Երևան
12 °C
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 3-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատված եւ ոստիկանապետի տեղակալի պաշտոնին նշանակված գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հայտարարագիրը:
2013 թվականի համար Համբարձումյանը հայտարարագրել է 1,4 միլիոն դրամ եւ 12 հազար 500 դոլարի չափով դրամական միջոց: Գեներալի տարեկան աշխատավարձը ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնում կազմել է 5 միլիոն 252 հազար դրամ: Գեներալի կինը՝ Արմենուհի Սահակյանը, հայտարարագրել է 2,5 միլիոն դրամի եւ 15 հազար դոլարի չափով դրամական միջոց:
ԲՊԱԷՀ հայտարարագրերի ռեեստրի տվյալների համաձայն, Համբարձումյանի մերձավորները ոստիկանության պաշտոնյաներ են: Նրա որդին՝ Սարգիս Համբարձումյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալն է (պետն էլ, ըստ մամուլի հրապարակումների, նրա սանիկն է): Եղբորորդին՝ Գարիկ Համբարձումյանը, քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության ավագ քննիչ է:
Գագիկ Համբարձումյանն իր բարեկամների հետ 2012 թվականին հայտնվել էր սկանդալի կենտրոնում: Երեւանում կատարած փողի հափշտակության համար ձերբակալվել էին Իտալիայի երկու քաղաքացիներ: Քրեական գործի շրջանակներում անձնական խուզարկությամբ առգրավվել էին նրանց ունեցած դրամական միջոցները, եւ երբ դատարանում առգրավված փողի ծրարը բացվել էր, պարզվել էր, որ ծրարում 1 միլիոն 460 հազար դրամի, 2400 դոլարի եւ 3180 եվրոյի փոխարեն ընդամենը 80 հազար դրամ է: Այս մասին գրել էր «Հետք»-ը: Արաբկիրի քննչական բաժնում մոտ 10 հազար դոլարն անհետացած է եղել:
Գումարի անհետացման վերաբերյալ հրապարակումից հետո ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: Ըստ «Հետքի», քննչական բաժնից փողի հափշտակման մասին տեղյակ են եղել իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գագիկ Համբարձումյանը, Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը, գործը քննող երեք քննիչները, հսկող դատախազն ու Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Նրանք բոլորն իմացել են, սակայն պարտակել են հանցագործության փաստը:
Ըստ «Հետքի», Գագիկ Համբարձումյանը Վլադիմիր Գասպարյանին խնդրել էր, որ անձամբ ինքը զբաղվի իր ենթակայության տակ գտնվող կառույցով: Որոշ ժամանակ անց, Գագիկ Համբարձումյանը ոստիկանապետին զեկուցել է, թե Արաբկիրի քննչականում նման դեպք չի եղել, սակայն, այնուամենայնիվ, աշխատանքից ազատվել էր Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը, ով Գագիկ Համբարձումյանի սանիկն է: Իսկ ահա գեներալի որդին, որ Առաքելյանի տեղակալն էր, մինչ օրս շարունակում է պաշտոնավարել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT