալար Խաչատրյանը եղել է թմրադեղերի ազդեցության տակ: Ուշագրավ է դեպքի ականատեսների արձագանքը, որոնք վախեցել են օգնություն ցույց տալ աղջկան: Խանութի աշխատակիցները զանգել են մարզպետի թիկնապահին եւ կանչել օգնության: Հենց Լիսկայի թիկնապահն էլ փրկել է աղջկան, որին մինչ այդ Աղալարը ահագին վնասել է՝ կծոտել է եւ այլն: Մեր աղբյուրը նաեւ պնդում է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աղջկա հարազատներից ներողություն է հայցել եղբոր արածի համար, խնդրելով, որ չդիմեն իրավապահներին»: Այս հրապարակմանը կարելի է ծանոթանալ «Առավոտի» 06.04.2007թ համարում:

Լիսկա Քաջագործը
«Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շուրջ մեկ շաբաթ առաջ ծեծի է ենթարկել Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12 տարեկան որդուն: Պատճառն այն է, որ այդ տղան կռվել է մարզպետի զավակների հետ: Ահա եւ Սուրեն Խաչատրյանն իր առանձնասենյակ է կանչել այդ տղային ու այնպես ծեծել, որ ծնոտը կոտրվել է: Տղային հետո տեղափոխել են Երեւան՝ հիվանդանոց: Ենթադրում ենք, որ Սյունիքում մարզպետի հաստատած ահուսարսափի մթնոլորտն է պատճառը, որ տղայի ծնողները չեն բողոքել, ինչպես ավելի վաղ չէին բողոքել հարազատներն այն աղջկա, որին մարզպետի եղբայրը փորձել էր բռնաբարել Գորիսի ունիվերմագում: Այս տեղեկությունը հրապարակելու համար Սուրեն Խաչատրյանը սպառնացել էր դատի տալ «Առավոտին»,  դրա փոխարեն հետո սկսեց լրագրողների մոտ մասնավոր զրույցներում «անկեղծանալ», թե այդ աղջիկն իր եղբոր մշտական ընկերուհին է եղել»: Այս մասին էլ կարդում ենք «Առավոտի» 24.04.2008 թ. համարում: Նշենք, որ մարզպետի կողմից երեխային ծեծի ենթարկելու այս պատմությունը տեղ էր գտել նաեւ «վիկիլիքսյան» բացահայտումներում: Կառավարությունը նաեւ ծառայողական քննություն սկսեց սույն հրապարակումից հետո, սակայն երեխայի հարազատները, որոնց անվտանգության ամենաբարձր երաշխիքներ էին տվել` խոսելու դեպքում, այդուամենայնիվ, վախեցան խոսել:

4-ական քրգործ
Նշենք, որ Լիսկայի եւ յուր երկու եղբայրների` Հոպոպի (Սերոբ) ու Աղալարի (Սեյրան) դեմ անցած տարիներին 4-ական տարբեր առիթներով քրգործեր են հարուցվել: Նրանցից ոչ մեկը, սակայն, համարժեք պատասխանատվության չի ենթարկվել:

Տասնյակ հարվածներ
«Սուրեն Խաչատրյանի եղբայրների տղաները դանակահարելով սպանել էին մի երիտասարդի՝ իրենց` ուսով դիպչելու համար: Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Այս մանրամասնը երբեք չեմ հրապարակել, թեեւ այն կա գործի նյութերում: Սակայն երբ զրուցում էի սպանվածի ծերունի ծնողների հետ՝ մինչ նրանցից մեկը երկմտում էր, թե ինձ հարցազրույց տա կամ ոչ՝ մյուսը հորդորում էր, թե ի՞նչ գործ ունես, մեզ կվերացնեն: Նրանք ինձ հարցազրույց չտվեցին՝ կատարվածի վերաբերյալ հրապարակումը լույս տեսավ բացառապես իմ սեփական պատասխանատվությամբ»,- սա հատված է Աննա Իսրայելյանի հրապարակումից:

Կին ծեծողը
Գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու պատմությունը Լիսկայի համեմատաբար թարմ քաջագործություններից է: Հիշեցնենք, կինը Լիսկային մեղադրում էր իր 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումը գողանալու մեջ: Լիսկան էլ «Մարիոթ» հյուրանոցում ականատեսների ներկայությամբ ապտակել էր կնոջը:

Մեքենա վառողը
2005 թ. ապրիլի 1-ի գիշերը Գորիսի իր տան բակում հրկիզվել էր «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի «Նիվա» ավտոմեքենան: Խմբագիրը հրապարակային հայտարարություններ արեց այն մասին, որ դա Լիսկայի ձեռքի գործն է:

Մշակողը
2012-ի սեպտեմբերի 9-ին Կապանի քաղաքապետի ընտրություններից առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե Լիսկան հավաքել է գործարարներին, հրահանգել, որ իր թեկնածուի համար աշխատեն, այլապես, ինչպես ասել էր. «Նայեք ընտանիքներով չքոչեք Սյունիքից, բոլոր ձեզ սնող երակները կփակեմ»: Լիսկայի եւ նրա մերձավորների բոլոր արարքները հնարավոր չէ մի հրապարակման մեջ թվել. մինչ օրս դրանք բոլորը անհետեւանք ու անպատիժ են մնացել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1657 դիտում

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել