Երևան
12 °C
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ անցյալ հինգշաբթի օրվանից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունը սկսել է «հավաքել» բոլոր նրանց, ովքեր որեւէ առնչություն են ունեցել Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան» հոլովակների նկարահանումներին։ Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ ոստիկանությունը մեկուկես տասնյակ մարդկանց էր հավաքել, մասնավորապես` «Շարմ» եւ «Պրոքսի» ընկերություններից, մարդկանց, ում ձեռքի տակ կարող էին հայտնվել չմոնտաժված այդ կադրերը։Մենք արդեն տեղեկացրել ենք, որ անցյալ հինգշաբթի օրվանից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունը սկսել է «հավաքել» բոլոր նրանց, ովքեր որեւէ առնչություն են ունեցել Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան» հոլովակների նկարահանումներին։ Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ ոստիկանությունը մեկուկես տասնյակ մարդկանց էր հավաքել, մասնավորապես` «Շարմ» եւ «Պրոքսի» ընկերություններից, մարդկանց, ում ձեռքի տակ կարող էին հայտնվել չմոնտաժված այդ կադրերը։ «Վեցում», ինչպես փոխանցում են ոստիկանության մեր աղբյուրները, տղաներին ոչ միայն անօրինական կերպով ժամերով պահել են, այլ նաեւ դաժան ծեծի ենթարկել։ Ոստիկանություն տարվածների մի մասին դեռ ուրբաթ գիշեր բաց էին թողել, իսկ մի մասին, ըստ մեր աղբյուրների, գիշերն էլ էին պահել։ Այսկերպ` 6-րդ վարչությունը փորձում է հայտնաբերել այն մարդկանց կամ մարդուն, ով Ազարյանի եւ Թոխատյանի մասնակցությամբ չմոնտաժված կադրերը տեղադրել է «YouTube»-ում։ Հիշեցնենք, որ այս կադրերում Ալբերտ Ազարյանը հայհոյում է Սերժ Սարգսյանին, իսկ Հրանտ Թոխատյանը` Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին։ Անցյալ շաբաթ, թեեւ ոստիկանությունից խոստացել էին մեզ պարզաբանում տալ կատարվածի կապակցությամբ, սակայն ավելի ուշ բոլոր իրավասու անձինք անհասանելի էին դարձել։ Երեկ մենք ոստիկանությունից կրկին փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչ գործի շրջանակներում են մարդիկ տարվել 6-րդ վարչություն, քանի հոգի են տարվել, եւ ինչու են նրանց ժամերով անօրինական կերպով պահել ու հետն էլ` ծեծի ենթարկել։ Մեր հարցումից մի քանի ժամ անց, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մուշեղ Կռոյանը մեզ ասաց հետեւյալը. «Նյութեր են նախապատրաստվում 6-րդ վարչությունում, պարզաբանումներ են կատարվում։ Չգիտեմ, թե քանի հոգու են տարել»։ Նշենք, սակայն, որ քրեադատավարական օրենսդրությամբ, առանց քրգործ հարուցելու` որեւէ մեկը չի կարող բերման ենթարկվել եւ հարցաքննվել։ Թերեւս, հենց դա էր պատճառը, որ սույն «գործի» շրջանակներում բոլորը 6-րդ վարչություն կանչվել էին զանգերով։ Նաեւ կրկին արձանագրենք, որ ոչ նկարահանումների ժամանակ անկեղծացած Ազարյանի եւ Թոխատյանի արարքների մեջ հակաօրինական տարր կա, եւ ոչ էլ` նրա կամ նրանց, ովքեր սույն կադրերը տեղադրել են «YouTube»-ում։ Բայց այստեղ խնդիրն այլ է։ Այն, որ Սերժ Սարգսյանի թիմը փորձել է իրականացնել «վհուկների որս», թերեւս, ակնհայտ է։ Կոնկրետ մարդիկ, սակայն, ի սկզբանե հաշվի առնելով, որ ինտերնետում սկանդալային այդ կադրերի տեղադրումը դրանք տեղադրողների համար անհետեւանք մնալ չեն կարող, փորձել են խաղալ սեփական խաղը եւ լուծել սեփական խնդիրները։ Իսկ խաղը սկսվել է Երեւանի քաղաքապետարանից։ Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Ավագանու նիստի ժամանակ, ԲՀԿ խմբակցություն-Գագիկ Բեգլարյան հերթական առճակատումից հետո, վերջինս իր աշխատասենյակ է հրավիրել 6 հոգու, այդ թվում` իր թիկնազորի պետին ու մամուլի քարտուղարին։ Քննարկման թեման, ըստ քաղաքապետարանում շրջանառվող խոսակցությունների, եղել է` ինչպե՞ս լուծել Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանի հարցը։ Ներկաներից մեկն առաջարկել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Վարդանյանի հետ։ Բեգլարյանը, սակայն, դեմ է եղել այդ տարբերակին եւ առաջարկել է «փորել» եւ նրա դեմ լուրջ «կոմպրոմատներ» գտնել։ Բեգլարյանի մամուլի քարտուղարն էլ ասել է, թե` պիտի այնպես անեն, որ սույն անձը հարվածներն իր թիմից ստանա։ Մի խոսքով, խնդիր է դրվել` հարվածել Բեգլարյանի դեմ դուրս եկած Արման Վարդանյանին։ Իսկ դրա համար, ինչպես ցույց են տալիս որոշ փաստեր, օգտագործվել են հենց հայտնի կադրերը։ Այսպես, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Առաքելյանը, ով նաեւ «Պրոքսիի» ղեկավարներից է եղել, Բեգլարյանի մամուլի քարտուղար Արամ Հարությունյանի հետ ծանոթանալու ժամանակ (դեռեւս Ավագանու ընտրություններից առաջ) նրան ցույց է տվել նախագահական ընտրությունների ժամանակ իրենց նկարահանած տեսահոլովակները։ Որպեսզի ապացուցես, որ այդ նկարահանումները դու ես կատարել, որպես կանոն, պետք է ցույց տաս նաեւ նկարահանման պրոցեսից կադրեր։ Եւ ահա, Աշոտ Առաքելյանը, ըստ մեր տեղեկությունների, Հարությունյանին ցույց է տվել հենց Ազարյանի ու Թոխատյանի հայտնի սկանդալային կադրերը։ Այսպիսով, Բեգլարյանի մամուլի քարտուղար Արամ Հարությունյանը Բեգլարյանի նախընտրական PR-ը պատվիրել է հենց «Պրոքսիին», իսկ հետագայում էլ` Աշոտ Առաքելյանը դարձել է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը։ Իսկ հայտնի կադրերը անցել են Բեգլարյանի մամուլի քարտուղարի տրամադրության տակ։ Այդ կադրերը առաջին անգամ «YouTube»-ում հայտնվեցին հետեւյալ «նիքով»` 055000001։ Ըստ իշխանական մեր աղբյուրների, տեղեկություններ կան, որ հենց այդպիսի հեռախոսահամար օրեր առաջ «Orange»-ից Բեգլարյանի համար ձեռք է բերել Աշոտ Առաքելյանը։ Երեկ երբ Առաքելյանին հարցրեցինք, թե արդյո՞ք այդ համարի մասին սահմանափակ թվով մարդիկ են իմացել, թե՞ իմացողների շրջանակն ավելի լայն է եղել, նա հայտարարեց, թե շատ զբաղված է, հարմար ժամանակ չենք զանգել, ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, եւ անջատեց հեռախոսը (ի դեպ, Առաքելյանը եւս կանչված է եղել 6-րդ վարչություն)։ Բացի այս, երբ տեսանյութը հայտնվեց «YouTube»-ում, այնտեղ հայտնվեց հետեւյալ մեկնաբանությունը` «նախորդ իշխանության օրոք նման բաներ չէին կարող լինել»։ Այսինքն, սրանով ի ցույց դրվեց, որ պրոքոչարյանական ուժերն են «ռասկրուտկա» անում սույն կադրերը։ Այնուհետեւ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, սեփական նախաձեռնությամբ 6-րդ վարչությունում է հայտնվել ինքը` Արամ Հարությունյանը, եւ հայտարարել, թե այս ամենն ուղղված է Երեւանի քաղաքապետարանի դեմ։ Արդյունքում, փաստորեն, ստացվում է, որ քաղաքապետարանում հայտնված այդ կադրերը «YouTube»-ում տեղադրել են իբր ԲՀԿ-ականները, որոնք պետք է պատասխան տան իրենց արածի համար։ Ինչեւէ, հետաքննությունը 6-րդ վարչությունում դեռ շարունակվում է։ Ակնհայտ է, սակայն, մի բան, ներիշխանական հակասությունները գնալով ավելի են թեժանում, եւ այս ամենը հնարավոր չէ չդիտել ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների կոնտեքստում։ Հիշեցնենք նաեւ, որ Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանն իրար հանդեպ առանձնակի ատելություն են տածում, ինչը գնալով ավելի հրապարակային բնույթ է ստանում։ «Վեցում», ինչպես փոխանցում են ոստիկանության մեր աղբյուրները, տղաներին ոչ միայն անօրինական կերպով ժամերով պահել են, այլ նաեւ դաժան ծեծի ենթարկել։ Ոստիկանություն տարվածների մի մասին դեռ ուրբաթ գիշեր բաց էին թողել, իսկ մի մասին, ըստ մեր աղբյուրների, գիշերն էլ էին պահել։ Այսկերպ` 6-րդ վարչությունը փորձում է հայտնաբերել այն մարդկանց կամ մարդուն, ով Ազարյանի եւ Թոխատյանի մասնակցությամբ չմոնտաժված կադրերը տեղադրել է «YouTube»-ում։ Հիշեցնենք, որ այս կադրերում Ալբերտ Ազարյանը հայհոյում է Սերժ Սարգսյանին, իսկ Հրանտ Թոխատյանը` Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին։ Անցյալ շաբաթ, թեեւ ոստիկանությունից խոստացել էին մեզ պարզաբանում տալ կատարվածի կապակցությամբ, սակայն ավելի ուշ բոլոր իրավասու անձինք անհասանելի էին դարձել։ Երեկ մենք ոստիկանությունից կրկին փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչ գործի շրջանակներում են մարդիկ տարվել 6-րդ վարչություն, քանի հոգի են տարվել, եւ ինչու են նրանց ժամերով անօրինական կերպով պահել ու հետն էլ` ծեծի ենթարկել։ Մեր հարցումից մի քանի ժամ անց, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մուշեղ Կռոյանը մեզ ասաց հետեւյալը. «Նյութեր են նախապատրաստվում 6-րդ վարչությունում, պարզաբանումներ են կատարվում։ Չգիտեմ, թե քանի հոգու են տարել»։ Նշենք, սակայն, որ քրեադատավարական օրենսդրությամբ, առանց քրգործ հարուցելու` որեւէ մեկը չի կարող բերման ենթարկվել եւ հարցաքննվել։ Թերեւս, հենց դա էր պատճառը, որ սույն «գործի» շրջանակներում բոլորը 6-րդ վարչություն կանչվել էին զանգերով։ Նաեւ կրկին արձանագրենք, որ ոչ նկարահանումների ժամանակ անկեղծացած Ազարյանի եւ Թոխատյանի արարքների մեջ հակաօրինական տարր կա, եւ ոչ էլ` նրա կամ նրանց, ովքեր սույն կադրերը տեղադրել են «YouTube»-ում։ Բայց այստեղ խնդիրն այլ է։ Այն, որ Սերժ Սարգսյանի թիմը փորձել է իրականացնել «վհուկների որս», թերեւս, ակնհայտ է։ Կոնկրետ մարդիկ, սակայն, ի սկզբանե հաշվի առնելով, որ ինտերնետում սկանդալային այդ կադրերի տեղադրումը դրանք տեղադրողների համար անհետեւանք մնալ չեն կարող, փորձել են խաղալ սեփական խաղը եւ լուծել սեփական խնդիրները։ Իսկ խաղը սկսվել է Երեւանի քաղաքապետարանից։ Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Ավագանու նիստի ժամանակ, ԲՀԿ խմբակցություն-Գագիկ Բեգլարյան հերթական առճակատումից հետո, վերջինս իր աշխատասենյակ է հրավիրել 6 հոգու, այդ թվում` իր թիկնազորի պետին ու մամուլի քարտուղարին։ Քննարկման թեման, ըստ քաղաքապետարանում շրջանառվող խոսակցությունների, եղել է` ինչպե՞ս լուծել Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանի հարցը։ Ներկաներից մեկն առաջարկել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Վարդանյանի հետ։ Բեգլարյանը, սակայն, դեմ է եղել այդ տարբերակին եւ առաջարկել է «փորել» եւ նրա դեմ լուրջ «կոմպրոմատներ» գտնել։ Բեգլարյանի մամուլի քարտուղարն էլ ասել է, թե` պիտի այնպես անեն, որ սույն անձը հարվածներն իր թիմից ստանա։ Մի խոսքով, խնդիր է դրվել` հարվածել Բեգլարյանի դեմ դուրս եկած Արման Վարդանյանին։ Իսկ դրա համար, ինչպես ցույց են տալիս որոշ փաստեր, օգտագործվել են հենց հայտնի կադրերը։ Այսպես, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Առաքելյանը, ով նաեւ «Պրոքսիի» ղեկավարներից է եղել, Բեգլարյանի մամուլի քարտուղար Արամ Հարությունյանի հետ ծանոթանալու ժամանակ (դեռեւս Ավագանու ընտրություններից առաջ) նրան ցույց է տվել նախագահական ընտրությունների ժամանակ իրենց նկարահանած տեսահոլովակները։ Որպեսզի ապացուցես, որ այդ նկարահանումները դու ես կատարել, որպես կանոն, պետք է ցույց տաս նաեւ նկարահանման պրոցեսից կադրեր։ Եւ ահա, Աշոտ Առաքելյանը, ըստ մեր տեղեկությունների, Հարությունյանին ցույց է տվել հենց Ազարյանի ու Թոխատյանի հայտնի սկանդալային կադրերը։ Այսպիսով, Բեգլարյանի մամուլի քարտուղար Արամ Հարությունյանը Բեգլարյանի նախընտրական PR-ը պատվիրել է հենց «Պրոքսիին», իսկ հետագայում էլ` Աշոտ Առաքելյանը դարձել է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը։ Իսկ հայտնի կադրերը անցել են Բեգլարյանի մամուլի քարտուղարի տրամադրության տակ։ Այդ կադրերը առաջին անգամ «YouTube»-ում հայտնվեցին հետեւյալ «նիքով»` 055000001։ Ըստ իշխանական մեր աղբյուրների, տեղեկություններ կան, որ հենց այդպիսի հեռախոսահամար օրեր առաջ «Orange»-ից Բեգլարյանի համար ձեռք է բերել Աշոտ Առաքելյանը։ Երեկ երբ Առաքելյանին հարցրեցինք, թե արդյո՞ք այդ համարի մասին սահմանափակ թվով մարդիկ են իմացել, թե՞ իմացողների շրջանակն ավելի լայն է եղել, նա հայտարարեց, թե շատ զբաղված է, հարմար ժամանակ չենք զանգել, ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, եւ անջատեց հեռախոսը (ի դեպ, Առաքելյանը եւս կանչված է եղել 6-րդ վարչություն)։ Բացի այս, երբ տեսանյութը հայտնվեց «YouTube»-ում, այնտեղ հայտնվեց հետեւյալ մեկնաբանությունը` «նախորդ իշխանության օրոք նման բաներ չէին կարող լինել»։ Այսինքն, սրանով ի ցույց դրվեց, որ պրոքոչարյանական ուժերն են «ռասկրուտկա» անում սույն կադրերը։ Այնուհետեւ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, սեփական նախաձեռնությամբ 6-րդ վարչությունում է հայտնվել ինքը` Արամ Հարությունյանը, եւ հայտարարել, թե այս ամենն ուղղված է Երեւանի քաղաքապետարանի դեմ։ Արդյունքում, փաստորեն, ստացվում է, որ քաղաքապետարանում հայտնված այդ կադրերը «YouTube»-ում տեղադրել են իբր ԲՀԿ-ականները, որոնք պետք է պատասխան տան իրենց արածի համար։ Ինչեւէ, հետաքննությունը 6-րդ վարչությունում դեռ շարունակվում է։ Ակնհայտ է, սակայն, մի բան, ներիշխանական հակասությունները գնալով ավելի են թեժանում, եւ այս ամենը հնարավոր չէ չդիտել ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների կոնտեքստում։ Հիշեցնենք նաեւ, որ Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանն իրար հանդեպ առանձնակի ատելություն են տածում, ինչը գնալով ավելի հրապարակային բնույթ է ստանում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը
ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը
Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT