Երևան
12 °C
Ուռուցքաբանական հիվանդություններն իրենց տարածվածությամբ աշխարհում գրավում են երկրորդ տեղը՝ սիրտ-անոթային հիվանդություններից հետո:
Հայաստանում նույնպես քաղցկեղը հաղթարշավ է սկսել, եւ, օրինակ, 1990-ականների վերջից մինչեւ 2014 թվականը հիվանդացությունն աճել է 80 տոկոսով, իսկ մահացության ցուցանիշը՝ 90 տոկոսով: Ընդ որում՝ դրանց մեծ մասը՝ 58 տոկոսը, հայտնաբերվում են արդեն հիվանդության զարգացման վերջին փուլերում, քանի որ հիվանդն ուշ է դիմում բժշկի:
Իսկ քաղցկեղի բուժումը, ինչպես հայտնի է, աստղաբաշխական թվերի հետ է կապվում, սակայն մի շարք դեպքերում այդ հոգսը ամբողջությամբ կամ մասնակի պետությունը վերցնում է իր վրա: Միայն թե, օրինակ, Երեւանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը կարծես թե այնքան էլ չի ցանկանում, որ անվճար բուժօգնության իրավունք ունեցող հիվանդները մանրամասներ իմանան այդ մասին: Տվյալ հարցերի շուրջ նրա հետ փորձում ենք զրուցել արդեն ավելի քան մեկ շաբաթ: Ըստ պայմանավորվածի, գնում ենք կենտրոն, հայտարարում է, որ իրեն հարցազրույցի մասին ոչինչ չի ասվել, ուստի մեզ տրամադրելու շատ ժամանակ չունի: Առաջարկում է այցելել մի քանի օրից: Բայց պայմանավորված ժամից առաջ պարզում ենք, որ նրան էլի հարմար չէ պատասխանել մեր հարցերին: Հաջորդ օրը՝ նույնպես: Իսկ արդեն երեկ, երբ նորից հարցազրույցի պայմանավորվածություն ունեինք, Տանանյանը մեզ սպասեցրեց 30 րոպե: Հետո նրա օգնականն առաջարկեց համբերել եւս մի որոշ ժամանակ: Ինքնահաստատվել փորձող այս պարոնին, սակայն, մենք թողեցինք իր տրյուկների հետ եւ ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողներին տրամադրվող անվճար բուժօգնության վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանից: Ուռուցքաբանության կենտրոնում, ի դեպ, պատին փակցված որեւէ ծանուցում չկար, թե ով կարող է օգտվել անվճար բժշկական ծառայություններից եւ որ ծառայություններն են դրանք: Կենտրոնի աշխատակիցները հավաստիացնում էին, որ դա պայմանավորված է սկսված վերանորոգման աշխատանքներով:
Նշենք, որ անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն հետեւյալ սոցիալական խմբերը.
1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30,00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
2. 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
3. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձինք
4. Վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանում
5. Մինչեւ 7 տարեկան երեխաներ
6. Հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչեւ 18 տարեկան)
7. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչեւ 18 տարեկան) եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք (որոնց ծնողները հրաժարվել են կամ ծնողական իրավունքից զրկվել են մինչեւ երեխայի 18 տարեկանը)
8. Մինչեւ 8 տարեկան եւ 12 տարեկան երեխաներ (9,10,11 տարեկաններին չի վերաբերում), ինչպես նաեւ 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձինք՝ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով
9. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչեւ 18 տարեկան)
10. Բազմազավակ (մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
11. Մինչեւ 18 տարեկան՝ դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ
12. Միածնող երեխաներ (մինչեւ 18 տարեկան)
13. Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
14. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց՝ նաեւ հիվանդանոցային փորձաքննություն)
15. Զինծառայողներ եւ նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
16. Փրկարարական ծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքի անդամներ
17. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք եւ ազատազրկման դատապարտվածներ
18. Մանկատներում եւ ծերանոցներում խնամվողներ
19. Բռնադատվածներ
20. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
21. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձինք
22. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքի անդամները
Վերը նշված սոցիալական խմբերի մեջ մտնող անձինք ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում, անկախ այն բանից՝ հայտնաբերված ուռուցքը չարորակ է, թե բարորակ, իրավունք ունեն անվճար վիրահատության ենթարկվել: Վիրահատությունից առաջ անհրաժեշտ հիվանդանոցային նախապատրաստական բուժման, ինչպես նաեւ հետվիրահատական բուժման համար նույնպես հիվանդը չպետք է վճարի: Ընդ որում՝ այդ ընթացքում օգտագործվող որեւէ դեղորայք նրանից չպետք է պահանջվի: Թվարկված ավելի քան 20 սոցիալական խմբերի ներկայացուցիչների համար անվճար են նաեւ լաբորատոր-գործիքային բոլոր հետազոտությունները:
Նրանք չպետք է վճարեն նաեւ ճառագայթային բուժման դեպքում:
Իսկ ինչ վերաբերում է քիմիաթերապեւտիկ միջոցառումներին, ապա այստեղ կան որոշակի սահմանափակումներ: Առողջապահության նախարարությունը, ինչպես մեզ փոխանցեց բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, պատրաստակամություն է հայտնում քիմիաթերապեւտիկ 1 կուրսի համար բուժհաստատությանը վճարել 60 հազար դրամ, իսկ տարեկան՝ 300 հազար: Հիշեցնենք, որ պետպատվերով անվճար բուժում նշանակում է, որ հիվանդի փոխարեն առողջապահական հաստատությանը վճարում է պետությունը: Ուստի, սահմանված գումարի շեմն անցնելու դեպքում, այսինքն՝ եթե ծախսվեն հավելյալ քիմիապրեպարատներ, ապա լրացուցիչ այդ ծախսի դիմաց պետք է փոխհատուցի ինքը՝ հիվանդը: Ընդ որում՝ պետությունը հանձն է առնում փոխհատուցել քիմիաթերապիայի համար անհրաժեշտ միայն այն դեղորայքի դիմաց, որը ներառված է իր կողմից հաստատված ցանկի մեջ: Դրանք 15 անուն պրեպարատներ են, որոնք, ինչպես մեր զրույցում նշեց Ծաղիկ Վարդանյանը, վերջին սերնդի դեղորայքը չեն եւ ձեռք են բերվում մարդասիրական խողովակներով կամ կենտրոնական գնումներով: Ու եթե հիվանդը չի ցանկանում օգտվել դրանից, ապա նախընտրած այլ տարբերակների համար պետք է պատրաստ լինի վճարել: Իսկ քիմիապրեպարատների ցանկում ընդգրկված են հետեւյալ դեղերը. դոքսոռուբիցին 10 մգ. (սրվակ), ցիսպլատին 50մգ (սրվակ), ցիկլոֆոսֆան 200մգ (սրվակ), վինկրիստին 1մգ (սրվակ), վինբլաստին 5մգ (սրվակ), էտոպոզիտ 100մգ (սրվակ), դակարբազին 200մգ (սրվակ), վինորելբին 10մգ, բլեոմիցին 15մգ (սրվակ), կարբոպլատին 450մգ, բոնկուր 4մգ, ֆտորուրացիլ 250մգ, պակլիտակսել 150մգ, մետոտրեկսատ 50մգ (սրվակ), Լեյկերան 2 մգ (հաբ): Ու այս դեղերի համար էլ, ինչպես արդեն նշեցինք, պետությունը վճարելու է տարեկան միայն 300 հազար դրամի չափով:
Վերը նշված սոցիալական խմբերի համար անվճար է նաեւ չարորակ հիվանդությունների սիմպտոմատիկ (ստացիոնար) բուժումը: Եւ այս դեպքում էլ բժիշկը հիվանդից չպետք է գումար պահանջի ո՛չ լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար, ո՛չ էլ բուժման նպատակով ծախսվող դեղերի: Իսկ այն դեպքում, երբ ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող անձանց նշանակվում է արտահիվանդանոցային բուժում, նրանք իրենց տարածքային պոլիկլինիկաներից կարող են ստանալ միայն այնպիսի դեղորայք, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված հիմնական դեղորայքի ցանկում: Ի դեպ՝ միայնակ չաշխատող կենսաթոշակառուները նույնպես իրավունք ունեն արտոնյալ պայմաններով (անվճար) դեղորայք ստանալ:
Թվարկված սոցիալական խմբերի հիվանդներին բուժհաստատությունը պարտավոր է ապահովել նաեւ անվճար հիվանդասենյակներով, եթե անգամ իր բոլոր հիվանդասենյակները վճարովի են:
Հ.Գ. Ուռուցքաբանության կենտրոնում երեկ հանդիպեցինք Ստեփանավանից ժամանած երիտասարդ մի կնոջ, ով թեպետ զինծառայողի կին էր ու հետեւաբար՝ նշված սոցիալական խմբերում էր, ասել է թե՝ ուներ անվճար բուժօգնություն ստանալու իրավունք, այդ մասին տեղյակ չէր եւ ամբողջ երկու ամիսը, ինչ հայտնաբերվել էր չարորակ գոյացությունը, բուժում է ստացել վճարովի հիմունքներով: Նա հույս ուներ, որ երբ հաշմանդամության խումբ ստանա, այլեւս վճարումներ չի կատարի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը
Հայաստան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարի և Միրզոյանի քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Իրան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը
Պարգևատրվել են Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներն ու ստորաբաժանումների ղեկավարները
Ծնողական ժամի նպատակն է աջակցել մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողին. Արսեն Թորոսյանը մանրամասնել է նախագիծը
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի պոմպակայաններից մեկին
Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պառավաքար գյուղում երկհարկանի տուն է այրվել
«Ուժեղ Հայաստան»-ը հաստատեց ցուցակի առաջին 30 թեկնածուին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է․ Իոաննիսյան
Ալավերդիում բեռնատարը հարվածել է պատշգամբի երկաթբետոնե հենասյուներին, հայտնվել հարևան տան բակում․ կա տուժած
Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը․ ֆեյսբուքյան 17 էջ է ստեղծվել․ որոնք են դրանք
ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ
Պաշտոնանկություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում
Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան
Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին ձեզ կուղարկի ձեր տերերի մոտ, որպեսզի անտերության զգացողությունը հաղթահարեք
Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան
Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
Կալուգայի Սամոն 2-րդ անգամ է Կանդազ բերում. Մարտի 1-ի բանդայի բոլոր անդամներ հետ հատ-հատ էլ նկարվես՝ չի օգնի
Փոխվարչապետն ու «Քրոնիմետ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Պիլարսկին քննարկել են ներդրումների հնարավորությունները
Դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո
Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Բոլոր հիմքերը կան, որ Բջնին զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնա․ «Բջնի ամրոց»-ի ճանապարհը հիմնանորոգվել է
TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր
Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենը վճարային գործառույթների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ
Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը
Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
Զարթոնքի կամրջի ասֆալտի՝ մեկ տարի չդիմանալու մասին լուրն ապատեղեկատվություն և մանիպուլյացիա է. ՏԿԵՆ
ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը
Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Նման բան առաջին անգամ եմ տեսնում՝ դպրոցում լինեն դահուկներ. վարչապետն այցելել է Քաղսիի նորակառույց դպրոց
Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ. Պապոյան
Հիացած եմ, հոյակապ է. վարչապետն այցելել է «Պիոն» ընկերության հիմնած վարդերի ջերմատուն. տեսանյութ
Ավդալյանն իր օրինակով ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որ կանայք չվախենան հասարակական կարծրատիպերից. նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT