Երևան
12 °C
Այս կիրակի՝ հուլիսի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վերջինս հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Համաձայն Ավետարանի՝ Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է: Ինչպես ավետարանիչներն են վկայում, Պայծառակերպությունն արտաքնապես դրսևորվեց լուսավոր իրողությամբ, երբ Քրիստոսի ամբողջ մարմինը, դեմքը, զգեստները լույսի պես փայլում էին, և այդ լույսի մեջ Քրիստոս բացահայտեց իր աստվածային էությունը: Պայծառակերպության ամբողջ խորհուրդն ու իմաստը մեզ համար կարևորվում է հատկապես հոգևոր վերափոխմամբ, հոգևոր զարթոնքի, աստվածային ներկայության բացահայտման խորհրդով:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Ժողովրդական սովորույթներից է տոնի ժամանակ միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է:
Վարդավառ ժողովրդական անվանումը գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունը կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով հայտնեց իր Աստվածությունը:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը, իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է:
Ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի՝ Վարդավառի այս ժողովրդական ավանդույթներն ու սովորույթները, սակայն, վերականգնելու, ճիշտ մեկնաբանելու, մասսայականացնելու և դրանց ավելի մեծ նշանակություն հաղորդելու խնդիր ունենք այսօր. «Եթե մենք մտածում ենք, որ իրար վրա ջուր լցնելով Վարդավառը կատարեցինք, ապա սխալվում ենք, քանի որ առաջին ու ամենակարևոր պայմանը սուրբ պատարագին մասնակցելն է: Իհարկե, շատ հաճախ սխալ է մեկնաբանվում Վարդավառի բուն էությունը, խորհուրդը և սխալ են ներկայացվում ավանդույթները: Մանավանդ սովետական շրջանի ընթացքում, երբ եկեղեցիները գրեթե չեն գործել, հոգևորականները քիչ են եղել, մարդիկ այդ ավանդույթները կատարել են այնպես, ինչպես իրենք են հիշել, պատկերացրել: Չի եղել մեկը, որ այդ մարդկանց սովորեցնի, թե ինչպես պետք է նշել Վարդավառը, ինչպես պահել ավանդույթները: Դրա համար սովետական շրջանից հետո բավականին աղճատված վիճակ է առաջացել: Մենք այսօր արդեն այդ ավանդույթները վերականգնելու գործընթացի մեջ ենք, բայց հնարավոր չէ այդ 70 տարիների չարածը մի քանի տարում միանգամից վերականգնել: Դրա համար աշխատանք է պետք»,- երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց նա:
Աստղիկ Իսկանդարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանդիպումը անհրաժեշտ էր և արդյունավետ. Պեսկովը՝ Պուտինի ու Փաշինյանի վերջին հանդիպման մասին
ՀՀ վարչապետը, նախագահն ու Կառավարության անդամները ներկա են գտնվել Սուրբ Հարության պատարագին. լուսանկարներ
Ռուսաստանն ունի իրավունք՝ Հայաստանի հետ քննարկելու առաջիկա ընտրությունները. Պեսկով
Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով
Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի արժանապատվության, իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
ԱՄՆ-ը հայտարարել է՝ փրկել են Իրանում խոցված կործանիչի 2-րդ օդաչուին. ինչպես է եղել բարդագույն գործողությունը
Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը
Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի
Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ
ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ
Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ
Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայաստանի պատմությունը վկայում է հաերի ուժի մասին. փորձություններն անցողիկ են, վերածնունդը՝ հնարավոր. Մարագոս
Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին. լուսանկարներ
Մահացել է Զորի Բալայանը
Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը
Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն
Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման
Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ
Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի
Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է
«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով
Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը
Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ
Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել
Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար
Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում
Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են
Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT