Այգեհովիտի 150 տոննա խաղողը տունկերի վրա նեխում է

07/10/2015 schedule20:00

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի՝ ադրբեջանական զինուժի նշանառության տակ գտնվող խաղողի այգիների 150 տոննա բերքն այդպես էլ չի հավաքվել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը՝ բերքն արդեն նեխման փուլում է եւ այլեւս պիտանի չէ:

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին նշված այգիներում երկու արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Հակառակորդն իր մարտական դիրքերից խոցել էր Այգեհովիտի երկու բնակիչների մեքենաները, որոնցից մեկը տեղում այրվել էր: Դեպքերից հետո այգեհովիտցիները դադարեցրել էին բերքահավաքը: Ըստ գյուղապետի՝ լինում են դեպքեր, երբ գիշերվա ժամերին կամ մառախուղի ժամանակ որոշ գյուղատնտեսներ մի քանի տասնյակ կիլոգրամի չափով խաղող են քաղում: Սակայն Լեւոն Գրիգորյանը սա համարում է ոչ թե բերքահավաք, այլ՝ «գողություն սեփական իսկ այգուց», քանի որ հակառակորդի կողմից նշանառության տակ լինելու պատճառով՝ մարդիկ զրկված են իրենց ստացած բերքը քաղել:

Հակառակորդի կրակի տակ գտնվող խաղողի այգիները պատկանում են 43 ընտանիքի, որոնցից 12-ը գործող պայմանագիր ունի Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ եւ արդեն 13 տարվա գործընկեր է: Մեր հարցին՝ որեւէ ատյանում քննարկվու՞մ է այդ ընտանիքներին փոխհատուցման հարցը, Այգեհովիտ համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում պատասխանեց, որ առաջնահերթ քննարկվել է կրակոցներից վնասված բնակարանների, տների վնասների փոխհատուցման հարցը, սակայն կքննարկվի նաեւ խաղողի բերքի վնասների փոխհատուցման հարցը:

Համայնքը դիմել է Երեւանի կոնյակի գործարանին՝ նրանցից այսպես ասած պարտքով գնած դեղամիջոցների դիմաց գումար չգանձելու խնդրանքով: «Այդ ընկերությունից շնորհակալ ենք: Սահմանամերձ գյուղերի բերքի մթերումը առանձնահատուկ ուշադրության տակ են վերցրել: 3-4 բանկային օրվա ընթացքում գումարը վճարում են: Տեսնենք, թե ընկերությանը գործընկեր հանդիսացող մեր համագյուղացիների հարցով ինչ պայմանավորվածություն ձեռք կբերվի»,-ասաց Լեւոն Գրիգորյանը:

Նա ասաց, որ չնայած գյուղի այգիների մի մասը հակառակորդի նշանառության տակ է, գյուղում մարդկանց ոգին բարձր մակարդակի վրա է: «Մեր ժողովրդի ոգին չի կոտրվում: Մենք էլի արարելու ենք, ստեղծելու ենք: Եթե կազմակերպված, միասնական լինենք, թշնամին կպարտվի: Էսօր անտիրական չենք: Ունենք հզոր բանակ, էսօր սահմանն ու ժողովուրդը միասնական են: Թող հակառակորդը մտածի»,-ասաց Այգեհովիտի գյուղապետը:

Նշենք, որ հակառակորդի մարտական դիրքերը գյուղի բնակելի թաղամասերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1440 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել