Երևան
12 °C
Եթե որևէ մի կուսակցություն խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի ստացել ձայների մեծամասնությունը, ապա նվազագույն շեմը հաղթահարած այլ կուսակցությունները կարող են բանակցել կոալիցիա կազմելու նպատակով, իսկ բանակցությունների համար որոշակի ժամանակ կտվի: Այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանը:
Իսկ եթե որևէ կուսակցություն ստացել է 50 տոկոս+1 ձայն, ապա ներկայացվող նախագծի համաձայն նրան կտրվի բոնուս՝ լրացուցիչ այնքան մանդատներ, որ կարողանա ունենալ մեծամասնության համար անհրաժեշտ 54 տոկոսը: «Ինչո՞ւ: Դա պատահական չէ, սահմանադրությունն է խոսում կայուն մեծամասնություն կազմելու անհրաժեշտության մասին: Այս մոդելն օգտագործվում է Իտալիայում, և մեր կարծիքով այն ավելի ժողովրդավարական մոդել է: Իհարկե, կան նաև այլ մոդելներ, բայց մենք այս տարբերակն ենք ավելի ժողովրդավար համարում»,- հայտարարեց Դ.Հարությունյանը:
Եվ խորհրդարանը ձևավորված կհամարվի, եթե որևէ կուսակցություն կհավաքի 54 տոկոս ձայն: Բայց եթե որևէ կուսակցություն կհավաքի 54 տոկոսից ավելի ձայն, որը այն 2/3-ից ավելին կլինի, ապա, Դ.Հարությունյանի խոսքերով, դա այն դեպքն է, որ պետք է բոնուս տրվի ընդդիմությանը: Վերջինիս ներկայացմամբ փոքրամասնության իրավունքները պետք է երաշխավորվեն, և նրանց բաժին հասնող մանդատները պետք է ավելացվեն այնքան, որ հատվի 30 տոկոսի սահմանը: «Դա անհրաժեշտ է Սահմանադրության համապատասխան դրույթների կիրակումն ապահովելու համար»,- հավելեց Հարությունյանը:
Իսկ ինչ կլինի, եթե ընտրություններից հետո որևէ կուսակցություն չի ստացել 54 տոկոս ձայն, բայց չեն էլ կարողացել կոալիցա կազմել: Այս դեպքում է, որ նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլում նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են ընտրությունների երկրորդ փուլում միավորվել: Հաղթողն արդեն երկրորդ փուլում կստանա այդ 54 տոկոսը: Բայց այս դեպքում էլ միավորված ուժերը կունենան մի լուրջ խնդիր, թե նրանցից ով է ներկայացնելու վարչապետի թեկնածուին: Ամեն դեպքում ընտրական այդ նորմը գործելու է 2018 թվականից հետո, երբ Հայաստանը կանցնի լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգին, և Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն:
Ավելացնենք, որ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը չեն մասնակցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը և պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նիստի սկզբում Լ.Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք առկախում են իրենց մասնակցությունն այդ նախագծի քննարկմանը, քանի որ իշխանությունները չեն ընդունել ընդդիմության ներկայացրած առաջարկությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները
Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը
Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել
Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ
ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով
Առաջ ԱԱԾ մի քանի աշխատող էր ՀՀ-ում հսկում ադրբեջանցի փորձագետներին, հիմա ազատ են, վախերը նվազում են. տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր ունեն Էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք․ երբ կմեկնարկի այն
ԱՄԷ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացվել ԲՏԱ ոլորտում ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը
Մարգարիտա Սիմոնյանի ողբը Ռուսաստանի ողբն է. ցավացրել ենք, դրա համար վայնասուն է. Արշակյան. տեսանյութ
Առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրենին
Պատգամավորի երկու թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը
Երևանում շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա տղային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Իվանա Ժիվկովիչը ողջունել է ԿԸՀ հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ
Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8-ի և 9-ի քարոզարշավի ժամանակացույցը
Լեհաստանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն․ տեսանյութ
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա տղան ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ տեսանյութ
Առաջարկվում է վերացնել պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարեկանի սահմանափակումը
Կարևորվել են զարգացող հարաբերությունները․ Խանդանյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի պատվիրակության հետ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
Ինչպես է Թրամփը սովորեցնում երիտասարդներին պարել իր ավանդական պարը․ տեսանյութ
Ոչնչացվել է «Nestle»-ի «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներմուծված որոշ խմբաքանակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն
Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար․ Պապոյան
24 ժամ ջուր չի լինի Լոռիում․ հասցեներ
Օրենսդրական հստակեցումներ․ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը
Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում․ ինչ է նախատեսվում
Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի
Հասարակության կողմից Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա «օյինբազ» վարորդին մեղադրանք է առաջադրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT