Երևան
12 °C
Այսoր մեկնարկող ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաեւ «Դեղերի մասին» օրենքի նախագիծը:
Այս օրենքի շատ դրույթներ լուրջ մտահոգություններ են առաջացնում: Ըստ այդմ, օրենքը գործողության մեջ մտնելուց հետո շատ արագ կբերի դեղերի թանկացմանը եւ ստվերի մեծացմանը: Որոշ դրույթների կիրառման դեպքում կարող են դեղատներից վերանալ կենսական նշանակության շատ դեղեր: Մինչ օրս չի հասկացվում, թե ինչու է կառավարությունը ձգտում գերհսկողություն սահմանել այս շուկայի վրա այն դեպքում, երբ գործող կարգավորման մեխանիզմներով մեր դեղերի շուկայում որեւէ լուրջ խնդիր չի առաջանում, իսկ շուկան էլ այն հազվագյուտներից է, որտեղ կա առողջ մրցակցություն:
Դեղերի շուկայում աշխատող «Վագա ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց նախագծի այն վտանգավոր դրույթները, որոնք մանրամասն ներկայացվել են նաեւ ՀՀ առողջապահության նախարարին: «Հանդիպումներին մասնակցել են նաեւ շուկայի մյուս խոշոր մասնակիցների` «Նատալի ֆարմի» եւ «Ալֆա Ֆարմի» ղեկավարներ: Մեզ լսելուց հետո խոստացավ կատարել փոփոխություններ եւ քննարկել խնդրահարույց այլ դրույթները, սակայն ներկայումս ԱԺ-ում գտնվող նախագծում այդ փոփոխությունները ներառված չեն»,- ասաց Վարսանյանը: Որպես օրինակ՝ Վահե Վարսանյանը նշեց նախագծի մի աբսուրդ դրույթ. եթե դեղի գրանցման հավաստագրի իրավատերը (հոլդերը) փաթեթի վրա դիզայնի նույնիսկ աննշան փոփոխություն անի եւ այդ մասին չտեղեկացնի ՀՀ լիազոր մարմնին, ապա տվյալ դեղի գրանցումը ժամանակավորապես կասեցվում է:
«Այսինքն՝ տվյալ դեղը, անկախ նրանից, որ օրինական ներկրվել է կասեցումից առաջ, այլեւս չի կարող վաճառվել դեղատներում: Իսկ գրանցումը՝ օրենքով սահմանված կարգով կասեցված դեղեր պահպանելը, բաշխելը, իրացնելը կամ կիրառելը առաջացնելու է տուգանք՝ մինչեւ 1 միլիոն դրամի չափով: Ստացվում է, որ եթե Հայաստանում գրանցված որեւէ դեղ շարունակ ներկրվում է, ու հանկարծ նույնական դեղի մի այլ խմբաքանակ է մտնում, որի տուփի վրա անգամ դիզայնի փոփոխություն է մտցված, անմիջապես բոլոր պահեստներից ու դեղատներից դեղի թե՛ նախկին, եւ թե՛ նոր ներկրված ամբողջ քանակությունը պետք է հավաքվի ու ոչնչացվի»,- ասում է Վարսանյանը:
Մեկ այլ դրույթով սահմանվում է, որ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը չի կարող զբաղվել դեղատնային գործունեությամբ: «Ըստ նախագծի հեղինակների՝ սա արվում է մեծածախ առեւտրով եւ դեղերի ներմուծմամբ չզբաղվող անձանց շահերը պաշտպանելու համար, սակայն ազդեցությունը հակառակն է լինելու: Ներմուծմամբ զբաղվող ընկերությունները կգրանցեն մեկ այլ ընկերություն, որը կունենա միայն մանրածախ առեւտրի իրավունք: Բյուրոկրատական անիմաստ թղթաբանությունից, լրացուցիչ հարկային պարտավորությունից բացի՝ այս դրույթը ոչինչ չի տալու, փոխարենը հանգեցնելու է դեղերի թանկացմանը»,- վստահ է «Վագա ֆարմի» ղեկավարը: Եվ այս դրույթի հետ կապված նշենք հետաքրքիր մի դրվագ: ԱԺ-ում օրենքի նախագծի լսումների ժամանակ դահլիճ մտավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Քննարկումը վարող առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, տեսնելով նրան, անմիջապես մատնանշեց, որ այս դրույթն ընդգրկված է 2-րդ ընթերցման ներկայացված նախագծում: Տեսնելով, որ դրույթը առկա է նախագծում, Բաղդասարյանը հեռացավ:
«ՀՀԿ խմբակցության ղեկավարի անվան հետ է կապվում Վանաձորում «Մեղեդի» լիրիկական անունով մի դեղատուն, եւ այս կպչուն գաղափարը, ամենայն հավանականությամբ, հենց այս փաստով է պայմանավորված, որ դեղերի մեծածախ շուկայի մասնակիցները իբր չկարողանան Վանաձորի մանրածախ շուկա մտնել եւ նրան անհանգստություն պատճառել: Այսինքն՝ ողջ հանրապետության դեղերի շուկան, մանրածախ ցանցերը պետք է զրոյից ընկնեն ծախսատար ու ժամանակատար անիմաստ շրջապտույտի մեջ: 2012 թվականին փորձ արվեց օրենսդրորեն տարանջատել մեծածախ եւ մանրածախ առեւտուրը, սակայն կառավարությունը շատ շուտ հասկացավ որ դա խելամիտ չէ եւ հրաժարվեց դրանից»,- հիշեցրեց Վարսանյանը: Հակառակը, այս դրույթը կհարվածի շուկայի հենց փոքր մասնակիցներին: Այսօր կան դեղատների փոքր ցանցեր, որոնք դեղեր են ներկրում հիմնականում իրենց ցանցում վաճառելու համար: Այս դրույթի գործողության պայմաններում նրանք կզրկվեն այդ հնարավորությունից. ներմուծման համար պետք է ունենան մեծածախ իրացման լիցենզիա, իսկ մեծածախի լիցենզիա ունենալու դեպքում չեն կարող զբաղվել մանրածախ առեւտրով: Ու կստացվի ՝«փոքրերին» իբր պաշտպանելու փոխարեն ՝ կառավարությունը առաջին հերթին հարվածելու է հենց նրանց:
Նման դրույթների պակաս նախագծում չկա: Օրինակ, գների կարգավորմանը վերաբերող հոդվածները: Հայտարարվում է թե խոսքը վերաբերում է միայն դեղերի պետական գնումներին, իրականում խոսքը դեղերի ամբողջ շրջանառությանն է վերաբերում՝ սահմանում ամբողջ շուկայի փոխհատուցվող դեղերի մեծածախ եւ մանրածախ հենակետային գները եւ դրանց հավելագրումների չափը: Հայտարարվում է նաեւ, թե ընդունվելիք այս օրենքով սահմանվում է դեղերի «զուգահեռ ներկրումը», բայց դա լոկ հայտարարություն է: Օրենքի ընդունումից հետո գործնականում «զուգահեռ ներկրումը» պարզապես կբացառվի, հանգեցնելով դեղերի գների շեշտակի աճին:
Մի խոսքով, այս տեսքով նախագծի ընդունման դեպքում դեղերի շուկայում քաոս է առաջանալու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT