Երևան
12 °C
Ոչ ոք չնկատեց, թե ինչպես Հարություն Փամբուկյանը (նկարում՝ աջից) շարքային գործարարից, որին ստուգող կազմակերպությունները օր ու արեւ չէին տալիս, վերածվեց իշխանական ֆավորիտի: Ու հիմա հանրապետություն թիվ մեկ բենզին ներկրողը ոչ թե Միխայիլ Բաղդասարովն է (նկարում՝ ձախից մեջքով), այլ նույն ինքը՝ Հարություն Փամբուկյանը: Սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, Փամբուկյանը աճելու դեռ շատ տեղ ունի: Նա կարող է նաեւ դառնալ հանրապետության թիվ մեկ էներգաբաշխողը: Համենայնդեպս, իրադարձությունները զարգանում են հենց այս ուղղությամբ:
***
Հայաստանի ԲՑ-երի մասնավորեցման գործը սրընթաց զարգացումներ է ապրում: Մեր թերթի հուլիսի 9-ի համարում լուր հրապարակվեց, որ ռուսական եւ ուկրաինական կապիտալով մի ընկերություն հետաքրքրվում է ԲՑ-երով, եւ կառավարության հուլիսի 18-ի նիստում որոշում կայացվեց վերսկսել մասնավորեցման գործընթացը, որը դադարել էր մոտ մեկ տարի առաջ:
Մեր հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը: ԲՑ-երի պոտենցիալ գնորդը «Միդլենդ ռեսուրսեզ հոլդինգ» ընկերությունն է: Վերջինս տիրապետում է «Կիեւէներգո» ընկերության բաժնետոմսերի 12 տոկոսին, որոշ փայ ունի «Զապորոժօբլէներգո» ընկերությունում, «Զապորոժստալ» ընկերության բաժնետոմսերի 1/3-ի փայատերն է եւ այլն: Ընկերությունը նաեւ հայկական «Մաքսֆրուտ»-ի բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերն է:
«Միդլենդ ռեսուրսեզ հոլդինգ» ընկերության ծագումնաբանությունը դժվար է հստակեցնել. հիմնադիրները, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ռուսաստանցիներ են, չնայած, որպես նախագահ հանդես է գալիս կանադացի Ալեքս Շնայդերը, գործունեության աշխարհագրությունը հիմնականում ԱՊՀ երկրներն են, գրանցված է օֆշորային գոտում՝ Նորմանդյան կղզիներում: Այստեղ էր գրանցված նաեւ հանրահայտ «TWT» ընկերությունը: Մի խոսքով, բավական տարօրինակ ընկերություն է: Չնայած դրան, ԲՑ-երի մասնավորեցման գործընթացը ամբողջությամբ հարմարեցվում է այս ընկերությանը: Մասնավորապես մրցույթի պայմաններից հանվել է մի կարեւորագույն կետ՝ այլեւս պարտադիր չէ, որ մրցույթին մասնակցող ընկերությունը էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում փորձ ունենա: Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի ԲՑ-երը ձեռք բերելուց հետո «Միդլենդ ռեսուրսեզ հոլդինգ»-ը, որի մասնագիտացումը սեւ մետալուրգիան է, մտադիր է մենենջմենթը հանձնել էներգետիկայի ոլորտում մասնագիտացած ամերիկյան մի ընկերության:
Տարօրինակ է նաեւ մասնավորեցման սրընթացությունը: Էներգետիկայի նախարարությունից տեղեկացանք, որ մասնավորեցման վերսկսված գործընթացը նախատեսվում է ավարտել մինչեւ այս ամսվա վերջ: Փաստորեն, անսպասելիորեն խաղի մեջ մտած մի անհայտ ընկերության շնորհիվ հնարավոր է, որ ավարտվի ավելի քան երկու տարի Համաշխարհային բանկի խիստ հսկողության տակ իրականացվող այս գործընթացը, որին մասնակցել են աշխարհահռչակ ընկերություններ, որի շուրջ այդքան կրքեր են բորբոքվել, որը բազմիցս ընդունել է քաղաքական երանգներ: Ընդ որում, պոտենցիալ գնորդից պահանջվեց ընդամենը երկու ամիս՝ մեր իշխանությունների հետ լեզու գտնելու համար: Սակայն աներկբա պնդումներ անելը, կարծես, թե վաղ է: Խնդիրն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, «Միդլենդ ռեսուրսեզ հոլդինգ» ընկերության նկատմամբ որոշակի վերապահումներ ունեն ՀԲ-ի հայաստանյան գրասենյակում, որտեղ, ինչպես հայտնի է անտարբեր չեն ԲՑ-երի մասնավորեցմանը վերաբերող եւ ոչ մի մանրամասնության նկատմամբ: Բացի այդ, կառավարությունը չի դադարեցրել ԲՑ-երը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթը, որն ավարտվելու է սեպտեմբերի 16-ին:
Բայց այս պատմության մեջ ամենահետաքրքիրը ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի դերն է: «Միդլենդ ռեսուրսեզ հոլդինգ» ընկերությունը Փամբուկյանի վաղեմի գործընկերն է. վերը նշված «Մաքսֆրուտ» ընկերության բաժնետոմսերի երկրորդ կեսը հենց Փամբուկյանինն է: Ընդհանրապես պետք է նկատել, որ ի դեմս Հ.Փամբուկյանի հայկական օլիգարխների երկնակամարում մեր աչքի առաջ մի նոր աստղ է ծնվում: Ընդամենը 2-3 ամիս առաջ Փամբուկյանի սեփականությունը հանդիսացող «Մաքս Գրուպ»-ը դարձավ հիմնական բենզին ներմուծող ընկերություններից մեկը: Քոչարյանն էլ վերջին շրջանում հաճախ է այցելում Փամբուկյանի կալվածքները, վերջինս էլ Քոչարյանին հաճախ է ուղեկցում արտասահմանյան ճանապարհորդություններում:
Այլ կերպ ասած, Փամբուկյանը դարձել է Քոչարյանի նոր ֆավորիտը: Ճիշտ նույն կարգավիճակը ժամանակին պատկանում էր Հրանտ Վարդանյանին:
Հայկ Գեւորգյան
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի օգոստոսի 13-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT