Երևան
12 °C
ԶԼՄ-ների դեմ նախապատրաստվող այս դավադրության սկզբնական հեղինակը Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է: Իհարկե, դավադրությունը արտաքուստ այսպես կոչված «բարի մտադրությունների» տեսքով է մատուցվում: Այսպես, ԶԼՄ օրենքում փոփոխություններ կատարելու մասին խնդրո առարկա նախագիծը ծնվել է դեռեւս այս տարվա սկզբին, եւ երբ այն Վիկտոր Դալլաքյանը տարածեց լրատվամիջոցներին` առաջարկություններ ստանալու նպատակով, այս նախաձեռնությունը լուրջ չընկալվեց: Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվող մոտեցման անհեթեթությունն ակնառու էր, եւ մամուլում դրա վերաբերյալ միայն թեթեւակի ակնարկներ եղան: Սակայն պարզվում է` մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունն այդ նախագծի վերաբերյալ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությամբ, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հեղինակած առաջարկություններ է ներկայացվել ԱԺ-ին: Ըստ այդմ, մոտ մեկ շաբաթ առաջ նախագծի նոր` լրամշակված տարբերակ է պատրաստվել եւ դրվել շրջանառության մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրամշակված տարբերակում ներառվել են նաեւ կառավարության առաջարկները, կարելի է ասել, որ Դալլաքյանի հեղինակած` ԶԼՄ օրենքը փոփոխելու նախագիծը լուրջ ընթացք է ստացել: Այս նախագծով առաջարկվում է ԶԼՄ օրենքում ավելացնել նոր 4.1 հոդված` «Լրագրողի իրավունքները» վերնագրով: Այս հոդվածը բաղկացած է 17 կետից եւ առաջին հայացքից թվում է` այն լրագրողների շահերից է բխում, քանի որ դրանում թվարկված են լրագրողների իրավունքները, որոնց շրջանակը բավականին լայն է: Հաջորդ փոփոխությունը, որը առաջարկվում է Դալլաքյան-Դանիելյան-կառավարություն եռանկյունու հեղինակած նախագծով` նոր 4.2 հոդվածով լրագրողների պարտականությունների սահմանումն է: Իսկ երրորդ փոփոխությամբ առաջարկվում է նոր 4.3 հոդված «Թաքնված գրառում» վերնագրով: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Դալլաքյանը ցանկանում է լրագրողներին օգնել` նրանց իրավունքները օրենքի հոդվածում թվարկելով: Իրականում սա իրավական շուլերության դասական օրինակ է, քանի որ ներկա օրենսդրությամբ լրագրողները առավել, քան լայն իրավունքներ ունեն: Այսինքն` ԶԼՄ գործող օրենքով ամրագրված են այն սահմանափակումները, որոնք կիրառելի են խոսքի ազատության ոլորտում: Այդ սահմանափակումներից զատ, լրատվամիջոցները եւ լրագրողները, օրենքի ուժով որպես հասարակական պարտք կատարողներ, ազատ են իրենց մասնագիտական պարտականությունները իրագործելիս: Այլ կերպ ասած, գործող օրենսդրությամբ լրագրողն իրավունք չունի կատարել միայն այնպիսի գործողություն, որը արդեն իսկ օրենքով արգելված է: Նման արգելքները շատ քիչ են եւ վերաբերում են պետական, բանկային, կոմերցիոն, նախաքննական եւ տարբեր կարգի գաղտնիքներ չհրապարակելուն եւ նման կարգի խնդիրներին: Այլ կերպ ասած, լրագրողների գործունեության ներկայիս օրենսդրական դաշտը բավականին հաջող է, այլ բան է, որ այն պարբերաբար ոտնահարվում եւ սահմանափակվում է տարբեր տեսակի եւ տրամաչափի պաշտոնյաների կողմից: Իսկ Դալլաքյանի առաջարկած փոփոխություններով լրատվամիջոցներին եւ լրագրողներին հրամցվում է նոր իրավական դաշտ, որում նախ` լրագրողների իրավունքների շրջանակ է նախատեսվում` ամփոփված տասնյոթ կետերի մեջ: Տվյալ դեպքում, անիմաստ է թվարկել այդ կետերը, քանի որ լրագրողի գործունեությունը մնացած բոլոր մասնագիտություններից տարբերվում է նրանով, որ այն առնչվում է հասարակության կյանքի բոլոր հնարավոր եւ անհնարին դրվագներին: Այսինքն` լրագրողների իրավունքների ցանկացած թվարկում գործնականում կարող է օգտագործվել լրագրողների իրավունքները սահմանափակելու նպատակով: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Լրագրողների պարտականությունները նախատեսող` Վիկտոր Դալլաքյանի առաջարկած նոր հոդվածը մի իսկական գլուխգործոց է: Մեջբերենք մի քանի պարտավորություններ, որոնք Դալլաքյան-Դանիելյան զույգը ցանկանում է սահմանել ԶԼՄ օրենքով. «.... հարգել այլոց իրավունքները, օրինական շահերը, պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը, չհրապարակել ¥չտարածել¤ դրանք արատավորող լուրեր ու տեղեկություններ: .... չհրապարակել կեղծ տեղեկատվություն, չաղավաղել քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց հետ վարած հարցազրույցների բովանդակությունը: .... քաղաքացիներից կամ պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալիս նրանց նախապես զգուշացնել ձայնագրության, տեսագրության, լուսանկարման եւ նկարահանման մասին»: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ներկայիս օրենսդրական դաշտի պայմաններում լրատվամիջոցները եւ լրագրողները իրավունք ունեն կեղծ տվյալներ կամ տեղեկություններ հրապարակել կամ պարտավոր չեն հարգել այլոց իրավունքները, եւ այսպես շարունակ: Այդ ամենը գործող օրենսդրությամբ էլ է կարգավորված: Իսկ Դալլաքյանա-Դանիելյանական տարբերակով լրատվամիջոցների եւ լրագրողների գործունեության սահմանափակման լրջագույն մեխանիզմ է առաջարկվում, որը հնարավորություն կտա ցանկացած հրապարակում ներկայացնել իբրեւ ԶԼՄ օրենքի խախտում: Ասենք` ՀՀ պետական պաշտոնյաների մականունների հրապարակումը կարող է ներկայացվել որպես դրանց կրողների արժանապատվության նվաստացում կամ բարի համբավի վարկաբեկում, պաշտոնյաների մտքի գոհարների քերականական շտկումները կարող են ներկայացվել որպես նրանց ասածների աղավաղում, էլ չենք խոսում ՀՀ պաշտոնյաների այլասերված կյանքի լուսանկարման կամ տեսանկարման հետ կապված խնդիրների մասին: Ըստ առաջարկվող փոփոխության, որեւէ պաշտոնյայի, ասենք, ռեստորանային ուտուշխմուշները, որոնց արժեքը հավասարազոր է նրա մի քանի ամսվա աշխատավարձին, լուսանկարելիս լրագրողը պետք է նախապես զգուշացնի համապատասխան քեֆչուն, նույնը նաեւ` պաշտոնյաների դղյակները լուսանկարելիս, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում մամուլի իրավունքները սահմանափակելու համար: Կասկած չկա, որ այս նախաձեռնությունը ներկայացվելու է որպես մամուլի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլ, ինչպես ժամանակին ներկայացվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, որի միջոցով փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT