Երևան
12 °C
Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հերթական հոդվածով: Այն վերնագրված է «Սրտիս պարտքը», եւ դրանում Տեր-Պետրոսյանը փորձում է վերլուծել, թե վերջին տարիներին ինչ տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Տեր-Պետրոսյանը քննադատում է Ծառուկյանին քննադատողներին եւ չարախնդացողներին եւ բարձր է գնահատում վերջին տարիների նրա քաղաքական գործունեությունը՝ նկատելով, որ Ծառուկյանի ձախողման պատճառը քաղաքական փորձի պակասն էր ու ԲՀԿ-ում մի խումբ խառնակիչների գոյությունը, որոնց անունները Տեր-Պետրոսյանը չի ուզում տալ: Ծառուկյանի նկատմամբ բավական քնքուշ այդ հոդվածը ավարտվում է այսպես. «Ես եւ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ չենք ուրացել ազգին ու պետականությանը թեկուզ փոքրիկ ծառայություն մատուցած որեւէ անձի կամ կազմակերպության երախտիքը՝ ինչպես էլ հետագայում դասավորված լինեն վերջիններիս հետ մեր հարաբերությունները։
Այնպես որ, ակնկալում եմ, որ այս հոդվածով հայտնած «սրտիս պարտքը» դառնա Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, բոլոր ազնիվ քաղաքացիների «սրտի պարտքը»»:
Ընթերցողը նկատեց, թերեւս, որ այս ոճը շատ է նման մահախոսականի: Չմտածեք, հանկարծ, թե սա պատահականություն է: Տեր-Պետրոսյանը այս հոդվածով մոտավորապես ասում է, թե Ծառուկյանի հիշատակը միշտ վառ պետք է մնա մեր սրտերում, չի կարելի նրա մասին վատ բաներ ասել: Հենց սրանում է հոդվածի ամենակարեւոր իմաստը. վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների մասին Հայ ազգային կոնգրեսի նախագահը խոսում է դիտորդի նման, կարծես ինքը այդ ամեն ինչի հետ որեւէ կապ չի ունեցել, այլ ընդամենը, որպես պատմաբան եւ քաղաքագետ, հետեւել է պրոցեսին: Տեր-Պետրոսյանը թվացյալ վեհանձն ձեւով պաշտպանում է Ծառուկյանին, իրականում՝ ինքն իրեն է պաշտպանում, որովհետեւ գիտի՝ ԲՀԿ նախագահին ուղղված էմոցիաների պարպումից հետո բոլոր հարցերի հասցեատերը ինքն է դառնալու՝ որպես ներքաղաքական կաշայի հիմնական հեղինակ: Բայց հիմա նա «քաղաքական մահախոսական» է գրել Ծառուկյանի մասին, որովհետեւ մտածում է, որ եթե Ծառուկյանին քաղաքականապես թաղի, իր ու իր ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի գործունեության հետքերն էլ հետն է թաղելու: Եւ հետո, Ծառուկյանի մասին քաղաքական մահախոսական գրելով՝ իրեն թվում է, թե արձանագրում է քաղաքականապես իր կենդանի եւ կենսունակ լինելը: Տեր-Պետրոսյանը այս հարցում չարաչար սխալվում է. Ծառուկյանը քաղաքականության մեջ դրսեւորվելու թեկուզ տեսական, բայց չնչին շանսեր դեռեւս ունի: Ինչ վերաբերում է իրեն՝ Տեր-Պետրոսյանին, նրա ժամանակը անցել է վաղուց, չնայած՝ նրա 25-ամյա գործունեության դառնահամը դեռ երկար կմնա քաղաքական մթնոլորտում: Այս թեմաներին առավել մանրամասն եւ փաստերով հիմնավորված անդրադառնալու առիթ դեռ կունենանք, որովհետեւ, ինչպես հիշում եք, «Լեւոն Տեր-Պետրոսյան. Մեծ խառնակչություն» հոդվածաշարը շարունակելի է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին
ՊԵԿ-ը կաշառքի համար ձերբակալված աշխատակիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ
Քոչարյանը քաղաքական դիակ է. նրա շուրջը հավաքվածները պետք է գետինը մտնեն. Գագիկ Սաֆարյան. տեսանյութ
Իրանը չի ընդունի Վաշինգտոնի չափազանցված պահանջները. Փեզեշքիան
Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում. ՀՖՖ
Քոչարյանը, մեղմ ասած, սուտասան սրիկա է. հասկանում են, որ հայտնվելու են քաղաքական աղբանոցում. Գասպարյան
Մենք Գյումրիում պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ, որպեսզի Գյումրին կարողանա ծաղկել. Փաշինյան
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավոր
Հայտնի է՝ երբ կբանավիճեն ընտրություններին մասնակցող կուսակցությունները
Գյումրին ծփում է. ՔՊ կուսակցականները կադրեր են հրապարակել
«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից
ՀԷՑ-ի գործընթացը գրեթե ավարտական փուլում է, հաջորդը կլինի «Արարատցեմենտը». Խուդաթյան
«Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. 3 անձ հոսպիտալացվել է
Կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել են ՊԵԿ աշխատակիցներ
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Կալուգացու նոր սուտը․ ովքեր են իրականում հայաթափել Հայաստանը․ Ռուբեն Ռուբինյան
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է
Բաց տեքստով սպառնում են՝ «եթե մեզ չընտրեք, մեր արտաքին տերերի ձեռքով ձեր բիզնեսը կխեղդենք». Մանավազյան
Նիկոլ Փաշինյանը մոտեցել է հաշմանդամություն ունեցող տղային և քարտեզ ամրացրել. տեսանյութ
Բնականաբար, ես Կանադայում տուն չունեմ. կալուգացին երկրորդ ներողությունը կխնդրի. վարչապետ
ՍԱՄՈзванец-ը չի գործարկելու TRIPP-ը. նրան ձայն տալու դեպքում հիշեք՝ Հայաստանը մնալու է շրջափակված. Հակոբյան
Հայաստանը կմասնակցի առաջիկա ԵԱՏՄ գագաթնաժողովի աշխատանքներին․ Միրզոյան
Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի քննությունն ավարտվել է
Փաշինյանին տապալելու ծրագիրը. ռուսական հետախուզությունից արտահոսած փաստաթղթեր՝ ՀՀ-ում իշխանափոխության մասին
Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով
Մեկնարկում է հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Անգամ ծիծաղելի չէ հետևել՝ ինչպես են լուրջ դեմքով չեղած կառավարության նիստ անում, օրենք ընդունում. Աբրահամյան
Մինչև մայիսի 28-ի զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումները խստիվ արգելվում են
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կդառնա շուկայական. Պեսկով
Պերեվառոտ են անելու․ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեծահարուստ «կալուգանման օլիգարխ» անհայրենիքների մասին
Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով ՀՀ բիզնես առաջնորդներին
Ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%
Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր ձայնագրություն
Տեղի է ունեցել 6-րդ պալատի նիստը՝ Նապոլեոնի, Մակեդոնացու և իրեն վարչապետ հռչակածի մասնակցությամբ․ Չախոյան
Օլիգարխը դարձյալ ստել է. Հայաստանում արդեն 3 տարի է՝ 1000-ի հասնող աշխատակիցներով մետաղաձուլարան է գործում
«Ֆեմ» ՍՊԸ-ի «Հավի շաուրմա»-ի արտադրությունը կասեցվել է
Իշխանական ճաշ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ղուրբանդ էղնիմ, մենք խաղաղությանը տեր ենք, մեր վարչապետը դու ես․ գյումրեցիները՝ Փաշինյանին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT