Վահրամ Բաղդասարյանը հանցագործ է. Վարուժան Ավետիսյան

11/01/2016 schedule19:45

Շաբաթ օրը Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրային քննարկմանը որոշվել է ստեղծել ակտիվիստների դեմ իրականացվող բռնություններին հակազդելու խումբ:

Նման միտք առաջացել է դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած բռնություններից հետո, որին հաջորդել է ակտիվիստներից Գեւորգ Սաֆարյանի կալանավորումը եւ Սյուզի Գեւորգյանի ծեծը:

«Նոր Հայաստան» շարժման անդամ Գագիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խումբ ստեղծելու նպատակը քաղաքականապես ակտիվ մարդկանց մեկ խմբի մեջ ներգրավելն է:

«Խմբի գործունեությունը կայանալու է նրանում, որ ցանկացած բռնություն խմբի անդամներից մեկի նկատմամբ համաչափ արձագանք ունենա խմբի մյուս անդամների կողմից: Օրինակ, խմբում կա 500 հոգի: Եթե մեկի նկատմամբ կլինի բռնություն, ձերբակալում, կամ այլ ապօրինի գործողություն, դրան պետք է արձագանքեն մյուս 499-ը»,- ասաց Եղիազարյանը: Մեր հստակեցմանը, թե արդյո՞ք դա ենթադրում է պատասխան բռնություն ոստիկանների նկատմամբ՝ նա պատասխանեց. «Ոչ մի բռնություն: Օրենքի շրջանակներում արձագանք. դա կլինի ոստիկանների գործողությունների պախարակում, իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով ճնշումներ եւ այլն»:

Եղիազարյանը տեղեկացրեց, որ խմբին անդամակցելու մասին հայտարարել է շարժման անդամներից Արմեն Միքայելյանը: Վերջինս Ազատության հրապարակում հրավիրված քննարկմանը լրագրողներին հայտնել էր նաեւ, որ եթե լինի ընդհանուր համաձայնություն, ապա հնարավոր է նաեւ ինքնապաշտպանական խմբերի ձեւավորում:

Եվ քանի որ նախորդ շաբաթ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ զինված ինքնապաշտպանության կոչ անողներին պետք է մեկուսացնել՝ «Նոր Հայաստան» ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ զրուցեցինք այն մասին, թե որքանո՞վ է հավանական իշխանության բռնություններին զինված ինքնապաշտպանության միջոցով հակազդելու տարբերակը:

- Մենք չենք հայտարարել, որ այսինչ ժամին, այսինչ րոպեին դիմում ենք ինքնապաշտպանության: Մենք ասել ենք, որ ստեղծված իրավիճակից երկու դրական ելք կա. կամ պետությունը՝ ի դեմս ոստիկանության եւ այլ մարմինների, սկսում իրականացնել իր հիմնական գործառույթը, այսինքն պաշտպանում է քաղաքացիների հիմնարար իրավունքները, կամ չի խոչընդոտում քաղաքացիներին՝ պաշտպանել իրենց իրավունքները, այդ թվում զենքով:

- Արդեն բավական ժամանակ է՝ հանրահավաքներ եք անցկացնում, քաղաքացիների հետ շփվում: Դուք հավանական համարո՞ւմ եք, որ ըմբոստացող քաղաքացիների թիվը կմեծանա, կրիտիկական ինչ-որ զանգված կհավաքվի՝ պաշտպանելու իր իրավունքները:

- Ինչո՞ւ ոչ, հնարավոր է, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ համը հանել են (իշխանությունները-խմբ.): Մեր նման ուժի առկայությունն է, որ չափավորում է այդ հավանական ըմբոստությունը, որ մարդիկ զենքի դիմելու փոխարեն խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով ճնշեն ռեժիմին: Եթե այս տիպի կոչեր, կարգախոսներ չլինեն, թողնենք անտերության եւ սպասենք, որ 2017 թվականին երկնքից մանանա կիջնի, շատ հավանական է, որ ուղղակի կոպիտ պոռթկում տեղի կունենա եւ ժողովուրդը նաեւ զենքի կդիմի:

- Իսկ գուցե պետք է, որ «չխոչընդոտե՞ք» այդ պոռթկումը:

- Մենք չենք խոչընդոտում, մենք մեր ծրագիրն ենք իրականցնում, եւ այն ակտիվ մասսան, որ հակված է ըմբոստանալու, ուղղորդվում է մեր շարժմամբ եւ խաղաղ անհնազանդություն է իրականացնում: Ես չգիտեմ, կարող է պատահի անտերության թողնելու դեպքում էլ այդ պոռթկումը տեղի չունենա: Բայց «կարող է պատահի»-ի մակարդակով քաղաքական գործունեություն չեն իրականացնում:

- ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ինքնապաշտպանության դիմելու կոչ անողներին պետք է մեկուսացնել...

- Վահրամ Բաղդասարյանը հանցավոր համագործակցության առաջատար անդամ է եւ, ըստ սահմանման, հանցագործ է: Այդպիսի կատեգորիայի մարդկանց (հատկապես երբ որ աչքի են ընկնում իրավական անգրագիտությամբ) մեկնաբանությունները արձագանքի կարիք չունեն:

- Դուք հավանական համարո՞ւմ եք, որ առաջիկայում մեկուսացնեն ձեզ, ձեր աջակիցներին:

- Շատ կուզենային, բայց իրավիճակը ցույց է տալիս, որ չեն կարողանալու: Եթե փորձեն նման բան անել, դա նշանակում է, որ փոքր բահը ձեռքներից շպրտելու են, մեծ բահով են փորելու իրենց գերեզմանը: Եթե ուզում են՝ թող անեն:

- Ե՞րբ են վերսկսվելու շարժման ակցիաները, հանրահավաքները:

- Հունվարի 22-ից ակտիվությունը մեծանալու է, իսկ թե կոնկրետ երբ եւ ինչ քայլեր կլինեն՝ դա դեռ չենք կարող ասել: Հունվարի 13-ին Ազատության հրապարակում հին տոմարով նոր տարվա առիթով ընդունելություն ենք կազմակերպելու: Իսկ երիտասարդները տոնածառերով երթ են կազմակերպել, որ մեկնարկելու է Սարյանի պուրակից: Նրանք բողոքում են դեկտեմբերի 31-ի բռնությունների դեմ՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ տոնածառը արգելված իր չէ եւ ոստիկանությունը չի կարող արգելել տոնածառերով քայլելը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6973 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ