Tsu.co սոցիալական ցանց. եկամուտ պարապ մարդկանց համա՞ր

18/03/2015 schedule08:00

Համացանցում լայն թափով սկսում է տարածում գտնել դեռեւս 2014թ.-ի աշնանից ստեղծված Tsu.co (Ցու) նոր սոցիալական ցանցը: Այն շատ արագ ընդլայնում է իր օգտատերերի շրջանակը եւ արդեն հասցրել է 1 միլիոնից ավելի օգտատեր գրանցել, որոնց թվում են նաեւ մի շարք հայտնի դեմքեր:

Ի՞նչն է մարդկանց գրավում դեպի նոր ցանցը եւ ինչո՞վ է այն տարբերվում մյուսներից: Մարդկանց համար ամենագրավիչն այն է, որ ցանցը գովազդից ստացված եկամուտների 90%-ը տրամադրում է իր օգտատերերին՝ նրանց ստեղծած կոնտենտին համապատասխան: Այսինքն՝ մարդիկ հնարավորություն ունեն ցանցում գովազդ տեղադրելու շնորհիվ որոշակի գումար աշխատել: Հետո էլ՝ այստեղ հնարավոր է գրանցվել միայն մեկ այլ գրանցված օգտատիրոջ կողմից հրավեր ստանալու դեպքում:

Հիշեցնենք, որ YouTube-ի օգտատերերը նույնպես հնարավորություն ունեն ստանալու եկամտի մի մասը, եթե իրենց տեսանյութի էջում գովազդ է տեղադրվում: Հակառակ սրա՝ մյուս ինտերնետ-հսկաները միլիարդներ են աշխատում գովազդի միջոցով եւ այդ ամենն իրենց օգտատերերի շնորհիվ:

Բայց նրանք, ովքեր շտապում են իրենց անունն ավելացնել Tsu.co-ի օգտատերերի շարքում, խորհուրդ է տրվում նախ լավ ուսումնասիրել եւ հասկանալ՝ արժե՞ արդյոք, թե ոչ:

Վեբ ծրագրավորող Մոմիկ Վարդանյանը խորհուրդ է տալիս մեծ հույսեր չկապել ցանցի միջոցով խոշոր գումար աշխատելու հեռանկարի հետ: Ըստ նրա, ի սկզբանե սոցիալական ցանցը հակասում է նման տնտեսական մեխանիզմին. «Սա եւս գումար աշխատելու մի ձեւ է: Ասում են՝ տարեկան մոտ 900 միլիոն դոլար գումարի մասին է խոսքը, որը հավասարապես բաշխվելու է օգտատերերի միջեւ: Բայց այստեղ չի կարող հավասարություն լինել, քանի որ ի սկզբանե գաղափարը հակասում է նման տնտեսական մեխանիզմին: Մոտավոր հաշվարկների, տարբեր տվյալների համաձայն՝ օգտատերերը ամսական կարող են միջինը 4 դոլար ստանալ: Սա մարքեթինգ է, որը պարզապես չի կարող աշխատել»:

Իսկ ինչ վերաբերում է ամենակարեւորին՝ անձնական տվյալների գաղտնիությանը, ապա պիտի շտապենք տեղեկացնել, որ ցանցը չի ապահովում HTTPS, ինչը նշանակում է, որ ձեր տվյալները կարող են շատ հեշտությամբ գողանալ: Մ.Վարդանյանի խոսքով, ապահովություն չկա առհասարակ ողջ համացանցային տիրույթում, որեւէ կայք չի կարող չօգտագործել անձնական տվյալների հետ կապված ինֆորմացիան. «Եթե մարդիկ առհասարակ օգտվում են ինտերնետից, նշանակում է՝ իրենց անձնական ինֆորմացիան արդեն պատկանում է էլի ինչ-որ մեկին՝ բացի իրենցից: Եթե անգամ նրանք ասեն, որ օգտատերերի անձնական տվյալները չեն հրապարակվելու, ապա, միեւնույնն է, ցանկացած պահի կկարողանան փոխել իրենց օգտագործման պայմանները, այսինքն՝ ապահովություն առհասարակ ինտերնետում չկա: Նման ցանցերի դեպքում պարտադիր պայման է նաեւ ապահովել HTTPS, որն իրենից տեխնիկական անվտանգություն է ներկայացնում, բայց եթե չի ապահովվում, ապա այդտեղից ինֆորմացիա գողանալը, վերցնելն ավելի հեշտ է լինելու»:

Ինչպես հայտնի է, բոլոր խոշոր սոցիալական ցանցերն էլ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց պահանջարկը, հետաքրքրությունն իրենց ծառայությունների նկատմամբ: Ըստ մասնագետի, նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Tsu.co-ին. «Բոլոր ցանցերն էլ ստիպված են լինում հաճախակի փոփոխություններ կատարել իրենց ծրագրերում՝ օգտատերերին նորից գրավելու եւ պահելու համար: Ընդհանրապես՝ ակնկալվում է, որ 2015 թվականը սոցիալական ցանցերի տարի է լինելու: Գուցե հայտնվի ինչ-որ նոր ցանց, որ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի, ավելի հետաքրքիր եւ օգտակար ծառայություններ կառաջարկի: Այնուամենայնիվ՝ կգա մի ժամանակ, երբ մարդկանց այլեւս չեն հետաքրքրի սոցիալական ցանցերը, այդ թվում նաեւ Tsu.co-ն, որը մնայուն ոչինչ չի առաջարկում, տեխնիկապես որեւէ առավելություն չունի, գովազդային գաղափարախոսությունն էլ կապիտալիստական է, հավասարություն չկա»:

Մ.Վարդանյանը խորհուրդ է տալիս բոլոր հայ օգտատերերին պարզապես քիչ օգտվել սոցիալական ցանցերից եւ չշտապել եւս մեկ ցանցում ժամանակն անիմաստ սպանել, եթե, իհարկե, չկա որեւէ բան գովազդելու կարիք. «Ամեն ինչից էլ պետք է չափավոր եւ տեղին օգտվել: Եթե փորձենք կոնկրետ խորհուրդ տալ, ապա պետք է հորդորենք բոլոր ցանցերից պարզապես դուրս գալ եւ համեստորեն Twitter-ն օգտագործել կամ էլ Google-ը, որոնք թե՛ տեխնիկապես, թե՛ գաղափարապես ավելի հարուստ են եւ նպատակահարմար: Բայց եթե մարդիկ առհասարակ սոցիալական ցանցերը չկարեւորեն, իրենց փողն ինքնըստինքյան կշատանա, որովհետեւ ժամանակը կծախսեն ավելի կոնկրետ աշխատանքի վրա»:

Աստղիկ Իսկանդարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1676 դիտում

Շատ մոտ են նրան, որ եկեղեցիներից մեկը վարձով տան՝ քաղաքական շտաբ դարձնելու նպատակով. Ստեփանյան. տեսանյութ

Հրապարակվել է տեսանյութ՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանումից փրկված միակ ուղևորի մասնակացությամբ. ինչ է պատմում

Նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր դարձնելու հնարավորություն կա. Անդրեասյան

Ավելի են հիմնավորում՝ ինչու եկեղեցին պիտի գաղտնազերծվի, մաքրազերծվի, պարոն նախագահ, ինձ էլ համոզեցիք. Սաֆարյան

Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված, շատ ափսոս. Ռուբինյան

Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի թիկնապահները

Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել. լուսանկար

ԲԿ-ներից մեկի 5-րդ հարկի պատուհանից քաղաքացին ցած է նետվել, մահացել

Բելգիան ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում աջակցում է ՀՀ-ին. ՆԳ նախարարը հանդիպել է Աննելին Վան Բոսսյուին

Վաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել

Կայացել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. քննարկվել է վարչապետի հանձնարարականը

Անդրանիկ Քոչարյանը, Խաչատրյանը, Մեհրաբյանը մասնակցել են հայկական արտադրանքի նոր սպառազինության փորձարկումներին

Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից. Փաշինյանը ցավակցություն է հայտնել

Հուլիսի 1-ից ՀՀ-Վրաստան և հետադարձ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը կիրականացվի ուղևորների ցուցակի առկայությամբ

Հնդկական կործանված ինքնաթիռում գտնված բոլոր 242 անձինք զոհվել են

Այցերի վերաբերյալ տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն. Բաղդասարյանը՝ վարչապետի Թուրքիա գնալու մասին

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 12-ին

Ճամբարակում շենքի փլուզման հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. զոհերի թիվը հասել է 6-ի

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Ելփին բնակավայրի հարակից հատվածում

Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն

Հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել «Հասկի» ցեղատեսակի իր շանը

Վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում. Սինորյան

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է. Խուդաթյան

Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը Մարսելում կմասնակցեն «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահին

31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով կա 2 ձերբակալված

110 հաստատված զոհ կա, մյուսներին որոնում են. նոր մանրամասներ Հնդկաստանում կործանված ինքնաթիռից

Զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար

Լափելու գծով տարածաշրջանային բացառիկ առաջատար Քոչարյանի դուքյանապետը պնդում է՝ «գումար է լափվել». Ալեքսանյան

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Պայթեցման աշխատանքներ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին

Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆ

Հայտնաբերվել է 50-ամյա օտարերկրացին, որին ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժինը հետախուզում էր

FacePass-AMIO դեմքի նորարարական վճարաեղանակը հասանելի է նոր հասցեներում

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, ամպրոպ

Հնդկաստանից Լոնդոն մեկնող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. 242 ուղևորի ճակատագիրն անհայտ է

Այս գործընթացին միանալն իր կարևորությամբ համարժեք է ԽՍՀՄ տարիներին Մեծամորի ատոմակայանի կառուցմանը. Սարգսյան

ՀՀ մտածող մարդիկ շատ բան կորցրին՝ բաց թողնելով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի բանախոսությունը. Հակոբյան