Երևան
12 °C
Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում, կարծես թե որոշել են լրջորեն պայքարել նույնասեռականության դեմ եւ այդ գործը սկսել են ոստիկաններին գեղեցկության սրահներ գործուղելով: Իրավապահները վարսավիրներից պահանջում են դեռահասներին աբստրակտ սանրվածքներ չանել` փաստորեն համոզված լինելով, որ մազերի զուսպ ու դասական կտրվածքն է, որ անհրաժեշտության դեպքում կարող է նրանց հետ պահել ոչ ճիշտ ճանապարհից:
Ստեփանակերտի գեղեցկության սրահներից մեկում աշխատող վարսավիր Անուշը երեկ հաստատեց ոստիկանների այցի մասին մեր տեղեկությունները: Նրա հետ զրույցը` ստորեւ:
- Անուշ, ըստ մեր ունեցած տեղեկությունների` երկու ոստիկան այցելել են ձեր գեղեցկության սրահ եւ ասել, որ դպրոցահասակ երեխաներին «ջակի-ջուկի» սանրվածքներ չանեք, քանի որ քաղաքը «գալուբոյներով» է լցվում: Իսկապե՞ս նման բան եղել է:
- Ճիշտն ասած, կոնկրետ ես չեմ տեսել, այդպիսի («գալուբոյ») մարդ չեմ ճանաչում մեր քաղաքում, բայց ինձ թվում է, թե սանրվածքն ընդհանրապես կապ չունի դրա հետ, որովհետեւ մարդ ուզում է, որ իր սանրվածքը, հագածը գեղեցիկ լինի: Ես էլ, որպես վարսավիր, հաճախորդը ոնց ուզում է կտրել, այնպես էլ կտրում եմ՝ կապ չունի՝ ինքը մեծ տղա է, թե չափահաս չի կամ երեխա է: Կտրում եմ էնպես, ինչպես որ իրենք են ուզում: Իրենց ճաշակով եմ կտրում:
- Բայց իսկապե՞ս ոստիկանները եկել են ու ձեզ նման բան առաջարկել:
- Այո, այո:
- Իսկ ի՞նչ ասացին. պահա՞նջ էր դա, պարտադրա՞նք էր, թե՞ խնդրանք-առաջարկ:
- Ոչ խնդրանք, ոչ էլ պարտադրանք, պահա՛նջ ավելի շուտ, որ այդպիսի սանրվածքներ չլինեն, ես էլ ասացի՝ ինչու, այդ որտեղ է գրված, ասացին` գրած-չգրած դա կապ չունի, մենք ձեզ ուզում ենք ուղղակի զգուշացնել, որ նման կտրվածքներ չլինեն: Ես էլ պատասխանեցի՝ ճիշտն ասած՝ ինձնից ոնց պահանջում են կամ նկարով ցույց են տալիս, ես էդպես էլ կտրում եմ ու վերջ: Իրենք էլ ասացին` իսկի տասը տարվա վարսավիրը այսպես չի խոսում: Ասացի` բայց դուք որտեղից գիտեք` ես քանի տարվա ստաժ ունեմ, դուք ինձ իսկի չեք էլ ճանաչում:
- Այսինքն` մերժեցիք ոստիկաններին:
- Ես մերժեցի: Նույնիսկ ես նշեցի, որ իմ կայքում կան նման սանրվածքներ, ու ես կտրում եմ, կտրելու եմ: Ինչպես հաճախորդը պահանջի, այնպես էլ անելու եմ: Իրենք շատ դժգոհ դուրս եկան մեր վարսավիրանոցից:
- Երկրորդ անգամ չայցելեցի՞ն` արդեն կոշտ մեթոդներով:
- Չէ, չայցելեցին:
- Իսկ բացատրում-մանրամասնո՞ւմ էին, թե «ջակի-ջուկի» ասված սանրվածքները հատկապես որոնք են:
- Կոնկրետ չասացին: Ես զբաղված էի, հաճախորդ էի բաց թողնում, ժամանակ չունեի, որ մի քիչ զրուցեմ, հարցնեմ: Ես չէի կարող երկար խոսել, որովհետեւ ինձ սպասողներ կային, չհասցրի: Հետո իմ ընկեր-ընկերուհիներին, ծանոթներին էլ հարցրի, ասացին, որ ամեն վարսավիրանոցում իրենք եղել են ու հայտարարել են, որ այդպիսի բան էլ չլինի:
- Իսկ տեղյա՞կ եք` գեղեցկության մյուս սրահներում ինչ արձագանք է եղել:
- Նույն ձեւի արձագանքել են, որ սանրվածքի հետ կապ չունի ընդհանրապես: Ինձ, օրինակ, շատ դուր է գալիս, որ սանրվածքը լինի ոճային, մի քիչ սպորտային, ոչ դասական, ոչ «շաբլոն», այսպես ասեմ:
- Ոստիկանների ասած՝ «ջակի-ջուկի սանրվածքները տարածվա՞ծ են դպրոցահասակների, երիտասարդների շրջանում: Շատե՞րն են խնդրում, որ մազերի նման կտրվածք անեք:
- Այդքան էլ ոչ: Դեռահասներն ավելի շատ են ուզում, իսկ երեխաների մազերը հիմնականում ծնողներն ինչպես ասում են, այնպես էլ լինում է:
Ավելի ուշ զրուցեցինք Ստեփանակերտում գործող մեկ այլ գեղեցկության սրահի տնօրենի հետ, որը նույնպես հաստատեց, որ ոստիկանները այցելել են, պահանջել զերծ մնալ աբստրակտ սանրվածքներ անելուց: Բայց ահա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը կտրականապես հերքեց, թե ոստիկաններն իրենց առջեւ նման խնդիր են դրել: «Բացարձակապես հերյուրանք է, ոստիկանությունը նման գործողություններ չի կատարում, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած՝ իբր Ղարաբաղը լցվում է եսիմինչ բնույթի սեռական կողմնորոշում ունեցող մարդկանցով, ապա դա ինձ թվում է, բացարձակ ապատեղեկատվություն է: Ղարաբաղցին 50 կիլոմետր հեռավորության վրա դիրքեր է պահում, այդպիսի երեւույթ չկա, այդպիսի բան չկա Ղարաբաղում, բացառվում է»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ գեղեցկության սրահից հաստատել են այդ տեղեկությունները, Ֆելիքս Հարությունյանն արձագանքեց. «Ես չգիտեմ ով է հաստատել կամ ինչպես է հաստատել, ինչ հանգամանքներից ելնելով է նման տեղեկություններ տարածում, բայց համենայնդեպս, ես նորից եմ հայտարարում, ղարաբաղցին այսօրվա դրությամբ 50 կիլոմետր հեռավորության վրա սահման է պաշտպանում, նման երեւույթ Ղարաբաղում չկա եւ այդպիսի վտանգ էլ չկա, որ կարող է լինեն մարդիկ, որոնք սեռական կողմնորոշում կարող է փոխեն եւ այլն, եւ այլն: Նման երեւույթ չկա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT