Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը հանրապետության ողջ տարածքում եւ մասնավորապես՝ Երեւանում, առատ ձյուն տեղաց: Սակայն որեւէ մեկի համար նորություն չէ, որ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները սկսվեցին միայն հունվարի 2-ին, այն էլ՝ բավականին համեստ ծավալներով:
Արդյունքում, ամանորյա բավականին գեղեցիկ տեղումները անանցանելի դարձրին Երեւանը: Առավել տուժեցին Ավանն ու Նոր Նորքը, որոնք, ըստ շրջանառվող կատակի, ընդհանրապես «անկախացան»: Ընդ որում, իրավիճակը առանձնապես չփոխվեց նաեւ հունվարի 2-ին, երբ անգամ Երեւանի կենտրոնի փողոցներով քաղաքացիները դահուկներով էին տեղաշարժվում, իսկ քաղաքապետարանին հարակից Արգիշտիի անանցանելի փողոցի լուսանկարը պտտվում էր համացանցով Տարոն Մարգարյանին ուղղված «Օֆիսիդ դեմը սենց վիճակ է, ասեցի զգուշացնեմ, որ գործի գնաս, ավտոյից զգույշ կիջնես, չընկնես գլուխդ խփես բորդյուրին, ջարդես բորդյուրը» հումորիստական մեկնաբանությամբ:
Ինքը՝ Երեւանի քաղաքապետը, օրերս կայացած առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ի վերջո «խախտեց» լռությունը եւ խոսեց ձնամաքրման աշխատանքների մասին… Սակայն քաղաքապետը «մեծ հաջողությամբ» ամբողջ մեղքը գցեց «Սանիթեք» ընկերության վրա՝ ասելով, որ այդ «ընկերությունը ոչ միայն աղբահանության ծառայությունն է մատուցում մայրաքաղաքում, այլ նաեւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է»:
Ընդ որում, զավեշտալի կերպով, քաղաքապետը խոստացավ, որ «աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ»… Իսկ այս անգամ, ըստ էության, բարի քաղաքապետը ներեց «Սանիթեքին»:
Ո՞ւմ ենք ընտրել
Սակայն մի կողմ թողնելով «Սանիթեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատժել-չպատժելը՝ փորձենք հասկանալ, թե ով էր երեւանցիներիս բազում անհարմարությունների ու հարյուրավոր վթարների մեղավորը:
Ինչպես հայտնի է, «Սանիթեքի» հետ պայմանագիր կնքողը եւ այդ ընկերությանը իր ինչ-որ ֆունկցիաների իրագործումը պատվիրակողը Երեւանի քաղաքապետարանն է: Իսկ քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետի, քաղաքացիների կողմից ընտրված մարմին է, որը պարտավոր է հոգալ համայնքային խնդիրները (այդ թվում՝ կոմունալ բնույթի խնդիրները): Եվ եթե կոմունալ խնդիրներին դասվող ձնամաքրման աշխատանքները չեն իրականացվում, ապա մեզ, որպես քաղաքացիների, հաշվետու է հենց քաղաքապետն ու քաղաքապետարանը:
Երեւանում ձնամաքրման աշխատանքների պատասխանատուն քաղաքապետարանն է՝ անկախ նրանից, թե ում է վերջինս վերապատվիրակել այդ գործողության իրականացումը… Հակառակ պարագայում, քաղաքապետը այս կամ այն գործողության կատարումը կարող է վերապատվիրակել կազմակերպությունների, որոնք ոչինչ չեն անի եւ միմիայն «ատկատ» կմուծեն:
Այլ կերպ ասած, երբ քաղաքապետարանը իր պարտականությունը վերապատվիրակում է որեւէ մեկին, ապա այդ պատվիրակման պայմանագիրը պետք է լինի այնպիսին, որ ռիսկեր չմնան, եւ ընկերությունը հնարավորություն չունենա անհետեւանք կերպով չկատարել այդ պարտականությունը: Ընդ որում, գործառույթի վերապատվիրակման չկատարման դեպքում քաղաքապետարանը պարտավոր է արագորեն կատարել այդ գործը, իսկ հետո դրա հետ կապված ծախսերը պահանջել չկատարած կազմակերպությունից:
Այսինքն, տվյալ դեպքում եթե «Սանիթեքը», ի հեճուկս պարտավորվածության, չի մաքրում ձյունը, դա, մեղմ ասած, չի նշանակում, որ ձյունը չպիտի մաքրվի… Դա նշանակում է, որ քաղաքապետարանը պարտավոր է ցանկացած կերպ մաքրել ձյունը, իսկ հետո դրա ծախսերը ստանալ «Սանիթեքից», եթե վերջինիս հետ կնքվել է նորմալ ու շահավետ պայմանագիր (ինչը եւս քաղաքապետարանի պատասխանատվությունն է):
«Սանիթեքի» հետ քաղաքապետարանի պայմանագիրը մենք դեռ կուսումնասիրենք, սակայն քանի որ, ըստ քաղաքապետի, ստացվում է, որ «Սանիթեքին» ձնամաքրման աշխատանքները պատվիրակելու (կամ վերապատվիրակելու) արդյունքում է քաղաքը տուժել, ապա մեղավոր է նաեւ պատվիրակողը (քաղաքապետարանը), որը պետք է որ լավ մտածեր, թե ում եւ ինչ պայմաններով է պատվիրակում: Ու եթե ոչ քաղաքապետարանի կողմից պատվիրակված կազմակերպությունը, ոչ էլ քաղաքապետարանը, չեն մաքրում ձյունը, ապա մեղավորը բացառապես քաղաքապետարանն է… Ու մեղավոր է երկու մասով՝ նախ ձյունը չմաքրելու համար, ապա «Սանիթեքի» հետ Երեւանի համար ոչ շահավետ պայմանագիր կնքելու համար:
Ավելին, այն, որ «Սանիթեքը» քաղաքապետի կողմից «ներվեց» ձյունը չմաքրելու համար, արդեն ակնհայտորեն մատնացույց է անում, որ քաղաքապետն այս հարցում ոչ թե երեւանցիների, այլ ձյունը չմաքրողների կողմից է՝ միգուցե կոռուպցիոն շահերից ելնելով (օրինակ՝ այդ «ներման» դիմաց կաշառք ստանալով):
Հետաքրքիր հաշվարկ
Սակայն, այնուամենայնիվ, եկեք փորձենք հաշվել, թե իրականում ինչ հնարավորություններ կային Երեւանը ձնից մաքրելու համար:
Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ մայրաքաղաքում կա մոտ 1100 փողոց: Հաշվի առնելով այլ քաղաքներում կատարված հաշվարկները` քաղաքային փողոցների միջին երկարությունը մոտ 750 մետր է: Ու թեեւ Երեւանում փողոցների միջին երկարությունը ավելի կարճ է լճի, գետերի, ձորերի ու բլուրների պատճառով, միեւնույն է, ընդունենք 1000 մետր միջին երկարությունը (հաշվարկների հավաստիության համար):
Այսինքն՝ Երեւանի փողոցների գումարային երկարությունը 1100 կմ է: Քանի որ փողոցներում ձյունը մաքրում են երթեւեկության գոտիներով, գնահատենք դրանց երկարությունը: Փողոցները միջինում ունեն երթեւեկության 4 գոտի` 2-ական ամեն ուղղությամբ: Ստացվում է, որ Երեւանում երթեւեկության գոտիների գումարային երկարությունը 4000 կիլոմետր է:
Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունից դեռեւս անցյալ տարի մեզ հայտնել էին, որ մայրաքաղաքը ունի 187 հատ ձյուն մաքրող մեքենա եւ եւս 40-50-ը ժամանակավորապես կարող է վարձակալել շինարարական կազմակերպություններից: Ենթադրենք, որ մեքենաներից 30-ը մաքրում են մայթերը, իսկ ոչ ավելին, քան 20-ը հատուկ մեքենաներ են (օրինակ` ձնաբարձման): Այսպիսով, մոտ 180 մեքենայի վրա է այդ 4000 կիլոմետրը: Հետեւապես, մեկ մեքենային բաժին է ընկնում շուրջ 22 կիլոմետր: Ընդ որում՝ ոչ թե 22 կմ փողոց, այլ ընդամենը 22 կմ երթեւեկությամբ մեկ երթեւեկելի գոտի: Այսինքն, այդ 22 կիլոմետրին բաժին է ընկնում միջինը 4 մեքենա (երթեւեկելի գոտիների քանակով):
Եթե ձյուն մաքրող մեքենաները անորակ են եւ շարժվում են, ենթադրենք, ընդամենը 20 կմ/ժ արագությամբ, իսկ խաչմերուկներում էլ կարմիր լույսի տակ կանգնում են, ապա այդ 22 կիլոմետրը նրանք կհաղթահարեն 1,5 ժամում:
Այսինքն, անգամ այս հաշվարկներով՝ Երեւանի թվով 1100 փողոցները պետք է մաքրվեին 1,5 ժամում: Բոլո՛ր փողոցները: Անգամ այն փողոցները, որոնք ձյան գալուց արդեն երկու շաբաթ անց դեռ փաստացի «ձեռք տված չեն»:
Դանիել Իոաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը
Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է
Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել
Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի
Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները շարունակվում են 13 օր. Թրամփը առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին. ինչպես զգուշանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT