Սերժ Սարգսյանը պարգևատրել է հարկերը թաքցրած ընկերությունների

28/09/2015 schedule20:15

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը մեդալներ ու պարգևներ է շնորհել մի շարք գործարարների՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներում ունեցած մասնակցության համար:

Կարելի է նկատել, որ միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը որոշ բացահայտումներ է արել: Նախագահականից տեղեկանում ենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար «Ալեքս Գրիգ» ընկերության նախագահ Սամվել Ալեքսանյանը, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Արսօյլ» ընկերության բաժնետեր Գուրգեն Արսենյանը պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ուշագրավն այն է, որ այս գործարարները, որոնք նախագահականում ներկայացրել են իրենց ընկերությունները, ԱԺ պատգամավորներ են և գործարարությամբ զբաղվելու իրավունք չունեն ընդհանրապես: Օրինակ՝ «Ալեքսգրիգ» ընկերության նախագահ Սամվել Ալեքսանյանը շաբաթը մի քանի անգամ լրագրողներին պնդում է, որ բիզնես չունի: Բացի դա՝ «ստվերի դեմ պայքարի» շրջանակում հարկային մարմինները անցյալ տարի չափագրում են կատարել և բացահայտել էին, որ «Ալեքսգրիգը» 436.5 միլիոն դրամի հարկեր չի վճարել բյուջե: Գագիկ Ծառուկյանի թաքցրած «միլիարդավոր դրամների հարկերի լուրերի մասին» փետրվարի 12-ին խոսել է անձամբ Սերժ Սարգսյանը, ինչը մինչ այժմ պաշտոնապես չի հերքվել: Գուրգեն Արսենյանի «Արսօյլ»-ը այս տարի փակվել է և չի գործում, դրա փոխարեն Արսենյանն այլ բիզնես է անում՝ հրաժարվելով ծխախոտի ներկրումից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար պարգևատրված մյուս ընկերությունների ցանկում են այնպիսիները, որոնք հարկային մարմինների կողմից ժամանակին ներառված են եղել անպարտարաճանաչ հարկատուների սև ցուցակում:

Բերենք մի քանի օրինակ՝  2014-ին հարկային մարմինների ստուգումները պարզել են, որ օրերս պարգևատրված «Իքս գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի «Արաքս թռչնաֆաբրիկան» չի ներկայացրել 32.6 մլն դրամի շահութահարկը: Պարգևատրված «Ադամիում» ՍՊԸ-ի նախագահ Վահրամ Ադամյանի ընկերությունը՝ 36.1 մլն դրամի շահութահարկը:   

«Արսուգրիգը», որի սեփականատեր Հովհաննես Պողոսյանը նույնպես պարգևատրվել է, անցյալ տարի 275.9 մլն դրամ էր թաքցրել, ըստ հարկայինի, սակայն ընկերությունը բողոքարկել է այդ որոշումը և բողոքը բավարարվել է:   Գործարար Կարեն Մկրտչյանի «Բարսել» ընկերությունը, որը  պարգևատրվել Երախտագիտության մեդալով, հարկատուների սև ցուցակում է հայտնվել 2013 թ-ին: Նույն ցուցակում է հայտնվել նաև երախտագիտության մեդալով պարգևատրված «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի  հիմնադիր Արմեն Մուրադյանը: Ցանկը կարելի է շարունակել: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3908 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել