Երևան
12 °C
ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 13-ի N 5-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ Արտահանման աջակցման խորհուրդը այս տարվա մայիսի 1-ի դրությամբ մշակել և հավանության է արժանացրել վերոնշյալ որոշմամբ գերակա համարվող արտադրատեսակների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին աջակցության տրամադրման մեխանիզմը: Աջակցության մեխանիզմի վերաբերյալ տեղեկատվությունը աշխատանքային կարգով տրամադրվել է ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին և մի շարք քննարկումների ժամանակ վերջիններիս իրազեկվել է մեխանիզմից օգտվելու ընթացակարգի վերաբերյալ: Այս մասին Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Խորհուրդը ղեկավարում է անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Արտահանման աջակցման խորհուրդն իր գործունեության 5 ամիսների ընթացքում գումարել է ընդամենը 2 նիստ: ՀՀ Արտահանման աջակցման խորհրդի աջակցության մեխանիզմից օգտվելու նպատակով առ այսօր ՀՀ տնտեսվարող 15 սուբյեկտներ հայտ են ներկայացրել ՀԱԱԳ, ՀԱԱԳ-ի կողմից հաստատվել են 9 ընկերության սահմանաչափերը: Նշված ընկերություններն արդեն իսկ կարող են դիմել ՀՀ առևտրային բանկերին` հաստատված սահմանաչափերի հիման վրա նախաարտահանման ֆինանսավորում կամ արտահանման ապահովագրության միջոցով ֆակտորինգ ստանալու համար, որից հետո կարող են դիմել Հայաստանի զարգացման հիմնադրամին` բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ՀԱԱԳ-ի կողմից ապահովագրության համար գանձվող ապահովագրավճարների փոխհատուցման համար:
Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ սահմանաված գինու, մրգային օղիների, պահածոների, մսամթերքի, ձկնատեսակների և ձկնամթերքի ցանկը փոփոխության չի ենթարկվել, սակայն մասնավոր հատվածի կողմից ներկայացվել են առաջարկություններ, մասնավորապես` դեղամիջոցները և պատվաստանյութերը ցանկում ներառելու վերաբերյալ, ինչը ներկայումս քննարկվում է: Գերակա համարվող արտադրատեսակների ցանկում ներառելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացվել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության կողմից:
Armtimes.com-ը միայն մեծ ջանքերի գնով կարողացավ էկոնոմիկայի նախարարությունից ստանալ այն 9 ընկերությունների ցանկը, որոնք կարող են աջակցություն ստանալ: Դրանց մեծ մասը գինեգործական ընկերություններ են:«Վանսեվան» ՍՊԸ-ի մասին տեղեկատվություն գտնելը գրեթե անհաս է: Այս ընկերության մասին որեւէ նշում չկա ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում: Մեզ հայտնի դարձավ միայն, որ ընկերությունը Երեւանի սուպերմարկետներում վաճառում է իր արտադրած «Voskeni» գինիները:
Նշված կազմակերպություններից ամենակասկածելին սակայն «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն է (անհատ ձեռներեց): ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում այս իրավաբանական սուբյեկտը գրանցվել է 2012 թվականին, իսկ այսօրվա դրությամբ հաշվառումից հանված է: Մեզ հայտնի դարձավ, որ ԱՁ-ն գրանցված է ք.Ապարան, Բաղրամյան 45/24 հասցեում:
ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության մեջ հիշատակվում է «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն: «Դանինին» եւ «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ն մասնակցել են մրցույթի ՔԿՀ-ների համար 88 տոննա մսի պահածո մատակարարելու համար: «Դանինին» առաջարկել է 1 կգ-ի համար 1596 դրամ, իսկ «Համլետ Հովսեփյանը» 1650 դրամ: Հաղթել է «Դանինին», բայց այդ պահածոն նա գնել է «Համլետ Հովսեփյանից» 1420 դրամով եւ մատակարարել 1596 դրամով: Նման սխեմաներ բազմիցս են կիրառվել: Թե ում են պատկանում կամ ում հետ են փոխկապակցված այս երկու ընկերությունները, ՎՊ-ն, բնականաբար, չի էլ փորձել պարզել: Պետական գնումների մրցութային հանձնաժողովներից մեկի փաստաթղթերում«Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ի կոնտակտային հեռախոսահամարին զանգահարեցինք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է կարողացել հաշվառումից հանված ընկերությունը նման բարձր մակարդակի աջակցություն ստանալ, սակայն հեռախոսահամարը չէր սպասարկվում:
Շատ չի անցել Հովիկ Աբրահամյանի՝ կոռուպցիային «մարտահրավեր» նետած ելույթից, իսկ սա կոռուպցիայի ցայտուն օրինակի է: Մնում է պարզել, թե այս ընկերությունն ինչ կապ ունի հենց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀամացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը
Ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, որն է «Թրամփի ուղին», և ինչ կստանան նրա հետ գործարքից Հայաստանն ու Ադրբեջանը
«Միջանցքի» հարցը մի կողմ է դրվել, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որ կկառուցվի ՀՀ իրավասության ներքո. Արաղչի
Տարածքային ամբողջականության, դեպի Եվրոպա և հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել. Փեզեշքիան
Եզրափակվել է Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար. Ավինյանը՝ շինարարներին
Աշխարհը չափազանց դրական ընդունեց Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը, որը պատմական է. Զելենսկի
Ձեր հաջողությունը Կովկասում խաղաղության և առաջընթացի մասին է․ Զուրաբիշվիլին՝ Թրամփին, Փաշինյանին և Ալիևին
Ջերմաստիճանը կնվազի. մարզերում սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնություն, որոշ տեղերում՝ կարկուտ
Տոկաևը Փաշինյանի հետ հեռախոսազրույց կունենա
Երկրաշարժ Գեղարքունիքի մարզում
Սոֆի Դևոյանն ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրենն ամուսնանում են. առաջին կադրերը
Նախաստորագրված համաձայնագրի տեքստն օգոստոսի 11-ին կհրապարակվի, բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն. Միրզոյան
Հռոմի Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է հողային աշխատանքներով
Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին «պատմական համաձայնագրի» ստորագրման կապակցությամբ
Երգիչ Գրիգորի Եսայանը ձերբակալվել, այնուհետև՝ ազատ է արձակվել. նա անդրադարձել է տեղի ունեցածին
Քննադատներից քանի՞սն են եղել Հադրութում, Շուշիում, Ջերմուկում, զգացել քաղաքը պահելու անզորությունը. Իոաննիսյան
Ինչ է իրենից ներկայացնում ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը. Միրզոյանը պարզաբանել է
Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ 3-րդ կողմ. Միրզոյան
Անտեսել օտարամետ, խավարամիտ կողմերի ապատեղեկատվությունը և աջակցել ՀՀ իշխանությանը․ Հունաստանի հայերի միություն
Թրամփը խոսել է Բաքվում պահվող 23 հայի մասին` խոստանալով միջնորդել նրանց համար. տեսանյութ
Որքան հաճելի է տեսնել ծանրամարտի ներկայացուցչին համաշխարհային քաղաքականության մեջ աշխատանք կատարելիս. Օլիվեր
Ինչ է նշանակում «Թրամփի ուղի», և որ ուղու մասին է խոսքը. մանրամասնել է Ռուբեն Ռուբինյանը
29-ամյա կինը գողացել է համագյուղացու ոսկեղենն ու գրավադրել բանկում
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳ փոխնախարար
Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարար
Սևով սպիտակին գրված է՝ կոնֆլիկտն ավարտված է, ճանաչվում է միմյանց տարածքային ամբողջականությունը. Ռուբինյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը. Լեհաստանի ԱԳՆ
Հայաստանը փոխադարձ առավելությամբ նախ կապ է ստանում ինքն իր, հետո՝ երրորդ երկրների հետ. Ռուբինյան
Հնդկաստանի ԱԳ նախարարը Միրզոյանին շնորհավորել է և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը
Յուրաքանչյուրդ ձեր չափով մասնակցում եք պետության զարգացմանը. Վարդանյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ
Խոշոր ավտովթար Ծովագյուղի մոտակայքում. կա 7 տուժած
Կրակոցներ և դանակահարություն Վանաձորում. հիվանդանոց է տեղափոխվել մի քանի տուժած
Վարչապետի մուտքը Սպիտակ տուն. Արայիկ Հարությունյանը չհրապարակված կադրեր է հրապարակել
Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է. մեր երեխաները համարձակ են, խնդիրների մասին խոսող․ Անդրեասյան
ԱՄԷ-ի նախագահը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ
Ով էր ձեր ձեռքը բռնել, նախկին նախագահներ, որ չարեցիք սա. երեխայի պես վախեցել եք, որ ՌԴ-ն չի ների. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT