Սպանելու հաճույքը

01/05/2010 schedule13:02

Քանի որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 3 օր առաջ չէր պատասխանել մեր այն հարցին, թե որքան հաճախ են Քոչարյանները Աֆրիկա որսի գնում եւ որքան են արժենում որսորդական այդ տուրերը, երեկ մենք զանգահարեցինք Աֆրիկա եւ փորձեցինք դա ճշտել այնտեղից: Հիշեցնենք, 3 օր առաջ մենք տպագրել էինք Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի լուսանկարները` իր սպանած կենդանիների հետ, որոնք վերցրել էինք http://www.kalaharihunts.com կայքից: Նամիբիայի Կալահարիի ազգային պարկից, նախ, փորձեցինք ճշտել, թե ինչ արժե որսորդական մեկ տուրը: «Դա կախված է այն բանից, թե ինչ կենդանիներ ես դու ցանկանում որսալ. պայմանները լրիվ տարբեր են, օրինակ, ապրելը մի գին է, պրոֆեսիոնալ որսորդ-ուղեկցորդ ունենալը մի գին է»,- ասաց պարկի աշխատակցուհին: Երբ խնդրեցինք նշել, թե կոնկրետ որ կենդանու որսն ինչ արժե, տիկինը խուսափեց պատասխանել, ասելով միայն. «Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ դրանք վայրի տարածքներ են, դու կարող է մի քանի օր ոչ մի կենդանի չտեսնես»: Ռոբերտ ՔոչարյանՊարկի աշխատակցուհին մեզ բացատրեց միայն, որ իրենց կայքում տեղադրված գնացուցակում նշված են տվյալ կենդանու վրա ընդամենը մեկ անգամ կրակելու գները: Հիշեցնենք, ըստ այդ կայքի գնացուցակի, տարբեր կենդանիների վրա կրակելու գները տատանվում են 200-1500 դոլարի սահմաններում: Իսկ Սեդրակ Քոչարյանը, ինչպես երեւում էր 3 օր առաջ տպագրած մեր նկարներից, սպանել էր 2 տարբեր տեսակի անտիլոպներ: Դրանցից մեկի վրա 1 անգամ կրակելու արժեքը, ըստ կայքի գնացուցակի, կազմում է 625 դոլար (բլեսբոկինը), իսկ մյուսինը (վայրի գնու)` 1338 դոլար: Սեդրակ Քոչարյանը սպանել էր նաեւ 1 զեբր, որի վրա 1 անգամ կրակելու արժեքը կազմում է 990 դոլար: Ընդ որում, ըստ Կալահարի պարկի աշխատակցուհու, եթե կենդանին սպանվում է, նրա միսը չեն կարող վերցնել, այլ միայն մորթին (ցանկության եւ համապատասխան վճարի դեպքում), այն էլ 6-8 ամիս անց, քանի որ այդ ընթացքում մորթին մշակվում է: Պարկի աշխատակցուհուն հարցրեցինք նաեւ, թե արդյո՞ք իրենք Սեդրակ եւ Ռոբերտ Քոչարյան անունով հաճախորդ ունեն: Վերջիններիս նա անմիջապես ճանաչեց, նշելով. «Նրանք մեր հաճախորդը չեն, պարզապես իմ տղան պրոֆեսիոնալ որսորդ է եւ նրանց ուղեկցում է տարբեր սաֆարիներ եւ այդ ընթացքում ֆոտոներ է անում, որոնք տեղադրվել են մեր կայքում»: Տղայի հետ մեզ կապվել չհաջողվեց, քանի որ տիկինն ասաց, որ նա որսի է մեկնել, մոտը հեռախոս չկա եւ կվերադառնա 1 շաբաթից: Ավելի ուշ մեզ հասկանալի դարձավ նաեւ, թե ինչու Քոչարյանները Նամիբիայի պարկ որսի չեն գնում, այլ գնում են ուրիշ սաֆարիներ: Երբ զանգահարեցինք Տանզանիա, պարզվեց, որ տեղի սաֆարին էլիտար է: Տանզանիայի սաֆարիի կազմակերպիչներից Ռոուզ անունով աշխատակցուհին մեր կարճատեւ խոսակցության ընթացքում ասաց. «Օ, Նամիբիան եւ մենք էապես տարբեր ենք, անհամեմատելի է»: Ի դեպ, դա ակնհայտ երեւում է անգամ սաֆարիների կայքերից: Տանզանիայի սաֆարիի կայքը լուրջ կայք է (միայն թե գնացուցակ չունի): Երբ փորձեցինք ճշտել, թե այստեղ ինչ արժե որսորդական տուրը, տիկին Ռոուզը խնդրեց բոլոր հարցերը ուղարկել էլեկտրոնային փոստով: Դուք Ռոբերտ Քոչարյան անունով հաճախորդ ունե՞ք` այս հարցին տիկին Ռոուզը պատասխանեց. «Այո»: Պարզվեց, որ նա Սեդրակ Քոչարյանին էլ է լավ ճանաչում: Որքա՞ն հաճախ են նրանք այդտեղ որսի գալիս` մեր այս հարցին տիկին Ռոուզը պատասխանեց. «Խնդրում եմ, ձեր հարցերն ուղարկել էլ.փոստով»: Երեկ մենք մի շարք հարցեր ենք ուղարկել Տանզանիա, խնդրելով պատասխանել, թե որքան արժե որսորդության մեկ տուրը, որքան գումար է անհրաժեշտ կոնկրետ կենդանիներ որսալու համար, որքան հաճախ են Քոչարյաններն այնտեղ որսի գնում եւ այլն:

Սեդրակ ՔոչարյանՊատասխանները ստանալուն պես` դրանք կհրապարակենք: Այս պահին ակնհայտ է մի բան. Քոչարյաններն իրենց էլիտար որսի ժամանակ միայն 1 կրակոցի համար ծախսել են շատ ավելին, քան նշված է Կալահարիի սաֆարիի կայքում: Ավելին, դատելով Քոչարյանի սպանած կենդանիներից, նրա որսը թագավորական է եղել. այդ կենդանիները` առյուծ, հովազ, արեւելաաֆրիկյան մեծ կուդու, աֆրիկյան գոմշացու, տեղ են գտել կայքի «թագավորական տուր» բաժնում: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ, օրինակ, առյուծի որսն արժե 25 հազար դոլար, իսկ որսորդական 1 տուրի կազմակերպումը, մեր տեղեկություններով` մի քանի տասնյակ հազարից մինչեւ մի քանի հարյուր հազար դոլար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1195 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել