Լեւոն Հայրապետյանը կալանքի տակ

18/07/2014 schedule10:29

Մոսկվայի Բասմանի դատարանը երեկ բավարարել է հայ խոշոր գործարար Լեւոն Հայրապետյանին կալանավորելու ՌԴ հետաքննչական կոմիտեի միջնորդությունը: Ըստ ռուսական լրատվամիջոցների, գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը` մինչեւ սեպտեմբերի 15-ը:

Բասմանի դատարանի մամուլի խոսնակ Աննա Ֆասդեեւան ИТАРР-ТАСС գործակալությանը փոխանցել է, որ Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման եւ ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու՝ քրեական հոդվածներով (160 եւ 174.1): Նույն գործի շրջանակներում դատարանը կալանք է դրել նաեւ «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որը գնահատվում է ավելի քան 300 միլիոն ռուբլի: «Բաշնեֆտը» պատկանում է ռուսական ԱԿՖ «Սիստեմա» ընկերությանը, որի բաժնետերերից եւ տնօրենների խորհրդի անդամներից մեկը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանն է։

Հիշեցնենք նաեւ, որ Լեւոն Հայրապետյանը նախօրեին ձերբակալվել էր ցմահ ազատազրկման դատապարտված, Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի տված ցուցմունքների հիման վրա: Վերջինս հայտարարել է, թե Հայրապետյանը առնչություն ունի 2008-ին «Բաշնեֆտը» «Սիստեմային» վաճառելու գործարքի հետ, իսկ «Սիստեման», վճարելով 2 միլիարդ դոլար, իր բաժնեմասը «Բաշնեֆտի» 6 ընկերություններում մեծացրել էր` դարձնելով հսկիչ փաթեթ: Փաստորեն, 65-ամյա գործարարը մեղադրվում է 6 տարի առաջ տեղի ունեցած գործարքից չհիմնավորված բարձր շահույթ ստանալու, անօրինական կերպով միջոցներ յուրացնելու եւ օրինականացնելու համար: Գործարարը դատարան է տարվել ձեռնաշղթաներով, իսկ դատական նիստի ժամանակ պահվել է ճաղավանդակների հետեւում: «Россия 1» հեռուստաընկերության ցուցադրած տեսագրությունում երեւում էր, որ Հայրապետյանը խիստ շփոթված է: Նա ճաղավանդակի հետեւից երկար խոսում էր իր փաստաբանի հետ, եւ ակնհայտ էր, որ տեղի ունեցողն իր համար մեծ անակնկալ է:

Բասմանի դատարանի խոսնակը երեկ ռուսական լրատվամիջոցներին փոխանցել է, թե գործարարին կալանավորելու որոշումը կայացնելիս դատարանը հաշվի է առել, որ նա, գտնվելով ազատության մեջ, կարող է օգտագործել իր կապերը եւ խույս տալ հետաքննությունից, ինչպես նաեւ ներազդել քրգործի մասնակիցների վրա: Ռուսական ԶԼՄ-ները երեկ հեղեղված էին Հայրապետյանին կալանավորելու մասին տեղեկություններով: Ըստ РБК-ի, մեղադրող կողմը դատական նիստի ժամանակ հայտարարել է. «Հայրապետյանը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, նա ծրագրում է վերացնել ապացույցները կամ թաքնվել հետաքննությունից: Հայրապետյանն անշարժ գույք ունի Մոնակոյում եւ երկքաղաքացի է հանդիսանում»: Ըստ նույն լրատվամիջոցի, մեղադրող դատախազն ու քննիչը նիստի ժամանակ հայտարարել են, թե գործարարը օպերատիվ խմբի աշխատակիցներին սպառնացել է, որ նրանք կհեռացվեն աշխատանքից եւ քրեական պատասխանատվության կենթարկվեն: Հայրապետյանն ու նրա փաստաբանը գրավով ազատ արձակվելու կամ տնային կալանքի ենթարկվելու միջնորդություն են ներկայացրել, բայց դատավորը որոշել է, որ ավելի մեղմ խափանման միջոց հնարավոր չէ կիրառել: «Գործում որեւէ ապացույց չկա հանցագործություններին իմ պաշտպանյալի մասնակցության մասին: Մենք կբողոքարկենք այս որոշումը»,- հայտարարել է Հայրապետյանի շահերի պաշտպան Ռուբեն Մարգարյանը: Դատական նիստից հետո նա РИА Новости գործակալության թղթակցին ասել է. «Բողոքարկման մեջ մենք մի շարք փաստարկներ կբերենք, այդ թվում, որ Հայրապետյանի գործունեությունը ձեռնարկատիրական է, ինչը նշանակում է, որ նա կալանքի ենթակա չէ»: Փաստաբանը նշել է, որ ՌԴ ՔԴ օրենսգրքով արգելվում է կալանքի տակ առնել իրենց ձեռնարկատիրական գործունեության ընթացքում տնտեսական հանցագործություններ կատարած անձանց: Դատարանը, ըստ փաստաբանի, հաշվի չի առել նաեւ, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, ինչը թույլ չի տալիս նրան մեկուսացնել: Լեւոն Հայրապետյանի մյուս փաստաբանը` Իգոր Կոմարովը, ԶԼՄ-ներին հայտնել է, որ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը վերջնական չէ. «Քննության ընթացքում մեղադրանքը կարող է մի քանի անգամ փոփոխվել: Ես չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ գործով ներգրավված եմ ընդամենը մի քանի օր: Անգամ դեռեւս չգիտեմ, թե երբ է նախաքննական մարմինը Հայրապետյանի նկատմամբ քրգործ հարուցել: Գիտեմ միայն, որ գործը տնտեսական գործունեությանն է վերաբերում»,- ըստ «Կոմերսանտի», հայտարարել է Կոմարովը:

Մոսկվայի դիվանագիտական մեր աղբյուրները երեկ փոխանցեցին, որ ուշադիր հետեւում եւ զբաղվում են Լեւոն Հայրապետյանի գործով: Գործարարի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ըստ նույն աղբյուրների, ՌԴ լավագույն եւ ամենահայտնի փաստաբաններից մեկն է (նա նաեւ Հրաչյա Հարությունյանի փաստաբանն է), ու եթե նա այս գործը ստանձնել է, վստահություն կա, որ այն հաջողությամբ կավարտվի: 

Երեկ երեկոյան Ֆեյսբուքում բացվեց «Լեւոն Հայրապետյան» էջը, որտեղ նրա լիազորված անձ եւ ընկեր Մացակ Ցոլակյանը գրել էր, որ քիչ առաջ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ, ով այդ պահին պատրաստվում էր բողոքարկել դատարանի որոշումը, բացի այդ պաշտպանը հայտնել էր, որ գործարարի առողջական վիճակը լավ չէ, նա տառապում է շաքարային դիաբետով, ունի ինսուլինի կարիք եւ գտնվում է հոգեպես ընկճված վիճակում. «Լեւոնը վերջերս տարել է ինսուլտ եւ եթե չլինի բժիշկների հսկողության տակ, դժվար այդ անմարդկային պայմաններում կարողանա դիմանալ սպասվող պայքարին...»,- գրել էր գործարարի ընկերը: Ավելի ուշ, տեղեկացրեց, որ բժիշկը մեկուսարանում Հայրապետյանին զննել է, հատկացրել են ինսուլին, առողջությունը բավարար է:

Գործարարի մերձավորները նրա գործը համեմատում են Խոդարկովսկու գործի հետ եւ նշում, որ Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում` սկսած ադրբեջանցիներից, վերջացրած ռուս չինովնիկներով:

Ծագումով ղարաբաղցի խոշոր գործարարն իսկապես ազդեցիկ անձ է, նա հայտնի է իր կապերով, համարվում է ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ այլ ազդեցիկ գործիչների հետ ունեցած իր սերտ կապերով: Նա մի շարք խոշոր ներդրումներ է արել ԼՂՀ-ում, մի քանի այլ խոշոր ծրագրեր ընթացքի մեջ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1126 դիտում

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում