Երևան
12 °C
Շվեդիա, Ռուսաստան, Ուկրաինա` այս երկրների մարզասերները արդեն տեսել են աշխարհի գավաթը, իսկ մինչ առաջնության սկիզբը, այն սեփական աչքերով տեսնելու, նկարելու հնարավորություն կստանան աշխարհի եւս 80 երկրների ֆուտբոլասերներ: Այդ ընթացքում ոսկե արձանիկը կանցնի մոտ 140 հազար կիլոմետր` 3 անգամ կպտտվի երկրագնդի շուրջը: Ֆուտբոլի պատմության մեջ, մինչ 1970 թվականը խաղարկվում էր մեկ այլ գավաթ, որը իր գեղեցկությամբ,կարելի է ասել, չէր զիջում այժմյանին, բայց շատ տխուր «ճակատագիր» ունեցավ: «Ոսկե Աստվածուհի»` այսպես էր անվանվում աշխարհի առաջնություններում խաղարկվող նախկին գավաթը, որի վրա պատկերված էր դիցաբանական Նիկան` հաղթանակի աստվածուհին (նկարում` ձախից): 1970 թվականին Բրազիլիան 3-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը ու կանոնակարգի համաձայն, «Ոսկե աստվածուհին» վերջնականապես տրվեց Բրազիլիային, որտեղ 1983-ին, անհայտ չարագործների կողմից հափշտակվեց ու մինչ այսօր էլ չի հայտնաբերվում: Ամենայն հավանականությամբ նախկին գավաթը` Բրազիլիայի պարծանքը, այլեւս գոյություն չունի: Իսկ 1971 թվականին, ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների միությունը` ՖԻՖԱ-ն, աշխարհի առաջնության նոր գավաթի պատրաստման մրցույթ հայտարարեց: Մոտ 50 նախագծերից առավել հաջող համարվեց իտալացի դիզայներ Սիլվիո Գազանիգիի տարբերակը. 4970 գրամ քաշով, 36 սանտիմետր բարձրությամբ, 19 կարատանոց ոսկու մեկ ձուլակտորից պատրաստված աշխարհի նոր գավաթը, ըստ իտալացի դիզայների մտահղացման, խորհրդանշում էր «ուժ եւ լարվածություն, միեւնույն ժամանակ` խաղաղություն եւ համերաշխություն» (նկարում` աջից): Գավաթի հիմքը կազմում են մալախիտե երկու շերտեր, որոնց վրա փորագրվում է աշխարհի չեմպիոն դարձած երկրների անունները: Նոր գավաթի առաջին տիրակալ դարձավ Գերմանիան` 1974 թվականին, իսկ մինչ այժմ նրա վրա արդեն փորագրվել են աշխարհի 9 չեմպիոնների անուններ` Գերմանիա, Արգենտինա, Իտալիա, Բրազիլիա` 2-ական անգամ եւ Ֆրանսիա: Հետաքրքիր է, որ պատվանդանի վրա հնարավոր է փորագրել աշխարհի մինչեւ 2038 թվականի առաջնության չեմպիոնների անունները, իսկ թե ինչպիսին կլինի գավաթի ճակատագիրը դրանից հետո` առայժմ պարզ չէ: Իսկ հիմա այդ գավաթը տեսնելու համար կիլոմետրանոց հերթեր են գոյանում: Մոսկվայում այն ցուցադրվեց հանրահայտ «ԳՈՒՄ»-ում ու իսկական աժիոտաժ առաջացրեց Ռուսաստանի մայրաքաղաքում. հերթերի երկարությունը հասնում էին մի քանի կիլոմետրի: Սակայն գավաթին մոտենալ կամ դիպչել չի թույլատրվում: Այն տեղադրվում է հատուկ ապակյա անոթի մեջ, ընդ որում` մինչ այն պահը, երբ գավաթը չի տեղադրվել վերջնականապես` լուսանկարել կամ տեսաձայնագրել` չի թույլատրվում: Պահպանության ուղղակի աննախադեպ միջոցներ են ձեռնարկված գավաթի այս «ուղեւորության» ընթացքում: Ոսկե արձանիկը երկրից երկիր է տեղափոխվում փոքրիկ սեւ արկղով` հատուկ ինքնաթիռով: Գավաթը ուղեկցում են ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները, անվտանգության աշխատակիցները, իսկ պահպանման համար հատուկ խումբ է գործում, որը գրեթե ապրում է ինքնաթիռում: Իհարկե, աշխարհի գավաթի ուժեղացված նման պահպանության համար կան հիմնավոր փաստեր, մտավախություններ: Արդեն նշեցի նախկին գավաթի «դաժան ճակատագրի» մասին, բայց մինչ իր «մահն» էլ «Նիկա»-ին մեկ անգամ արդեն գողացել էին: 1966-ին գավաթը անհետացավ Լոնդոնի մի ցուցասրահից, սակայն մեկ շաբաթ անց այն հայտնաբերեց Փիքլզ անունով շունը` աղբարկղում: Հենց միայն սրա համար շունը մտավ ֆուտբոլի պատմության մեջ: Իսկ հիմա ՖԻՖԱ-ն կարծես ամեն ինչ անում է «Նիկա»-ի հետ կապված պատմություններից խուսափելու համար: Բայց մի կոտրվածք աշխարհի ներկայիս գավաթը արդեն ստացել է: 2006-ին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեցին Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները եւ գավաթը, բնականաբար, ուղեւորվեց Իտալիա: Հենց այդ ժամանակ ինքնասպանության փորձ կատարեց Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Պեսոտոն` նետվելով «Յուվենտուսի» օֆիսի տանիքից: Բազմաթիվ կոտրվածքներ ստացած ֆուտբոլիստի կյանքը, բարեբախտաբար, հաջողվեց փրկել, ու երբ հավաքականի խաղընկերները Պեսոտոյին այցի էին գնում, թիմի ավագ Ֆաբիո Կանավարոյի ձեռքից գավաթը վայր է ընկել, ու նրանից մի կտոր մալախիտե մաս է «թռել»: Իհարկե առանց աղմուկի, գավաթը անմիջապես վերանորոգվեց ու այնուհետեւ ՖԻՖԱ-ն որոշեց սահմանափակել դրա` առանց ՖԻՖԱ-ի հսկողության մնալու ժամանակահատվածը: Հիմա այն ընդամենը մի քանի օրով տրվում է աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած թիմին, որից հետո բնօրինակը կրկին անցնում է ՖԻՖԱ-ի աչալուրջ չինովնիկների հսկողության ներքո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ
ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում
Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին
Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ
Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան
Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ
Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ
Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի
Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը
Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան
Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի
Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան
Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է
Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ
Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи
Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել
Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում
«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան
«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը
Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից
ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ
ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»
Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը
Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան
Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին
Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է
Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը
Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ
Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT