Բնակիչներին նվիրաբերելու են շենքեր, որոնք սեյսմակայուն չեն

03/06/2015 schedule18:45

ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը (ՊԳԿՎ) որոշել է Երեւանի Նազարբերկյան փողոցի 48 շենքի 7 բնակարաններ նվիրաբերել դրանցում բնակվող ընտանիքներին: ՊԳԿՎ-ն այդ հարցը կներկայացնի կառավարության առաջիկա նիստում: Շենքը գտնվում է 17-րդ թաղամասում: Այն անավարտ է, սակայն նշված ընտանիքները տարիներ շարունակ բնակվել են այդտեղ: «Սեյսմակայուն շինարարության եւ կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտի» կողմից կատարած ուսումնասիրություններով՝ շենքի տեխնիկական վիճակը «անբավարար» է: ՊԳԿՎ-ն կառավարություն ներկայացրած որոշման նախագծի հիմնավորումների մեջ նշել է, թե նշված ընտանիքները սոցիալապես անապահով են, սակայն, միաժամանակ, բնակիչների առաջ պայման է դրվել, որ նրանք պարտավորվում են «իրենց միջոցների հաշվին մասնակցություն ցուցաբերել Նազարբեկյան 48 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման եւ բարեկարգման աշխատանքներին՝ ընդհանուր օգտագործման գույքի բաժնային մասին համամասնորեն»: Փաստորեն՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող ահռելի շենքի ամրացման ֆինանսավորման մի մասը պետք է կատարեն անապահով ընտանիքները: Որքան էլ դա տրամաբանական հնչի, գործնականում դժվար թե այդ ընտանիքները կարողանան իրենց աղքատիկ բյուջեից մասհանումներ կատարել շենքի ամրացման՝ չափազանց թանկ աշխատանքների թեկուզ մի մասի համար: Այդ նպատակով նշված ընտանիքները նույնիսկ վարկ չեն կարող վերցնել, որովհետեւ  որոշման նախագծով՝ նրանք առաջիկա 10 տարիների ընթացքում իրավունք չեն ունենալու վաճառել կամ բանկում գրավադրել այդ բնակարանները: Մի խոսքով՝ այդ ընտանիքներն առաջիկա 10 տարիներին ուղղակի պարտավոր են բնակվել սեյսմակայունության հետ խնդիրներ ունեցող այդ շենքում: Որոշման նախագծում նման կետ ներառելու իմաստը այնքան էլ չի հասկացվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
799 դիտում

Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի արժանապատվության, իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ

ԱՄՆ-ը հայտարարել է՝ փրկել են Իրանում խոցված կործանիչի 2-րդ օդաչուին. ինչպես է եղել բարդագույն գործողությունը

Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը

Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի

Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ

ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ

Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հայաստանի պատմությունը վկայում է հաերի ուժի մասին. փորձություններն անցողիկ են, վերածնունդը՝ հնարավոր. Մարագոս

Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին. լուսանկարներ

Մահացել է Զորի Բալայանը

Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը

Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն

Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման

Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ

Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է

«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով

Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ