Երևան
12 °C
Ճամբարակում ապրող 52-ամյա Հայկ Ավագյանը պնդում է, որ պետական ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհն իր պապի հորեղբայրն է եւ ծնվել է ոչ թե Նախիջեւան գավառի Կզնուտ գյուղում, ինչպես ընդունված է կարծել, այլ Ճամբարակում:
Նա նաեւ հավաստիացնում է, որ Գարեգին Տեր-Հարությունյան անուն-ազգանունով հայտնի գործիչն իրականում Օհան Գրիգորյանն է: Մեր զրույցում Հայկ Ավագյանը պատմում էր, որ արդեն տարիներ շարունակ փորձում է ապացույցներ գտնել` գերդաստանի տարբեր անդամներից լսած բանավոր պատմությունները հիմնավորելու համար, որոնք սկզբում միայն շշուկով էին, իսկ անկախությունից հետո` ավելի համարձակ, բայց շարունակ փակ դռների է բախվում, որովհետեւ ոչ ոք ոչինչ փոխել չի ցանկանում: Ավագյանը հավաստիացնում է, որ Նժդեհն իր ծագման մասին տվյալները թաքցրել է` հարազատներին հետապնդումներից պաշտպանելու համար:
«Որ Հայաստանը անկախացավ, Ավագյան Արփենիկ ունենք, իմ հոր հորաքույրն է, ասաց` Հայկ ջան, Գարեգին Նժդեհը մեր բարեկամն է: Հարցրի` ով է Նժդեհը, ասաց` Անդրանիկի պես կռվող մարդ է եղել: Ես չգիտեի դա: Այդ ժամանակ իմացա, որ Նժդեհը սպարապետ է եղել: Իմ եղբոր կինը պիտի ծննդաբերեր, Արփենիկն ասաց` անունը կդնեք Գարեգին, որ Գարեգին Նժդեհին հիշեք: Եղբայրս համաձայնեց»,- պատմեց մասնագիտությամբ վարսավիր Հայկ Ավագյանը, որն էլ Նժդեհի ազգակցականը լինելու մասին բազմաթիվ այլ պատմություններ լսելուց հետո որոշել է բացահայտել ճշմարտությունը: Իհարկե, իրենց ազգանունները տարբեր են, բայց սրա պատճառաբանությունն այն է, որ Գրիգորյանների գերդաստանի մի մասը ապուպապերից մեկի անունով սկսել է Ավագյան ազգանունը կրել: «Գնացի Երեւան, Հայաստանի ազգային արխիվ` Վիրաբյանի մոտ, ասացի` Գարեգին Նժդեհը Ճամբարակից է` Օհան Գրիգորյան Սարգսի: Ասաց` Հայկ ջան, համաձայն եմ, բայց տարեց մարդիկ մնո՞ւմ են: Ասացի չէ` ես եմ մնացել (էն ժամանակ արդեն Ավագյան Արփենիկը մահացել էր): Ասաց` փաստեր ունե՞ս, ասի` Գարեգին Նժդեհի գերդաստանի տոհմածառն է, ինքն ունի չորս եղբայր եւ երկու քույր: Ասաց՝ Հայկ ջան, չի լինի: Տարեց մարդիկ եթե լինեին, մենք կաշխատեինք: Պատմությունը ոնց կա, թող այդպես էլ մնա: Եկա «Մայր Հայաստան» ռազմական թանգարան: Տնօրեն Ավագ Հարությունյանին դիմեցի, ասացի` Գարեգին Նժդեհն ինքն է անուն-ազգանունը փոխել: Նա ասաց` չեմ հավատում քեզ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ գրեցի: Պատասխան չստացա: Ազգային անվտանգության ծառայությունից կանչեցին մի օր: Նժդեհի գործերը բերեցին դիմացս դրեցին: Ասում է` քեզ ինչ է հետաքրքիր: Ասում եմ` հետաքրքիր է ինձ իր ծննդավայրը եւ իր եղբայրներն ու քույրերը ովքեր են: Ասաց` մենք մեջը չենք կարող բացել, ցույց տալ: Իսկ գործերի երեսին գրած է` Գարեգին Տեր-Հարությունյան Եղիշի` ծնված 1886 թվականին` Նախիջեւանի Կզնուտ գյուղում: Ուղարկեցին պատմաբան Ռաֆայել Համբարձումյանի մոտ: Ասում է` ինչն է փոխվելու, ինչո՞ւ ես ծախս անում, փորձում ապացուցել, որ Նժդեհը Ճամբարակից է: Մենք գիրք ենք գրել, մենք կինո ենք նկարահանել, արձաններ ենք սարքել, մենք փողոցները Նժդեհի անունով ենք կոչել: Ասում եմ` ոչ, գերդաստանի տոհմածառում պետք է նշվի իր տղայի անունը` Վրեժ Սուքիաս»,- պատմեց Հայկ Ավագյանը:
Պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, որը Նժդեհի կյանքին ու գործունեությանը նվիրված մի քանի գրքեր է հեղինակել, մեր զրույցում եւս պնդեց, որ սպարապետի կենսագրությունը խմբագրելու փորձերն ապարդյուն են, իսկ Հայկ Ավագյանի հետ հանդիպման մասին ասաց, որ չի հիշում: «Դա այնքան անհեթեթություն է, որ դրա մասին խոսել ուղղակի չի կարելի: Որեւէ հիմք չկա: Այդ մարդը ի՞նչ է գրում, որտե՞ղ է գրել, մենք տեղյակ չենք: Սա լուրջ, գիտական խնդիր է»,- նկատեց պատմաբանը: Հետաքրքրվեցինք, թե իր գրքերը գրելիս հիմնվել է արխիվային փաստաթղթերի՞ վրա: «Անպայման, այ սիրելիս, հենց այնպես հո չի կարելի»,- պատասխանեց նա: Ավելի հստակեցնելով հարցը` փորձեցինք պարզել` կա՞ն փաստաթղթեր` կապված Նժդեհի ծննդյան, նրա պատանեկության հետ, որովհետեւ Հայկ Ավագյանը պնդում է, թե նա Ճամբարակից հեռացել է 17 տարեկանում ու նաեւ կարծիք կա, որ մասնագետները հաճախ օգտվել են Նժդեհի ինքնակենսագրական տվյալներից:
«Մի խոսքով, եթե դուք հետաքրքրվում եք դրանով, ես ձեզ կարող եմ իմ վերջին գիրքը նվիրել, ուրիշ որեւէ բան չեմ կարող ասել: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես այդպիսի բաներին տեղ չտալ, որովհետեւ դա անհեթեթություն է, իրոք: Ե՛վ Նժդեհի եղբայրը, ե՛ւ քույրը, ե՛ւ քեռին, բոլորը այնտեղից են, բոլորի հետ խոսել եմ, հարյուր հատ գիրք եմ տպել ժամանակին, Նժդեհին դատի են տվել 1912թ., դատական արձանագրությունների մեջ է ամբողջը գրած, թե ինքը որտեղ է ծնվել, ինչ է արել: Երբ բոլշեւիկները դատեցին, նորից գրեցին, որ նա ծնվել է այսինչ տեղը: Դա այնպիսի մի խնդիր է, որ հնարավոր չէ երկրորդ կարծիք լինի»,- հայտարարեց Ռաֆայել Համբարձումյանը: Այսինքն` իր իմացած փաստերն այնքան հիմնավոր են թվում, որ նույնիսկ չի՞ մտածել խորամուխ լինել, թե մարդիկ ինչ են ասում, ինչու են ասում: «Այ սիրելիս, ես գիտնական մարդ եմ, եթե ոչ մի փաստ չկա, ինչ-որ մեկը իր գլխից բստրում, ասում է, ես դրա մասին ի՞նչ մտածեմ: Ուրիշ բան, մի հոդված տպագրած լիներ, որպես հիմք նստեինք, ասեինք` այս մարդը այսպիսի բան է ասում, ինչո՞ւ է ասում»,- արձագանքեց պատմաբանը:
Հավելենք, որ Նժդեհի կենսագրության հետ կապված հեղափոխական պնդումներ անողները նկատում են, որ 21-րդ դարում ենք ապրում, ու կարելի է ԴՆԹ հետազոտության միջոցով պարզել Ճամբարակի Ավագյանների ու Գրիգորյանների հետ նրա արյունակցական կապը: Իսկ առայժմ Հայկ Ավագյանն իր ու Նժդեհի լուսանկարներն է կողք կողքի դնում` ցույց տալու արտաքին նմանությունները:
Նկարում՝ ձախից՝ Գարեգին Նժդեհը, աջից՝ Հայկ Ավագյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր
Նոր կադրեր՝ Ջենիֆեր Լոպեսի Հայաստան ժամանումից
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
+39․․․+41. հարավից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցել, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
27-ամյա երիտասարդի տանը խուզարկությամբ հրացաններ են հայտնաբերվել
4 հնարավորից՝ 4 մեդալ. Բոլիվիայում ավարտվել է IOI 2025 միջազգային մրցույթը
Գործարկվել է Թուրքիա-Սիրիա գազատարը
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան օգոստոսի 2-ին
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները. ֆեդերացիան անուններ է հրապարակել
Արդարացված է 7 մլն դոլարի հատկացումը Կառավարության կողմից. բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո. Փամբուխչյան
Ծոծրակներդ կտեսնեք՝ միջանցք չեք տեսնի, ՀՀ տարածքով անցնող ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը
Առաջինն արձագանքեց «Իմ քայլը» հիմնադրամը՝ ապահովելով նախաձեռնության արագ մեկնարկը. ԼՈՖԹ Վանաձոր
Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Հայաստան. տեսանյութ
Նախքան Կտրիճին պաշտպանելը, Քոչարյանը պետք է պատասխանի՝ ինքը քրիստոնյա՞ է, թե՞ ոչ. Ղազարյան
Ասում է՝ երկու մեծ ուժ ենք, մեկը ես, մեկը Սամվելը, Սերժին սպիսատ է արել. Սաֆարյան
Վաղարշապատ-Երևան ճանապարհին «Վազ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին. կա տուժած
Մեր ժողովուրդը մերժելու է Հայաստանի անկախությունը մատաղ անելու փափագ ունեցողներին. Ռուբինյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևան-Բովե-Երևան. «Wizz Air»-ը նոր չվերթ կգործարկի դեպի Փարիզ
Ուզում են խելոք թվալ, սկսում են ռուսական ակցենտով բառեր արտաբերել՝ ա-երը օ դարձնելով՝ կՈռնեգի. Հարությունյան
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է CyberTech կիբեռանվտանգության նախագծերի սպրինտ բաղադրիչի շնորհանդեսին
Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ. Փամբուխչյան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում
Ամփոփվել է ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը. տեսանյութ
Հայաստանը հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը. նախագահը՝ «Save Armenia»-ի պատվիրակությանը
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին
Հաջողություն, արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն ՀՀ քաղաքացու. Պետրոսյան
Հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել՝ ի պատասխան Մեդվեդևի սադրիչ հայտարարությունների. Թրամփ
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական թեմայի շուրջ բովանդակալից քննարկումն արդյունքներ է տալիս. Լավրով
Գերմանիան լրացուցիչ 5 միլիոն եվրո կհատկացնի Գազայի բնակչությանը ցույց տրվող օգնության համար
Վերին Խոտանանում քարով բարձված «Կամազ» է կողաշրջվել
Քաղաքական սկանդալներ Ամերիկյան համալսարանում. ում «ուրվականն» են փնտրում լսարաններում. Ղազարյան. տեսանյութ
Արա Աբրահամյանի ընկերության ունեցած սեփականության իրավունքը դադարեցվել է. հողամասը կվերադարձվի Երևան համայնքին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց
Թրամփը Թուրքիայի համար հավելյալ 15 տոկոս մաքսատուրք է սահմանել
Ռոմանոս Պետրոսյանը «ՀԷՑ»-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին
ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ՝ կրթությանը վերադառնալու իրական հնարավորություն. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունումը բաց է
Ռոմանոս Պետրոսյանն ու Շիրակի մարզպետը ՀԷՑ ՇՄ «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին են ներկայացրել Սարիկ Մինասյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT