Երևան
12 °C
Փաստահավաք խումբն ուսումնասիրեց 2008 թ. մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի նյութերը, պարզաբանումներ ստացավ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի հատուկ միջոցների կիրառման խմբի անդամներ Մկրտիչ Ղարիբյանից եւ Վարդան Սահակյանից, ՀՀ ՈՍ 1001 զորամասի հատուկ միջոցների կիրառման խմբի անդամներ Ավետիք Աթաբեկյանից եւ Լեւոն Հակոբյանից, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի ղեկավար սպաներ` ՀՀ ՈՍ զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանից, ՀՀ ՈՍ զորքերի հատուկ նշանակության ջոկատի (1001 զորամաս) հրամանատար Բագրատ Խաչատրյանից, նույն ջոկատի հրամանատարի տեղակալ Մարտիրոս Դավրանյանից, ՀՀ ՈՍ թիվ 1033 զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Արմեն Անտոնյանից, որոնցից ղեկավար անձնակազմը տվել է հատուկ միջոցների կիրառման հրամանը, իսկ խմբի անդամները կիրառել են։ Փաստահավաք խումբ հրավիրվեցին նաեւ հատուկ միջոցների կիրառման արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած Խ. Դավթյանը, ինչպես նաեւ «Չերյոմուխա-7» գազային նռնակի վերաբերյալ դատաձգաբանական փորձաքննություն իրականացրած Ա. Հովհաննիսյանը։ Ընդ որում, Փաստահավաք խմբին հայտնի դարձավ, որ Հ. Ասատրյանը եւ Ա. Մուրադյանը տուժող են ճանաչվել միայն 25.08.2008-ին, իսկ Խ. Դավթյանը մինչ այսօր տուժողի դատավարական կարգավիճակ ձեռք չի բերել։ Փաստահավաք խումբն արձանագրում է, որ 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի կողմից օգտագործվել են «Չերյոմուխա» հատուկ միջոցի «Չերյոմուխա-4» եւ «Չերյոմուխա-7» տեսակները։ Փաստահավաք խումբն ուսումնասիրեց «հատուկ միջոցների» կիրառման կարգը սահմանող` «ՀՀ ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանության զորքերի մասին» օրենքները, «Ներքին գործերի մարմինների եւ ներքին զորքերի կողմից հատուկ միջոցների օգտագործման կարգը սահմանող հրահանգի հաստատման վերաբերյալ» նախկին ԽՍՀՄ ՆԳՆ 06.07.1989 թիվ 127 հրամանը (այսուհետ` հրաման) եւ նախկին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր վարչության 1990 թ. «ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմի կողմից «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցների օգտագործման վերաբերյալ» մեթոդական ձեռնարկը (այսուհետ` մեթոդական ձեռնարկ)։ Հաշվի առնելով, որ ՀՀ ոստիկանությունը հատուկ միջոցները ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնությունից, Փաստահավաք խմբի կողմից ուսումնասիրվեցին ՌԴ-ում դրանց կիրառման կարգը եւ անվտանգության միջոցները սահմանող փաստաթղթերը։ Փաստահավաք խմբին ԽՍՀՄ փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ ՀՔԾ քննչական խմբի կողմից` 19.03.2009 թիվ 18/11-ԿԳ-09 գրությամբ։ Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈՍ զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը հայտնեց, որ հատուկ միջոցները ձեռք են բերվել Ռուսաստանից, եւ արտադրող երկրի կողմից սահմանված կիրառման կարգը պարտադիր է իրենց համար։ Ավելացնենք, որ ՌԴ-ում գործում են դեռեւս ԽՍՀՄ-ում ընդունված վերը նշված հրամանը եւ մեթոդական ձեռնարկը։ Հրամանը եւ մեթոդական ձեռնարկը սահմանում են, որ «Չերյոմուխա-4» եւ «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցները դասվում են ակտիվ պաշտպանության միջոցների շարքին, մինչդեռ ունեն տարբեր նշանակություն։ Փաստահավաք խումբը արձանագրեց, որ «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակ-փամփուշտները ԿՍ-23 տեսակի կարաբինից կրակել են թիվ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը` 8 հատ, եւ Վարդան Սահակյանը` 9 հատ, ինչպես նաեւ ՀՀ ՈՍ ոստիկանության զորքերի ՀՆՋ ենթասպաներ Լեւոն Հակոբյանը` 20 հատ, եւ Ավետիք Աթաբեկյանը` 19 հատ։ Ընդհանուր առմամբ, օգտագործվել է 56 հատ «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոց։ «Չերյոմուխա-4» տեսակի գազային նռնակ-փամփուշտները «ՍՊՇ» տեսակի ատրճանակներից կրակել են թիվ 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը` 10 հատ, եւ Վարդան Սահակյանը` 7 հատ, ինչպես նաեւ ՀՀ ՈՍ ոստիկանության զորքերի ՀՆՋ ենթասպաներ Ս. Բադալյանը` 24 հատ, եւ Հ. Աբրոյանը` 22 հատ։ Ընդհանուր առմամբ, օգտագործվել է 63 հատ «Չերյոմուխա-4» տեսակի հատուկ միջոց։ Փաստահավաք խումբը արձանագրեց, որ «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի օգտագործման արդյունքում զոհվել են քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը եւ Տիգրան Խաչատրյանը, իսկ Արթուր Մուրադյանը, Խաչիկ Դավթյանը եւ Հովհաննես Ասատրյանը ստացել են մարմնական վնասվածքներ։ Խումբը նմանապես պարզեց, որ Ոստիկանության զորքերի թվով 15 զինծառայողներ` թիվ 1032 զորամասից Նարեկ Ասատրյանը, Էդգար Խաչատրյանը, Արտակ Ալեքսանյանը, Վահագն Հունանյանը, Ժորա Հայրապետյանը, Մամիկոն Գյալամյանը, Սմբատ Ավետիսյանը, Ռաֆայել Պապիկյանը, Տիգրան Սարգսյանը, Վասակ Մանուկյանը, թիվ 1033 զորամասից` Գոռ Վահրամյանը, Հակոբ Բալայանը, Հակոբ Սեւանյանը, Սամվել Աղաջանյանը, Իսահակ Սաֆարյանը թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։ Քաղաքացիներից ոչ ոք հատուկ միջոցների օգտագործման հետեւանքով թունավորում ախտորոշմամբ չի տեղափոխվել հիվանդանոց։ Փաստահավաք խումբը պարզեց, որ հատուկ միջոցներից թունավորված զինծառայողներից որեւէ մեկը քրեական գործով տուժող չի ճանաչվել։ Փաստահավաք խումբը առաջադրել է հետեւյալ հարցադրումները. ճի՞շտ է ընտրվել արդյոք կիրառված հատուկ միջոցի տեսակը` հաշվի առնելով ընտրված հատուկ միջոցի նպատակային նշանակությունը եւ հնարավոր վտանգը անձի կյանքի եւ առողջության համար, պահպանվե՞լ են արդյոք հատուկ միջոցի կիրառման ընդհանուր (նախազգուշացում եւ այլն) եւ կոնկրետ տեսակի հատուկ միջոցի կիրառման հատուկ կանոնները (ասենք` «Չերյոմուխա-4»-ը 89-95 մետր հեռավորության վրա պետք է կրակել զրո անկյան տակ), պահպանվե՞լ են արդյոք հատուկ միջոցի կիրառումից տուժած անձանց առնչությամբ օրենքով սահմանված դրույթները (առաջին բժշկական օգնության իրավունք, հարազատներին անհապաղ տեղեկացում եւ այլն)։ «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի նպատակային նշանակությունը Մեթոդական ձեռնարկի 5.3 կետի համաձայն` բնակավայրերում հակահասարակական երեւույթները կանխելու ժամանակ օգտագործվում են «Չերյոմուխա-1», «Չերյոմուխա-4», «Չերյոմուխա-6» եւ «Չերյոմուխա-10» տեսակի հատուկ միջոցները։ Ընդ որում, «Չերյոմուխա-1»-ը կոչված է ստեղծելու հզոր ծխաթունային արգելապատնեշ` իրավախախտների մուտքը որոշակի մայրուղիներ եւ շենքեր թույլ չտալու համար։ «Չերյոմուխա-4»ը կիրառվում է, երբ պահանջվում է կասեցնել ամբոխի առաջխաղացումը որոշակի հեռավորությունից, ինչպես նաեւ` երբ ամբոխը ցանկանում է հաղթահարել իր եւ զորքերի միջեւ առկա պատնեշը։ «Չերյոմուխա-6»-ը կիրառելի է, եթե զորքերի եւ ամբոխի միջեւ հեռավորությունը 50 մետրից պակաս է։ Առանձին իրավախախտների կամ երկու-երեք անձից բաղկացած փոքր խմբերի նկատմամբ կիրառելի է «Չերյոմուխա-10» աերոզոլային տեսակի հատուկ միջոցը։ Ըստ Հրամանի թիվ 2 հավելվածի` ակտիվ պաշտպանության միջոցների ընդհանուր ցուցումների եւ մեթոդական ձեռնարկի թիվ 1 հավելվածի, գազային նռնակ «Չերյոմուխա-7»-ը իր տակտիկա-տեխնիկական տվյալներով նախատեսված է փակ տարածության մեջ նշանառու կրակոց կատարելու համար, որի արդյունքում 30 խորանարդ մետր ծավալով ստեղծվում է գազածխային ամպ` արցունքաբեր նյութի անտանելի խտությամբ։ Ըստ նշանակության օգտագործելու դեպքում` այն արգելվում է կրակել մարդկանց խմբավորումների, ինչպես նաեւ անհատ իրավախախտի ուղղությամբ։ «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազային նռնակով, համաձայն մեթոդական ձեռնարկի թիվ 1 հավելվածի եւ հրամանի թիվ 1 հավելվածի ընդհանուր ցուցումների, կարելի է մինչեւ 100 մետր հեռավորության վրա նշանառու կրակոց կատարել փակ տարածություն եւ այն ի զորու է ծակել երկշերտ ապակին, իսկ 40-50 մետր հեռավորությունից` 30 միլիմետր հաստությամբ փայտյա կամ 1 միլիմետր հաստությամբ պողպատյա թիթեղի արգելքները։ Ինչ վերաբերում է «Չերյոմուխա-4» տեսակի փամփուշտ-նռնակին, ապա այն կրակվում է «ՍՊՇ-2» կամ «ՍՊ-81» տեսակի ատրճանակներից եւ բաց մակերեսի վրա։ Ընդ որում, «Չերյոմուխա-4»-ը 89-95 մետր հեռավորության վրա կրակվում է զրո անկյան տակ։ Մեկ «Չերյոմուխա-4» տեսակի նռնակում պարունակվող արցունքաբեր գազը տարածվում է 8-10 մետր լայնքով եւ 50 մետր երկարությամբ մակերեսի վրա, այսինքն` սփռվում է մոտ 500 քառակուսի մետր մակերեսի վրա։ «Չերյոմուխա-4»-ը պետք է կրակել քամու ուղղությամբ, որպեսզի այն տարածվի եւ հակադարձ ազդեցություն չունենա։ «Չերյոմուխա-4» տեսակի գազային նռնակը արգելվում է կրակել մարդկանց կուտակումների եւ առանձին իրավախախտի ուղղությամբ, քանի որ այն հրդեհավտանգ է։ Դասընթացների անցկացումը հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 18 հոդվածի համաձայն` Ոuտիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաuտվածություն, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք, մարտական տեխնիկա գործադրելու պիտանիության պարբերական uտուգումներ, ինչպեu նաեւ ունենալ տուժածներին առաջին բուժoգնություն ցուցաբերելու հմտություն։ Փաստահավաք խումբ հրավիրված` ՀՀ ՈՍ զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը հայտնեց, որ ՀՀ ՈՍ զորքերի հրամանատարության կողմից հաստատվել է տարեկան ծրագիր` հատուկ միջոցներ օգտագործող անձանց համար դասընթացներ անցկացնելու վերաբերյալ, եւ նրանք անցել են այդ դասընթացները։ Փաստահավաք խումբ հրավիրված` ՀՀ ՈՍ զորքերի Հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ հայտնեց, որ իր կողմից ղեկավարվող ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացվել են հատուկ միջոցների օգտագործման գործնական դասընթացներ։ Դասընթացներն անցկացվել են ՈՍ զորքերի հրամանատարության կողմից մշակված ծրագրին համապատասխան։ Բ. Խաչատրյանը ընդունեց, որ «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակները նախատեսված են փակ տարածքներում օգտագործելու համար, իսկ «Չերյոմուխա-4»-ը` բաց տարածքներում` մասսայական անկարգությունների ժամանակ։ Նա նաեւ նշեց, որ մարդկանց խմբավորումների ուղղությամբ երկուսն էլ արգելվում է կիրառել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT