Երևան
12 °C
Այսօր կայանալիք 8 հանդիպումներով մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը, ու հավանականությունը մեծ է, որ պատմական ռեկորդի ականատեսն ենք լինելու, բնականաբար՝ արգենտինացի Լիոնել Մեսսիի կատարմամբ:
Հանգստյան օրերին Իսպանիայի առաջնության հերթական խաղում «Բարսելոնայի» հարձակվող Մեսսին 3 գոլ խփեց ու դարձավ Իսպանիայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն. ներկա պահին Մեսսիի հաշվին գրանցված է 253 գոլ: Մինչ այդ Իսպանիայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու էր համարվում Տելմո Սարրան, որը 1940-55 թվականներին Բիլբաոի «Ատլետիկի» կազմում անցկացրած 271 խաղերում դարձել էր 251 գոլի հեղինակ: Լիոնել Մեսսին իր նորամուտը Իսպանիայի առաջնությունում նշել է 2004 թվականին ու մինչ այժմ անցկացրած 289 խաղերում խփել է 253 գոլ: Արգենտինացի հարձակվողը մոտ է նաեւ դառնալու Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակներ լավագույն ռմբարկու. իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլի հետ միասին՝ Մեսսին Լիգայի խաղարկություններում արդեն դարձել է 71 գոլի հեղինակ, ու եթե արգենտինացուն այսօր հաջողվի Կիպրոսի «Ապօելի» հետ արտագնա խաղում աչքի ընկնել, ապա կգրանցվի եւս մեկ պատմական ռեկորդ: Ընդհանուր առմամբ, այսօր Չեմպիոնների լիգայում կայանալիք հանդիպումներից կարելի է առանձնացնել գերմանա-անգլիական 2 դիմակայություն՝ «Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» եւ «Շալկե» - «Չելսի». առաջին դեպքում մրցելու են եվրոպական 2 գրանդ ակումբներ, իսկ 2-րդ խաղում իտալացի մասնագետ Ռոբերտո Դի Մատեոյի ներկա ու նախկին թիմերը: Հիշեցնեմ, որ ներկայումս «Շալկեի» գլխավոր մարզիչ Դի Մատեոյի գլխավորությամբ «Չելսին» 2 տարի առաջ հասավ իր պատմության ամենամեծ նվաճմանը՝ հաղթեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Վերադառնանք Մեսսիին ու նրա գրանցած պատմական ռեկորդին, որի մասին գրեցին գրեթե բոլոր եվրոպական մարզական թերթերը. արգենտինացին դարձավ Իսպանիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու: Առաջին հայացքից մի փոքր տարօրինակ էր, որ մշտապես գոլառատ համարվող Իսպանիայի առաջնությունների պատմության մեջ 1 ֆուտբոլիստի խփած գոլերի հաշվարկով ռեկորդային էր համարվում 251 գոլի սահմանը: Համեմատության համար նշեմ, որ ոչ առաջնակարգ համարվող Հայաստանի առաջնությունների համար ռեկորդային է համարվում հիմնականում «Փյունիկում» հանդես եկած Արսեն Ավետիսյանի ցուցանիշը՝ 197 գոլ, ընդ որում՝ այս ցուցանիշը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե Արսենը խաղար միայն Հայաստանում (6 տարի Ավետիսյանը հանդես է եկել արտասահմանում): Մեսսիի գրանցած նոր ռեկորդը դարձավ ընդհանրապես աշխարհի տարբեր երկրների, մասնավորապես՝ եվրոպական առաջատար առաջնությունների լավագույն ռմբարկուններին անդրադառնալու պատճառ, ու բավական հետաքրքրիր «նրբություններ» բացահայտվեցին: Գրեթե բոլոր երկրներում ռեկորդային ցուցանիշներ գրանցվել են 40-50 տարի առաջ, ու սա պարզ պատճառաբանություն ունի. նախկինում դեռ մեծ տարածում չունեին ֆուտբոլիստների տեղափոխությունները, ու նույն ֆուտբոլիստը ամբողջ կարիերան անցկացնում էր նույն երկրում: Ժամանակակից ֆուտբոլում այլ իրավիճակ է. հաճախակի են տեղափոխությունները, ու Մեսսիի նման ֆուտբոլիստներ, ովքեր ամբողջ կարիերան անցկացնում են նույն երկրում, առավել եւս՝ մեկ թիմում, շատ քիչ են: Իհարկե, այս գործոնը ամենեւին չի ստվերում արգենտինացու ռեկորդը, ով կարող է ապագայում դառնալ անգամ համաեվրոպական ռեկորդի հեղինակ: Աղյուսակում ներկայացվում են եվրոպական տարբեր երկրների առաջնություններում ռեկորդակիր ֆուտբոլիստների լավագույն տասնյակները (ֆուտբոլիստի անունից հետո նշված է երկիրը, որի առաջնությունում հանդես է եկել ֆուտբոլիստը, անցկացրած խաղերի քանակը՝ Խ, խփած գոլերի քանակը՝ Գ): Եվրոպական երկրների համար բացարձակ ռեկորդային է համարվում գերմանացի Գերդ Մյուլերի ցուցանիշը՝ 395 գոլ: Մեսսիին այս ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է խփել եւս 142 գոլ, ու հաշվի առնելով արգենտինացու միջին արդյունավետությունը՝ անհրաժեշտ է Իսպանիայում անցկացնել եւս 4-6 մրցաշրջան, ինչը այնքան էլ անհավանական չէ:
Լավագույն ռմբարկուների աղյուսակ
երկիր տարի Խ Գ
1. Գերդ Մյուլեր Գերմանիա 1964-82 476 395
2. Յոզեֆ Բիկան Չեխիա 1929-48 451 393
3. Ջիմի Գրիվս Անգլիա 1957-71 516 357
4. Իմրե Շլոսեր Հունգարիա 1906-27 401 351
5. Ջեֆ Մերմանս Բելգիա 1941-57 384 343
6. Թոմաս Մավրոս Հունաստան 1970-91 549 337
7. Ջիմի Ջոնս Հս. Իռլանդիա 1947-64 285 332
8. Պեյրատեո Պորտուգալիա 1937-50 197 331
9. Ռոբերտ Դինստ Ավստրիա 1943-62 351 323
10. Մարկ Ուիլյամս Ուելս 1992- 468 319
Ժնևում հանդիպել են ԱՍՀ նախարարը և Ահմադ Մեյդարին. համագործակցության ընդլայնման հնարավորություններ են դիտարկվել
Շատ մոտ են նրան, որ եկեղեցիներից մեկը վարձով տան՝ քաղաքական շտաբ դարձնելու նպատակով. Ստեփանյան. տեսանյութ
Հրապարակվել է տեսանյութ՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանումից փրկված միակ ուղևորի մասնակացությամբ. ինչ է պատմում
Նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն կա. Անդրեասյան
Ավելի են հիմնավորում՝ ինչու եկեղեցին պիտի գաղտնազերծվի, մաքրազերծվի, պարոն նախագահ, ինձ էլ համոզեցիք. Սաֆարյան
Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան
Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները
Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել. լուսանկար
ԲԿ-ներից մեկի 5-րդ հարկի պատուհանից քաղաքացին ցած է նետվել, մահացել
Բելգիան ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում աջակցում է ՀՀ-ին. ՆԳ նախարարը հանդիպել է Աննելին Վան Բոսսյուին
Վաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել
Կայացել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. քննարկվել է վարչապետի հանձնարարականը
Անդրանիկ Քոչարյանը, Խաչատրյանը, Մեհրաբյանը մասնակցել են հայկական արտադրանքի նոր սպառազինության փորձարկումներին
Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից. Փաշինյանը ցավակցություն է հայտնել
Հուլիսի 1-ից ՀՀ-Վրաստան և հետադարձ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը կիրականացվի ուղևորների ցուցակի առկայությամբ
Հնդկական կործանված ինքնաթիռում գտնված բոլոր 242 անձինք զոհվել են
Այցերի վերաբերյալ տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն. Բաղդասարյանը՝ վարչապետի Թուրքիա գնալու մասին
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 12-ին
Ճամբարակում շենքի փլուզման հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. զոհերի թիվը հասել է 6-ի
ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Ելփին բնակավայրի հարակից հատվածում
Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն
Հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել «Հասկի» ցեղատեսակի իր շանը
Վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում. Սինորյան
Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է. Խուդաթյան
Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը Մարսելում կմասնակցեն «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին
Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահին
31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով կա 2 ձերբակալված
110 հաստատված զոհ կա, մյուսներին որոնում են. նոր մանրամասներ Հնդկաստանում կործանված ինքնաթիռից
Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար
Լափելու գծով տարածաշրջանային բացառիկ առաջատար Քոչարյանի դուքյանապետը պնդում է՝ «գումար է լափվել». Ալեքսանյան
Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը
Պայթեցման աշխատանքներ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին
Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆ
Հայտնաբերվել է 50-ամյա օտարերկրացին, որին ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժինը հետախուզում էր
FacePass-AMIO դեմքի նորարարական վճարաեղանակը հասանելի է նոր հասցեներում
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, ամպրոպ
Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. 242 ուղևորի ճակատագիրն անհայտ է
Այս գործընթացին միանալն իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Սարգսյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT