Ֆուտբոլ. Հայաստանի ազգային հավաքական. Շալանդը սկսում է

22/05/2014 schedule20:50

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջիկա 2 շաբաթների ընթացքում 3 ընկերական հանդիպումներ է անցկացնելու, ինչին նախապատրաստվելու նպատակով երեկ Երեւանում սկսել է ուսումնամարզական հավաքը:

Հիշեցնեմ, որ մեր ընտրանին մայիսի 27-ին Ժնեւում մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների, մայիսի 31-ին Շվեյցարիայի մեկ այլ քաղաքում՝ Սիոնում հանդիպելու է Ալժիրի, իսկ հունիսի 6-ին Մայնցում՝ Գերմանիայի ընտրանիների հետ: Այս հանդիպումներն առաջինն են լինելու մեր հավաքականի համար նոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Շվեյցարացի մասնագետը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 30 ֆուտբոլիստների, այդ թվում՝ արտերկրում հանդես եկող 20 խաղացողների: Կարելի է ասել, Շալանդը հրավիրել է արտերկրում հանդես եկող գրեթե բոլոր հայազգի ֆուտբոլիստներին: Այս անգամ ընտանեկան խնդիրների պատճառով հավաքական չի հրավիրվել մեր «բրազիլացի հայը»՝ Մարկոս Պիզելին: Ղազախստանի «Ակտոբեում» հանդես եկող Մարկոսի կինը պատրաստվում է անդրանիկ երեխայի ծնունդին ու ֆուտբոլիստը խնդրել է իրեն չկանչել, ինչին Շալանդը համաձայնվել է:

Ներկայացնեմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրված, արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մ. Ռուսաստան), Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա), Լեւոն Հայրապետյան («Պրիբրամ», Չեխիա), Արտյոմ Խաչատուրով («Տիրասպոլ», Մոլդովա), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դ., Գերմանիա), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան), Արաս Օզբիլիս, Յուրա Մովսիսյան (2-ն էլ՝ «Սպարտակ» Մ. Ռուսաստան), Նորայր Ասլանյան («Վիլեմ» Հոլանդիա), Ալեքսանդր Թումասյան («Յարո», Ֆինլանդիա), Մաուրո Գեւգեոզյան («Ալիանսա», Պերու), Արթուր Միրանյան («Շախտյոր» Դ., Ուկրաինա), Վահագն Միլիտոսյան («Լավալ», Ֆրանսիա), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Արմեն Համբարձումյան («ԲԿՄԱ», Ռուսաստան): Բնականաբար, այս ֆուտբոլիստներից ոչ բոլորը կարող են հենց հիմա դառնալ մեր ընտրանու անդամներ, ընդ որում` վերջին 6-ը առաջին անգամ են հրավիրվել հավաքական: Ուղղակի Շալանդը ցանկացել է իր աչքով տեսնել բոլորի հնարավորությունները, ինչը խրախուսելի է: Հայաստանի առաջնությունում հանդես եկողներից Շալանդը հավաքական է հրավիրել 10 ֆուտբոլիստների. Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Հրայր Մկոյան («Շիրակ»), Գեւորգ Կասպարով, Ալեքս (2-ն էլ՝ «Միկա»), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արթուր Յուսպաշյան (3-ն էլ՝ «Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան (3-ն էլ՝ «Բանանց»): Վերջինս նույնպես առաջին անգամ է հրավիրվում հավաքական:

Երեկ Ավանի ակադեմիայում կայացավ մեր ընտրանու առաջին մարզումը, որին մասնակցեցին հրավիրված 30 ֆուտբոլիստներից 24-ը: Իրենց թիմերի հետ կապված խնդիրների հետեւանքով հավաքին չեն ժամանելու 19-ամյա Արտյոմ Սիմոնյանն ու 20-ամյա Արմեն Համբարձումյանը: Այս ֆուտբոլիստները առայժմ հանդես են գալիս իրենց թիմերի փոխարինողների կազմերում ու Հայաստանի հավաքականի կազմում հանդիպումներ անցկացնելու հետեւանքով Ռուսաստանում կհամարվեն լեգեոներներ ու հետագայում կարող են խաղալ միայն առաջին թիմերում (Ռուսաստանի երիտասարդական կամ փոխարինողների առաջնությունում այլ երկրների ֆուտբոլիստներ իրավունք չունեն հանդես գալ): Ղազախստանի առաջնությունում մայիսի 31-ին հանդիպումներ կան, ինչի պատճառով Ռոբերտ Արզումանյանն ու Արթուր Եդիգարյանը հավաքականին կմիանան հունիսի 3-ին ու կկարողանան հայտավորվել միայն Գերմանիայի դեմ խաղին: Մայիսի 25-ին Ժնեւում հավաքականին են միանալու Մաուրո Գեւգեոզյանն ու Արտակ Եդիգարյանը:

Դժվար է լավ արդյունքներ սպասել մեր թիմից այս ընկերական խաղերում. նախ` մեր մրցակիցները, հատկապես Աշխարհի առաջնությանը պատրաստվող Ալժիրն ու Գերմանիան «նվեր» թիմեր չեն, եւ 2-րդ.` ինչ-որ տեղ սրանք փորձարարական խաղեր են, որոնց ընթացքում մեր մարզիչը պետք է ծանոթանա ֆուտբոլիստների հնարավորություններին, իսկ ֆուտբոլիստները՝ մարզչի պահանջներին:

Ամեն դեպքում, ընթացող հավաքն ու առաջիկա 3 խաղերը շատ կարեւոր են մեր հավաքականի համար մի քանի այլ պատճառներով: Նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը պետք է ցույց տա, թե ինչ կարող է տալ մեր ընտրանուն՝ նոր մարտավարություն, խաղային նոր լուծումներ, մոտիվացիա եւ այլն: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստներն էլ պետք է ապացուցեն, որ արժանի են կրելու ազգային հավաքականի ֆուտբոլիստի մարզաշապիկը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1013 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել